ՖՐԱՆՉԵՍԿՈ ՉԻՐԻԼՈՅԻ ՊՈՄՈԴՈՐՈՅԻ ՄԵԹՈԴԸ (գրքի համառոտագիր)


Ֆրանչեսկո Չիրիլոյի մասին

Ֆրանչեսկո Չիրիլոն Բեռլինում գործող Չիրիլո խորհրդատվական ընկերության գործընկեր է: Նրա ընկերությունը տրամադրում է գործիքներ, խորհրդատվություն և ուսուցում՝ անհատների և կազմակերպությունների արդյունավետությունը պարզ, արագ և կայուն եղանակով բարելավելու համար:

Չիրիլոն իր արդյունավետության բարելավման համակարգը զարգացրել է քոլեջի ուսանող լինելու ընթացքում 1980թթ. վերջում: Նրա կողմից ստեղծված «Պոմոդորո մեթոդը» օգնել է միլիոնավոր մարդկանց և ընկերությունների ամբողջ աշխարհում:

Ֆրանչեսկոյի կիրքն է հասնել ավելի լավ արդյունքների՝ առանց ավելի շատ ժամանակ և ջանք ծախսելու:

Ներածություն

Երբևէ փորձե՞լ եք աշխատանքի կատարմանն ուղղված ժամանակի կառավարման մեթոդները, որոնք ավելի շատ աշխատանք են պահանջում, քան հենց ձեր աշխատանքը։ Արդյունքում դուք ավելի շատ անիմաստ ժամանակ եք վատնում ամենակարևորն անելու փոխարեն։

Նույնը պատահել է նաև Չիրիլոյի հետ, երբ նա ուսանող էր։ Նա գործածեց պոմիդորի տեսքով խոհանոցային ժամացույցը և հորինեց Պոմոդորո տեխնիկան։ Պոմոդորոն իտալերեն բառ է, որը նշանակում է հենց պոմիդոր։

Ստորև բերված են Պոմոդորո տեխնիկայի հիմնական բնութագրերը։

1. Բարձրացրեք ձեր արդյունավետությունը՝ ժամանակը դարձնելով ձեր դաշնակիցը։

Սկզբում Չիրիլոն մտածում էր Պոմոդորոյի մեթոդի մասին, երբ նկատեց, որ ժամանակ է վատնում այդ մտքերի վրա։ Նա սկսեց գործածել խոհանոցային ժամանակաչափը՝ կենտրոնանալու և շեղող գործոններից խուսափելու համար։

Սա նրան տվեց կարճ ժամանակահատվածում փոքր նպատակի իրականացում և արագ հաղթանակ, որը նրան մոտիվացրեց ավելի արդյունավետ լինել։

Նա ավելի շատ գործածեց այս մեթոդն ուսման ընթացքում և որոշեց, որ այն կարող է օգնել նաև ուրիշներին։ Ֆրանչեսկո Չիրիլոյի հայտնագործությունը վերածվեց Պոմոդորո մեթոդի, որն օգնել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։

Այս մեթոդի հայտնի դառնալը պայմանավորված է ժամանակի կառավարման իր մոտեցմամբ։ Այն ունի այլ մոտեցում, քան ժամանակի կառավարման մյուս մեթոդները։ Մարդկանց մեծամասնության համար ժամացույցի թկթկոցն անհանգստություն է առաջացնում, հատկապես, երբ կա վերջնաժամկետ։ Սա հանգեցնում է աշխատանքային անարդյունավետության, որն էլ իր հերթին բերում է հետաձգումների։

Պոմոդորո մեթոդը վերացնում է ժամանակին առնչվող այս անհանգստությունը։ Այն ժամանակը վերածում է ձեր դաշնակցի։ Այն թույլ է տալիս անել այն, ինչ ուզում եք, երբ ուզում եք, լիազորելով ձեզ բարձրացնել ձեր արդյունավետությունը։ Մեթոդի ուժը կայանում է դրա պարզության և մեր ուղեղի կենտրոնացման ունակության մեջ։ Այն նաև պարզ է և հեշտ է իրականացնել։ Այն առաջարկում է մի քանի հնարներ՝ օգնելով անընդհատ շեղող թվային դարաշրջանում։

Նույն թկթկոցը դառնում է հանգստացնող ձայն։ «Թկթկում է, և ես աշխատում եմ, և ամեն ինչ լավ է։ Որոշ ժամանակ անց օգտատերերը նույնիսկ չեն լսում դրա զանգը, քանի որ նրանց կենտրոնացումը շատ բարձր մակարդակի վրա է լինում։ Իրականում, Պոմոդորոյի ձայնը չլսելը որոշ դեպքերում դառնում է իրական խնդիր»։ — Ֆրանչեսկո Չիրիլլո

2. Պոմոդորոյի մեթոդը և՛ պարզ է, և՛ արդյունավետ

Ի՞նչ է Պոմոդորոյի մեթոդը։ Այն այնքան պարզ է, որքան բոլորը ասում են։ Այո, դա պարզ մեթոդ է, որը յուրաքանչյուրը կարող է յուրացնել։

Ահա Պոմոդորոյի մեթոդի կիրառման համառոտ նկարագրությունը.

