ՀԵՆՐԻ ՖՈՐԴ

#ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ , ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Ֆորդ մոթոր ընկերության հիմնադիր

Հենրի Ֆորդը հայտնի է որպես տեխնոլոգիական զարգացման հանճար, ինչպես նաև ժողովրդական հերոս։ Հենրի Ֆորդն հանդես եկավ ավտոմատացման արդյունաբերության մեջ որպես ստեղծագործ մտքի ուժ։ Իր նորարարությունները փոխեցին իր պետության՝ ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի տնտեսական ու սոցիալական բնութագիրը։ Ֆորդը զարկ տվեց Տ մոդելի ավտոմեքենայի զանգվածային արտադրությունը ու վաճառեց այն այնպիսի գնով, որով միջին աշխատավարձ ստացող մարդը կարող էր իրեն թույլ տար։ Զանգվածային արտադրության մեջ հավաքական աշխատուժի կիրառմամբ Ֆորդը կարողացավ փող և ժամանակ խնայել և ամերիկյան հանրությանը առաջարկել ավելի մեծ թվով մեքենաներ դեռևս չլսված առավել ցածր գնով։ 1908թ․ մինչև 1927թ․ ընկած ժամանակահատվածում Ֆորդը վաճառեց ավելի քան տասնհինգ միլիոն Տ մոդելի ավտոմեքենա։
Բացի այդ, նշանավոր բարերար Ֆորդը հիմնեց Գրինֆիլդ գյուղը, մի խումբ պատմական շինություններ և զարկ տվեց Միչիգան Նահանգի Դիրբորնում մի շարք տեսարժան վայրերի կառուցմանը: Նա նաև հիմնադրեց Հենրի Ֆորդի թանգարանը և Ֆորդի հիմնադրամը:

Հենրի Ֆորդի խոսքերը․

Որակ նշանակում է, երբ դու ամենինչ ճիշտ ես անում, երբ ոչ ոք քեզ չի նայում:

Բիզնեսը, որը փողից բացի ոչ մի արդյունք չի տալիս, կոչվում է վատորակ բիզնես:

Պատմությունը քիչ թե շատ անհեթեթություն է։ Այն ավանդույթ է։ Մենք ավանդույթ չենք ուզում։ Մենք ուզում ենք ապրել ներկայում և միակ պատմությունը, որն արժանի է ուշադրության, այն պատմությունն է, որ կերտում ենք հենց այսօր։

Իդեալիստն այն մարդն է, ով օգնում է այլ մարդիկ ապրել բարեկեցիկ:

Փոփոխությունը միշտ չէ, որ առաջընթաց է… Նորության տենդն ամենուր շփոթում են առաջընթացի ոգու հետ:

Ամեն ինչից առաջ պատրաստ լինելը հաջողության գաղտնիքն է:

Այն, ինչ մենք անվանում ենք չարիք, պարզապես տգիտություն է, որը խփում է իր գլուխը պատին մթության մեջ:

Երբ բոլորը միասին առաջ են շարժվում, ապա հաջողությունն ինքն է հոգ տանում իր մասին:

Ես չեմ կարող բացահայտել, արդյոք որևէ մեկը բավականաչափ գիտի, թե որն է հնարավոր և որն է անհնարինը։

Մարդկանց մեծ մասը ծախսում է ավելի շատ ժամանակ և էներգիա առաջացած խնդիրների շուրջ իր մտորումների,
քան դրանց լուծում տալու փորձերի վրա:

Հարստությունը, ինչպես երջանկությունը, երբեք չի ձեռքբերվում ուղղակի փնտրման արդյունքում։ Այն գալիս է անուղղակի կերպով՝ օգտակար ծառայության մատուցման արդյունքում:

Հաջողակ կյանքի ողջ գաղտնիքը պարզելն է, թե որն է ձեր ճակատագրական առաքելությունը, իսկ հետո անել դա:

Դուք չեք կարող ձեր հեղինակություն կառուցել միայն այն բանի վրա, թե ինչ եք պատրաստվում անել։

Կյանքը փորձությունների մի շարք է, որոնցից յուրաքանչյուրը մեզ ավելի զորեղ է դարձնում, թեև դժվար է այդ գիտակցության գալ: Աշխարհը կառուցված է մարդու խառնվածքը կերտելու համար, և պետք է սովորեք, որ անհաջողությունները և վշտերը, որոնք մենք տանում ենք, օգնում են մեզ առաջ գնալու հարցում:

No comments:

Post a Comment

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 10 ԴԱՍԵՐ ՍԱՌԱ ԲԼԵՅՔԼԻԻ ԿՈՂՄԻՑ

  #մոտիվացիա Սառա Բլեյքլին Spanx ստարտափի հիմնադիրն է։ Նա ներքնազգեստի իր գաղափարի շնորհիվ վաստակեց 1 միլիարդ դոլլար։ 2000թ․ 29 տարեկան հասա...