Սահմանեք 25 րոպե րոպեանոց ժամանակաչափ և անցեք ձեր գործին՝ այդ 25 րոպեի ընթացքում չզբաղվելով կողմնակի բաներով։
Երբ ժամանակաչափը զնգա, 5 րոպե ընդմիջում արեք և զբաղվեք աշխատանքի հետ կապ չունեցող ինչ-որ որևէ բանով։
Երբ այդ 5 րոպեն լրանա, սկսեք ևս 25 կենտրոնանալ և կատարել ձեր հիմնական աշխատանքը։ 
Չորս անգամ անընդմեջ նույն ժամանակաչափը դնելուց հետո 30 րոպե ընդմիջում արեք։
Այնուհետև սկսեք ևս չորս անգամ կենտրոնացված աշխատել նույն մեթոդով։
Այսպես աշխատելու պարզությունը որոշներին դրդում է մտածել, որ հնարավոր չէ այս մեթոդը այդքան լավ աշխատի։

3. Ճիշտ գործել շեղող գործոնների դեմ

Ժամանակի կառավարման լավագույն մեթոդների մեծ մասը կենտրոնանում է կարևոր գործերը սկզբում կատարելու վրա: Պոմոդորոյի ուժեղ կողմը շեղող գործոնների հետ գործ ունենալու ունակությունն է: Շատ մարդիկ շեղող գործոններն գործածում են` ժամանակ վատնելու և գործերը հետաձգելու նպատակով:

«Այսքան շատ ընդհատումները մեր մտքի միջոցով մեզ հաղորդում են, որ մենք մեզ հանգիստ չենք զգում մեր աշխատանքը կատարելու ընթացքում: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մեր ուղեղում ձևավորված մեր ձախողման հեռանկարը մեզ անհանգստացնում կամ նույնիսկ վախեցնում է: Կամ միգուցե մեր նպատակը չափազանց բարդ է թվում, կամ մենք զգում ենք, որ ժամանակը սպառվում է: Մեզ պաշտպանելու համար մեր միտքը սկսում է թափառել և փնտրել ավելի հանգստացնող շեղող քայլեր: Մենք ի վերջո տրվում ենք ընդհատումների, որտեղ էլ որ դա հնարավոր է լինում»: - Ֆրանչեսկո Չիրիլլո:

Օգտագործեք 25 րոպեանոց Պոմոդորո մեթոդը՝ մնացած ամեն ինչ անտեսելու համար: Պոմոդորո մեթոդի կիրառման ընթացքում միացրեք ձեր հեռախոսի ինքնաթիռի ռեժիմը և անջատեք համակարգչի ծանուցումները։

«Պոմոդորո մեթոդը չի կարելի ընդհատել. այն խորհրդանշում է մաքուր աշխատանք 25 րոպեում: Պոմոդորո մեթոդը հնարավոր չէ մասնակի իրագործել. չկա այնպիսի բան, ինչպիսին է կես Պոմոդորո» - Ֆրանչեսկո Չիրիլլո։

Եթե Պոմոդորոյի ընթացքում ինչ-որ լրացուցիչ միտք է մուտք գործում ձեր ուղեղ, հետևեք այս քայլերին.

մի անտեսեք այդ միտքը, հակառակ դեպքում այն ​​կխլի ձեր աշխատանքային էներգիան։
Գրեք միտքը, որպեսզի այն դուրս գա ձեր ուղեղից։
Շարժվեք առաջ և շարունակեք աշխատել։
Այս շրջանակը կօգնի ձեզ գրանցել անտեղի մտքերը՝ առանց թույլ տալու, որ դրանք շեղեն ձեզ աշխատանքից: Մեթոդի գործածման ընթացքում դուք կբարելավեք ձեր` շեղող գործոնները կանխելու ունակությունը։

4. Պարգևատրեք ինքներդ ձեզ կանոնավոր ընդմիջումներով

5 րոպեանոց ընդմիջումը մեր ուղեղին հնարավորություն է տալիս հանգստանալ կենտրոնանալուց: Սա մեզ օգնում է հանգստանալ և թույլ չի տալիս մեզ հոգնեցնել մեր ուղեղը չափազանց ծանրաբեռնվածության պատճառով:

Ձգձգումները հաճախ տեղի է ունենում, երբ մարդիկ երբեք չեն հանգստանում իրենց ուղեղով: Երբ ձեր ուղեղը հոգնած է, հեշտ է ձգձգել ձեր աշխատանքային գործընթացը։ 

Ահա մի քանի կանոններ ընդմիջման համար.

Փորձեք հեռանալ ձեր սեղանից, որպեսզի չշարունակեք անել աշխատանքի հետ կապված գործեր:
Շարժվեք՝ արյան շրջանառությունը ակտիվացնելու համար: Կարող եք մի բաժակ սուրճ և սենդվիչ պատրաստել, կամ, եթե տնից եք աշխատում, ջրել ձեր բույսերը կամ լվանալ ամանները:

Չորս ժամանակահատվածից հետո ավելի երկար ընդմիջում վերցրեք: Երկար ընդմիջումը հիանալի ժամանակ է ուտելու, զբոսնելու, մարզվելու և այլնի համար:

Հանգստի ժամանակի մեկ այլ դրական կողմն այն է, որ դա դրական է նաև ձեր մարմնի համար: Այս ընդմիջումները կարող են գործել որպես գազար, որը դուք կախում եք ձեր առջև՝ ձեր աշխատանքի վրա կենտրոնացած մնալու համար:

5. Պոմոդորո մեթոդը պահանջում է երեք տարբեր թերթիկներ։

Պոմոդորո մեթոդի գործածման ընթացքում մենք օգտագործում ենք տարբեր թերթիկներ՝

գործողությունների գրանցման թերթիկ,
այսօրվա անելիքների թերթիկ,
տվյալների գրանցման թերթիկ։

Օգտագործեք գործողությունների գրանցման թերթիկը՝ գրելու համար այն, ինչ դուք պետք է անեք: Այս թերթիկը ներառում է վերնագիր՝ ձեր անվամբ:
Ընդգծեք ձեր` գործողությունների մասին մտքերը` Նշելով նաև ձեր կողմից արդեն իսկ կատարվածները:


Այսօրվա անելիքների թերթիկում գրվում են այն անելիքները, որոնց վրա ցանկանում եք կենտրոնանալ հենց այդ օրը: Այդ անելիքներն ընտրեք ձեր` գործողությունների գրանցման թերթիկից։ Լրացրեք այս թերթիկը օրվա սկզբում կամ նախորդ երեկո: Անելիքների ցանկն օգնում է կենտրոնանալ գալիք օրվա վրա։ Այս թերթիկն ունի վերնագիր՝ վայրով, ամսաթվով և հեղինակով:
Օրվա ընթացքում անելիքների ցանկը իրագործվում է` ըստ առաջնահերթության:
Այն նաև պետք է ունենա «Չպլանավորված և շտապ գործողություններ» վերնագրով բաժին, որտեղ կթվարկեք անսպասելի, բայց անհրաժեշտ անելիքները, երբ դրանք ի հայտ են գալիս: Այս գործողությունները կարող են փոխել ձեր օրվա ծրագիրը:

Սկսեք յուրաքանչյուր օրը նոր թերթիկով, որպեսզի թերթիկը կենտրոնացած լինի այդ օրվա վրա: Անելիքների հին թերթիկը մի պահեք, քանի որ այն կարող է շեղել ձեզ` տվյալ օրվա առաջնահերթություններից: Այսպիսով, տեղափոխեք արվելիք կետերը նոր թերթիկի վրա։

6. Գործածեք Պոմոդորո մեթոդը յուրաքանչյուր գործունեության համար

Մյուս թերթիկը՝ տվյալների գրանցման թերթիկը, օգտագործվում է ձեր առաջընթացը գրանցելու համար: Գրեք, թե ինչ եք արել օրվա ընթացքում և քանի անգամ եմ Պոմոդորո մեթոդը կիրառել ձեր առաջընթացին հասնելու համար: Սա թույլ է տալիս հասկանալ, թե որքան ժամանակ է պահանջվում որևէ գործ կատարելու համար, ինչը օգտակար կլինի ապագա պլանավորման համար։

Ժամանակի կառավարման մեթոդների ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ գերագնահատում են, թե որքան արագ կարող են աշխատել: Այսպիսով, նրանք հիասթափության են մատնվում, երբ բավարար առաջընթաց չեն գրանցում իրենց տվյալների գրանցման թերթիկում։։

Ձեր տվյալների գրանցման թերթիկը սովորեցնում է ձեզ մտածել Պոմոդորո ժամանակահատվածների մասին: Սա կօգնի ձեզ ավելի լավ պլանավորել ձեր օրը և տեսնել, թե քանի նախագիծ կարող եք ավարտին հասցնել։ 

7. Խմբավորեք ձեր պարզ անելիքները

25 րոպեանոց ժամանակային սահմանափակման մեկ այլ առավելությունն այն է, որ դուք զարգացնում եք ձեր կարողությունը` խմբավորելու ձեր պարզ անելիքները։ Դուք կարող եք ունենալ մի քանի պարզ անելիքները, որոնք պետք է կատարվեն ամեն օր, և դրանց խմբավորումը կօգնի ձեզ կենտրոնացած մնալ:

Դուք կարող եք ստեղծել խաղ՝ փորձելով այս պարզ առաջադրանքներից որոշը կատարել 25 րոպեում: Օրինակ ` 25 րոպեում ձեր էլ. փոստարկղը զննել` ստեղծելով թղթապանակներ՝ ձեր էլ. նամակների համար, և դասավորել դրանք` դրանց հեշտ պատասխանելու համար։ 

Դուք կարող եք դա անել օրը երկու անգամ և ավելի արագ կրճատել ձեր էլ. փոստի արկղի առկա նամակների քանակը: Բացի այդ, դուք չեք կարող մի ամբողջ օր հատկացնել այդ ոչ էական, բայց անհրաժեշտ գործին։

8. Մեծ նախագծերի աշխատանքի բաժանում

Որոշ նախագծերի վրա աշխատելն ավելի շատ ժամանակ է պահանջում։

«Եթե տևողությունը ավելի մեծ է քան հինգից յոթ Պոմոդորո ժամանակահատվածը, դա նշանակում է, որ աշխատանքը չափազանց բարդ է։ 

Այսպիսով, եթե այն պահանջում է հինգից յոթ Պոմոդորոից ավել ժամանակահատված, բաժանեք այն մասերի»։ — Ֆրանչեսկո Չիրիլլո

Մեծածավալ նախագիծը, ինչպես և շնորհանդեսը, կարող են պահանջել տասը կամ ավելի Պոմոդորո ժամանակահատված։ Ահա մի օրինակ, թե ինչպես կարելի է այն բաժանել կառավարելի անելիքների.

Նախագծել շնորհանդեսի ամբողջական պլանը (2 Պոմոդորո ժամանակահատված)։ 
Հանդիպել գրաֆիկական թիմի հետ նախագծի կարիքները քննարկելու համար (2 Պոմոդորո ժամանակահատված)։
Համակարգել աշխատանքը հեղինակների հետ՝ գրաֆիկական թիմի համար թերթիկները գրելու նպատակով (2 Պոմոդորո ժամանակահատված)։ 
Համակարգել աշխատանքը վաճառքի թիմի հետ՝ շնորհանդեսը ստեղծելու լավագույն եղանակը որոշելու համար (3 Պոմոդորո ժամանակահատված)։ 
Կազմել շնորհանդեսի տեքստը (3 Պոմոդորո ժամանակահատված)։ 
Ավելացնել գրաֆիկա շնորհանդեսի սլայդներին (3 Պոմոդորո ժամանակահատված)։ 
Վերանայել շնորհանդեսի սլայդները (2 Պոմոդորո ժամանակահատված)։
Պրակտիկ կիրառել շնորհանդեսի նյութը և ստանալ արձագանք ուրիշներից (3 Պոմոդորո ժամանակահատված)։
Ինչպես տեսնում եք, մեծ նախագիծն ավելի կառավարելի է թվում, երբ այն բաժանում եք փոքր մասերի: Սա կնվազեցնի ծանրաբեռնվածության զգացումը:

Պոմոդորոյի տեխնիկան նաև օգնում է ձեզ մտածել նախագծի մասին և թույլ չի տալիս բաց թողնել կարևոր մանրամասները:

9. Կիրառեք այս մեթոդը ձեր գրասենյակում՝ թիմի ավելի մեծ արդյունավետության համար

Ամենադժվար բաներից մեկը Պոմոդորո մեթոդը գործածել սկսելն է այն գրասենյակում, որտեղ ոչ ոք այդ մասին չգիտի: Մարդկանց կողմից աշխատանքի ձգձգման ամենատարածված ձևերից մեկը գրասենյակում այլ աշխատակիցների հետ զրուցելն է։ 

Գրասենյակում սկսելու լավագույն միջոցը ձեր ղեկավարի հետ հանդիպելն է և նրան տեղեկացնելն է, թե ինչ եք ուզում անել: Ստացեք նրա աջակցությունը՝ տեղեկացնելով վերջինիս, որ ձեր նպատակն աշխատանքի արդյունավետության բարձրացումն է:

Դուք կարող եք դանդաղ սկսել գործածել այս մեթոդը աշխատանքի վայրում՝ այն կիրառելով առավոտյան կամ կեսօրին: Ունեցեք ցուցանակ, որով կտեղեկացնեք, թե ինչ եք անում:

Ահա մի քանի բան, որոնք պետք է հիշել աշխատանքի վայրում այն ​​կիրառելիս.

հասկացեք, որ որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի բոլորը իմանան, թե դուք ինչ եք անում:
Պլանավորեք Պոմոդորո ժամանակահատվածն էլեկտրոնային նամակներին և հեռախոսազանգերին պատասխանելու և մարդկանց հետ հանդիպելու համար:
Հետևեք ամեն ինչին, նույնիսկ ընդհատումներին, քանի որ դա կօգնի ձեզ ավելի լավ գրառումներ պահպանել ապագա պլանավորման համար:
Պոմոդորո մեթոդով ուրիշներին օգնելու լավագույն միջոցը այն համակարգված կիրառելն է: Արդյունքներն ավելի խոսուն են, քան խոսքերը։ Երբ նրանք տեսնեն ձեր արդյունքները, կցանկանան իմանալ ձեր գաղտնիքը։

10. Պոմոդորո մեթոդին տիրապետելու համար ժամանակ է պետք։ 

Պոմոդորո մեթոդի կիրառումը թվում է պարզ, բայց կյանքում դրա կիրառումը կարող է բարդանալ։ Հասկացեք, որ մեթոդին տիրապետելու համար ժամանակ կպահանջվի։

Սկսեք այն դանդաղորեն կիրառել ձեր ամենօրյա գրաֆիկում. սկսեք այն գործածել ձեր ամենակարևոր աշխատանքի մեջ։ Պլանավորեք Պոմոդորո մեթոդը գործածել որևէ աշխատանքի կատարման համար և տեսեք, թե ինչպես այն կընթանա։ Սա կարող է օգնել ձեզ վստահություն ձեռք բերել` այն ապագայում գործածելու համար։

Ընհատումներ լինում են, ուստի ունեցեք նրանց համար ծրագիր։ Եթե զանգ ստանաք, արագ տեսեք, թե արդյոք կարող եք հետ զանգահարել նրանց։





ԹՎԱՅԻՆ ՄԻՆԻՄԱԼԻԶՄ հեղ.` ՔԱԼ ՆՅՈՒՊՈՐՏ (համառոտագիր)

Ի՞նչ է թվային մինիմալիզմը։

Թվային մինիմալիզմը այն չէ, ինչ ստանդարտ տեխնոլոգիական հոդվածներն առաջարկում են։ Արագ լուծումների մոտեցման փոխարեն, թվային մինիմալիզմը պետք է լինի այն փիլիսոփայությունը, որով դուք ապրում եք։ Հատկապես, տեխնոլոգիական փիլիսոփայությունը, որի համաձայն դուք ձեր առցանց ժամանակը կենտրոնացնում եք միայն մի քանի կարևոր թվային գործիքների վրա։ Թվային գործիքները չպետք է գործածվեն միայն այն պատճառով, որ դրանք աջակցում են թվային մինիմալիստի կողմից արժևորվող որևէ բանի։ Դրա փոխարեն, այս գործիքները պետք է անցնեն ավելի դժվար փորձություն։ Արդյո՞ք այս գործիքները լավագույն միջոցներն են, որով դուք կարող եք գործածել թվային տեխնոլոգիաները ձեր արժեքներն ու սկզբունքները պաշտպանելու համար։

Թվային մինիմալիզմը թվային տեխնոլոգիայի նկատմամբ անսովոր մոտեցում է։ Մինիմալիստները թվային տեխնոլոգիան չեն գործածում միայն այն դեպքում, երբ այն տալիս է որևէ հավանական օգուտ, անկախ նրանից, թե որքան փոքր է այն։ Մինիմալիստները ավելի շատ մտահոգված են` պաշտպանելու իրենց կյանքի հստակությունը։ Երբեմն թվային տեխնոլոգիան կարող է ապահովել աննշան օգուտներ, բայց կազդի մեր կյանքի ամենակարևոր բաների վրա, օրինակ՝ դեմ առ դեմ հաղորդակցման վրա։

Թվային մինիմալիզմի սկզբունքները

«Պարզ ասած՝ մարդիկ չեն նախատեսված անընդհատ կապված վիճակում լինելու համար»։ - Քալ Նյուպորտ

Քալ Նյուպորտը նկարագրում է թվային մինիմալիզմը երեք հիմնական սկզբունքներով.

1. Անկարգությունը թանկ արժեքը. Քալ Նյուպորտը խոսում է ոչ միայն ֆիզիկական անկարգության մասին: Դուք պետք է խուսափեք ձեր ժամանակն ու ուշադրությունը տալ չափազանց շատ սարքերի, հավելվածների և ծառայությունների: Եթե դուք չկրճատեք այս անկարգությունը, ձեր փոքր օգուտները կնվազեն:
2. Օպտիմալացման կարևորություն. Ձեր կողմից գործածվող թվային տեխնոլոգիայից առավելագույն օգուտ քաղելու համար դուք պետք է ուշադիր մտածեք այն մասին, թե ինչպես և ինչու եք այն գործածում: Միշտ ձգտեք օպտիմալացնել թվային տեխնոլոգիաների գործածումը:
3.Միտումնավորությունը բավարարվածություն. թվային մինիմալիստ դառնալը նշանակում է, որ դուք բավարարվածություն եք ստանում նոր թվային տեխնոլոգիաներին միտումնավոր ներգրավվածությունից։ 

Թորոյի նոր տնտեսագիտությունը

Քալ Նյուպորտը փաստարկներ է բերում թվային մինիմալիզմի յուրաքանչյուր սկզբունքի համար: Առաջին սկզբունքը հաստատվում է Թորոյի նոր տնտեսագիտության տեսությամբ և հիմնված է նրա մեջբերումներից մեկի վրա. «Իրերի գործածման վերջնական արժեքը կյանքն է, որը պահանջվում է փոխանակել դրանց հետ՝ անմիջապես կամ երկարաժամկետ հեռանկարում»: - Քալ Նյուպորտ

Դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչ ունեք նոր թվային տեխնոլոգիաների դիմաց փոխանակելու, այլ ոչ թե այն արժեքի մասին, որը կարող եք ստանալ դրանցից: Շատ հաճախ մարդիկ մտածում են, թե ինչպես կարող են որոշակի թվային գործիքներով լրացուցիչ արժեք ստանալ իրենց կյանքում: Այսպիսով, հավասարակշռեք նոր տեխնոլոգիաներից ստացված արժեքը ձեր կյանքի տեսանկյունից չափվող կորուստների հետ։

Վերադարձի կորը

Քալ Նյուպորտը բացատրում է, որ տնտեսագիտության մեջ նկատվող նվազող եկամտաբերության նույն օրենքը կարող է կիրառվել նաև թվային որևէ տեխնոլոգիայի վրա: Մարդկանց մեծ մասի անձնական տեխնոլոգիական հարաբերությունները գտնվում են վերադարձի կորի սկզբնական մասում: Սա նշանակում է, որ տեխնոլոգիայի սկզբնական ավելացումները կբերեն մեծ եկամտաբերություն: Այնուամենայնիվ, այս ծառայությունների արժեքը և գործածումը ժամանակի ընթացքում նվազում են՝ ավելի շատ տեխնոլոգիաների ավելացման հետ մեկտեղ։

Ամիշ Հաքերը

Քալ Նյուպորտը ներկայացնում է ամիշների համայնքի սկզբունքներից մեկը՝ որպես իր երրորդ սկզբունքի արդարացում: Դուք պետք է սկսեք այն տեխնոլոգիաներից, որոնք ամենաշատն եք գնահատում: Այնուհետև ազատվեք ավելորդ իրերից՝ աշխատելով հետընթաց և ինքներդ ձեզ հարցնելով, թե արդյոք այս հաջորդ տեխնոլոգիան ավելի շատ վնաս է հասցնում, թե օգուտ:

«Թվային մաքրում»

«Twitter-ը ստուգելու կամ Reddit-ը թարմացնելու ցանկությունը վերածվում է նյարդային ցնցման, որը անխափան ժամանակը փշրում է այնպիսի բեկորների, որոնք չափազանց փոքր են՝ գիտակցված կյանքի համար անհրաժեշտ ներկայությունը ապահովելու համար»: - Քալ Նյուպորտ

Քալ Նյուպորտը խորհուրդ չի տալիս աստիճանաբար հեռացնել ձեր թվային տեխնոլոգիաները: Փոխարենը, արագ փոխակերպումն ավելի լավ գործընթաց է «թվային մաքրման» համար: Ահա Քալ Նյուպորտի կողմից առաջարկվող մաքրման քայլ առ քայլ գործընթացը.

Հատկացրեք 30 օր՝ դադար վերցնելու համար այն տեխնոլոգիաներից, որոնք էական չեն:

Գործածեք այս 30 օրերը՝ նոր հմտությունների, աշխատանքների և վարքագծերի անցման համար, որոնք իմաստալից եք համարում: Հանգստի ավարտին կարող եք սկսել թվային տեխնոլոգիաները վերականգնել՝ սկսելով մաքուր էջից: Յուրաքանչյուր թվային տեխնոլոգիայի վերականգնման համար դուք պետք է որոշեք, թե ինչ արժեք է այն տալիս ձեր կյանքին և ինչպես եք մեծացնելու այդ արժեքը:

Մի՛ դիտարկեք այս ժամանակահատվածը որպես դետոքս և ոչինչ ավելի: Փոխարենը, գործածեք այս ժամանակը ինքներդ ձեզ և տեխնոլոգիաների հետ ձեր հարաբերությունները հասկանալու համար: գործածեք այն որպես ժամանակահատված՝ թվային աշխարհի հետ ձեր հարաբերությունները բարելավելու համար:

Անցկացրեք ժամանակ առանց ոչ ոքի

Քալ Նյուպորտը խրախուսում է ընթերցողներին հաշվի առնել մենության կարևորությունը իրենց կյանքում: Մենությունը չի նշանակում զատված մնալ ձեր շրջապատից, այլ այն, թե ինչ է կատարվում ձեր ուղեղում: Եթե դուք տիրապետում եք մենությանը ձեր կյանքում, կարող եք նույնիսկ տրվել մենության ամենաաշխույժ գնացքում:

Արդյունավետ մենության համար կարևոր է խուսափել ուրիշների մտքերի ներխուժումից: Մենությունը նաև պահանջում է, որ դուք անտեսեք այլ մարդկանց կողմից ստեղծված տեղեկատվությանը արձագանքելուց: Դրա փոխարեն, դուք պետք է կենտրոնանաք ձեր սեփական մտքերի և փորձի վրա: Քալ Նյուպորտը բացատրում է, որ թվային տեխնոլոգիան կրճատում է ձեր մտքերի կարևորություն տալու ժամանակը:

Քալ Նյուպորտը մենությանը տիրապետելու երեք կարևոր առավելություն է տալիս.

1. Դուք կհասկանաք, որ ավելի լավ եք կարողանում նոր գաղափարներ ձևավորել։
2. Դուք ավելի լավ կհասկանաք ինքներդ ձեզ։
3. Դուք կկարողանալ մտերմանալ ուրիշների հետ, որը նախկինում չէիք կարողանում անել:

Մենության մեկ այլ առավելությունն այն է, որ դուք ավելի շատ եք գնահատում սոցիալական փոխազդեցությունները: Այսպիսով, մենության կանոնավոր չափաբաժինները, զուգորդված սոցիալական փոխազդեցությունների հետ, կօգնեն ձեզ ծաղկել։ Միլենիալները և զումերները առաջին սերունդներն են, որոնք ապրում են առանց մենության: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք օրական միջինում 9 ժամ են անցկացնում թվային ցանցերում։ Արդյունքում՝ տագնապային խանգարումների կտրուկ աճ է նկատվում։

Մի սեղմեք «հավանել» կոճակը

Քել Նյուպորտը խորհուրդ է տալիս խուսափել «հավանել» կոճակը սեղմելուց կամ սոցիալական ցանցերում գրառումները մեկնաբանելուց: Սոցիալական ցանցերում ակտիվ լինելը միայն կդրդի ձեզ դիտարկել նմանատիպ փոխազդեցությունները որպես ողջամիտ այլընտրանքներ իրական շփումներին։ Մյուս կողմից, այս վարքագծերը ձեր կյանքից ամբողջությամբ վերացնելը կստիպի ձեզ ներգրավվել իրական հաղորդակցության մեջ:

Հաղորդագրություններին ցույց տվեք համախմբված մոտեցում 

Հաղորդագրություններ ուղարկելը չպետք է լինի այն, ինչ դուք աննկատ կերպով անում եք ողջ օրվա ընթացքում: Քել Նյուպորտը խորհուրդ է տալիս ձեր հեռախոսը պահել «Չխանգարել» ռեժիմում: Բացի այդ, խորհուրդ է տալիս նշանակել հաղորդագրությունների համար հատուկ ժամեր:

Անցանկալի շեղող գործոններից բացի, օրվա ընթացքում հաղորդագրությունների պատասխանելը խրախուսում է կեղծ կապերի ձևավորում ձեր ընկերների և ընտանիքի հետ: Եթե դուք միշտ հասանելի եք, ձեր կարևորության արժեքը իջնում է նրանց աչքում։ 

Վերականգնեք հանգիստը

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ձգտում է վերացնել մեր զգայարաններից մեկի՝ շոշափման կարևոր ասպեկտները, նվազագույնի հասցնել մեր ձեռքերի գործածումը բաներ անելու համար, բացառությամբ էկրանին շոշափելու»: - Քալ Նյուպորտ

Բարձրորակ հանգիստը կարևոր է մարդկային երջանկության համար: Այնուամենայնիվ, ավելի ու ավելի շատ մարդիկ են պայքարում այս կարևորագույն հանգիստը պահանջը բավարարելու համար: Մենք մոռանում ենք մեր ունեցած բարձրորակ ժամանցի անբավարարության մասին, քանի որ այս ժամանակը լցնում ենք թվային աղմուկով: Այնուամենայնիվ, այս թվային աղմուկը նույն դրական ազդեցությունը չունի, ինչ բարձրորակ հանգիստը:

Ժամանակը վերականգնման համար Քալ Նյուպորտը ներկայացնում է ժամանցի երեք դաս.

1.Առաջնահերթություն տվեք օգտակար գործողությանը պասիվ սպառման փոխարեն։ Քալ Նյուպորտը խրախուսում է մարդկանց ավելի շատ զբաղվել արհեստներով: Նա արհեստների գաղափարը ներկայացնում է որպես ցանկացած գործունեություն, որտեղ դուք կիրառում եք ձեր հմտությունը` արժեքավոր բան ստեղծելու ուղղությամբ: Այսպիսով, արհեստները բարձրորակ ժամանցի լավագույն աղբյուրն են: Արհեստները նաև օգնում են բարձրացնել ձեր ինքնագնահատականը, ինչը կորել է թվային դարաշրջանում:
2. Օգտագործեք հմտություններ՝ արժեքավոր իրեր ստեղծելու համար։ Ձեր հմտությունները կարևոր են ֆիզիկական աշխարհում փոփոխություն մտցնելու համար: Այնուամենայնիվ, դրանք նաև օգտակար են խաղեր խաղալիս: Քալ Նյուպորտը շեշտում է խաղեր խաղալու արդյունավետությունը որպես գերլիցքավորված սոցիալական փոխազդեցության տեսակ: Խաղերը հաճախ ավելի բարձր ինտենսիվություն ունեն, քան առօրյա սոցիալական փոխազդեցությունները: Սա լավ բան է: Այսպիսով, խաղացեք սեղանի խաղեր և ներգրավվեք սոցիալական ֆիթնեսի և հանգստի սպորտային լիգաներում:
3. Փնտրեք այնպիսի գործողություն, որը պահանջում է իրական աշխարհի սոցիալական փոխազդեցություններ։ Քալ Նյուպորտը ինտերնետի և հանգստի փոխազդեցությունը նկարագրում է որպես վերածնունդ: Յուրաքանչյուր անհատ իր տրամադրության տակ ունի ավելի շատ հանգստի տարբերակներ, քան երբևէ: Ինտերնետը կարող է դրական բան լինել, եթե այն գործածվի ֆիզիկական աշխարհում իրական սոցիալական փոխազդեցություն գտնելու համար: 

Թվային տեխնոլոգիաները պետք է առկա լինեն, բայց ստանձնեն միայն օժանդակ դեր:

Պլանավորեք ձեր ցածրորակ հանգիստը

Դուք անխուսափելիորեն կտրվեք ցածրորակ հանգիստի ձեր ազատ ժամանակի ընթացքում։ Այպիսով, որպեսզի կանխեք դա, Քել Նյուպորտը խորհուրդ է տալիս նախապես պլանավորել ձեր հանգիստը։ Նա առաջարկում է, որ սոցիալական ցանցերի սովորական օգտատերերի մեծամասնությունը կարող են իրենց սոցիալական ցանցերից օգուտ քաղել շաբաթական ընդամենը քսանից քառասուն րոպեի ընթացքում։ Այնուհետև դուք պետք է լրացնեք այս նոր ազատված ժամանակը բարձրորակ այլընտրանքներով։

Հետևեք ձեր հանգստի ժամանակացույցին

Ձեր ազատ ժամանակը պետք է լինի նույնքան լավ պլանավորված, որքան ձեր ժամանակը։ Այսպիսով, Քելը խորհուրդ է տալիս առաջ քաշել եռամսյակային և շաբաթական հանգստի պլանի նպատակներ։ Ինչպես ցանկացած նպատակ, դրանք պետք է լինեն կոնկրետ և չափելի։ Բացի այդ, նշեք սովորություններ, որոնք պետք է զարգացնեք՝ ձեր նպատակներին հասնելու համար։

Ամեն շաբաթ դուք պետք է պարզեք, թե ինչ կարող եք անել ձեր եռամսյակային նպատակներին հասնելու համար։ Նշեք այդ գործողությունները ձեր շաբաթվա ժամանակացույցի մեջ։ Ենթադրենք, որ դուք ավելի շատ միտումնավոր եք, քան ինքնաբուխ ձեր հանգստի հարցում։ Այդ դեպքում դուք կհասկանաք, որ հանգիստը կազմում է ձեր կյանքի ավելի մեծ մասը։


ՌԱՅԱՆ ՀՈԼԻԴԵՅ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՀԵՆՍԼՄԵՆ՝ ԱՄԵՆՕՐՅԱ ՍՏՈԻՑԻԶՄ (ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ)

Հունվար՝ Պարզություն  

Մտածիր թե ինչը կարող ես դու փոխել և ինչը՝ ոչ։ 

Փետրվար՝ Կիրք և հույզեր 

Վերահսկիր քո հույզերն այնպես, որ դու կարողանաս մտածել նախքան գործելը։ 

Մարտ՝ Իրազեկվածություն 

Ավելի շատ ճանաչիր քո բնազդները ու ենթադրություննները և սահմանափակիր քո էգոն։ 

Ապրիլ՝ Անաչառ մտածողություն 

Փնտրիր ավելի օբյեկտիվ հեռանկար և սովորիր նոր ստացած տեղեկատվությունից։ 

Մայիս՝ Ճիշտ գործողություն 

Դու կարող ես վերահսկել քո գործողությունները, բայց` ոչ դրանց արդյունքները։ Այսուհանդերձ կենտրոնացիր ճիշտ գործողության վրա։ 

Հունիս՝ Խնդիրների լուծում 

Ձևակերպիր խնդիրները որպես աճի հնարավորություններ։ 

Հուլիս՝ Պարտավորություն 

Պարտավորվիր շարժվել առաքինության ուղղությամբ և կատարիր դրական քայլեր՝ հանուն աշխարհի։

Օգոստոս՝ Պրագմատիզմ 

Ընտրիր գործելն անգործության դեպքում։ Ոչինչ մի հետաձգիր։ 

Սեպտեմբեր՝  Տոկունություն և դիմակայունություն 

Նպատակ դիր դառնալ ավելի դիմակայուն և հարմարվողական։ Արա սա փնտրելով ստեղծագործական լուծումներ անահաջողությունների պարագայում և միշտ ունեցիր պահեստային պլան։ 

Հոկտեմբեր՝ Առաքինություն և բարություն 

Ընտրիր այլոց հանդիպել կարեկցանքով և սիրով, քան թե՝ բացասաբար։ 

Նոյեմբեր՝ Համակերպում

Որոշ բաներ դուրս են քո վերահսկողությունից և դա նորմալ է։ 

Դեկտեմբեր՝ Մտքեր մահկանացու լինելու առնչությամբ։ 

Մի վախեցիր մահից, բայց գործածիր այն որպես հիշեցում՝ կյանքը լիկատար ապրելու համար։ 





 




ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ


Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվելով որպես կաթոլիկ։ Քենեդին ավարտեց Հարվարդի համալսարանը 1940թ․ և միացավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը։ Խաղաղ օվկիանոսում ճապոնացիները ոչնչացրեցին նրա հրամանատարության տակ գտնվող PT-109 նավը։ Չնայած մեջքի վնասվածքին՝ Քենեդին հերոսաբար  փրկեց իր անձնակազմին։ Ներկայացուցիչների պալատում և Սենատում տեղեր զբաղեցնելուց հետո, Քենեդին ընտրվեց նախագահ 1960թ։ Նրա ոճը, գրավչությունը և հռետորաբանությունը շնորհիվ նրանով հիացան և հայրենիքում, և արտասահմանում, սակայն նրա կյանքը ողբերգական ձևով ավարտվեց 1963 թ․ մարդասպանի գնդակից։ Նրա գլխավոր նվաճումներ են ԱՄՆ Խաղաղապահ զորքերը և Կուբայի հրթիռային ճգնաժամի լուծումը: Նրա «Քաջության դիմանկարները» գիրքը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի 1957թ․։

Քենեդու խոսքերը․ 

ամերիկացին իր բնույթով լավատես է, նա փորձարար է, գյուտարար և շինարար, որը ԿԱՌՈՒՑՈՒՄ է լավագույնը, երբ կոչված է կառուցելու։ 

Մենք պաշտպանում ենք ազատությունը։ Դա մեր խորին համոզմունքն է, դա մեր միակ հանձնառությունն է ուրիշների հանդեպ:

Ազատ հասարակության մեջ արվեստը զենք չէ… Արվեստագետները հոգու ինժեներներ չեն։

Իմ հայրենակից ամերիկացիներ, մի հարցրեք, թե ինչ կարող է այս երկիրը անել ձեզ համար, հարցրեք, թե ինչ կարող եք դուք անել ՁԵՐ երկրի համար:

Ցանկացած գործողությունների ծրագիր ունի ռիսկեր և գին։ Բայց նրանք շատ ավելի քիչ են, քան հեռահար ռիսկերը և հարմարավետ անգործության գինը։ 

Այսօր մենք կանգնած ենք նոր սահմանագծի եզրին։

Ազատությունն առանց կրթության միշտ վտանգի տակ է. առանց ազատության կրթվելը միշտ ապարդյուն է:

Մարդկությունը պետք է վերջ դնի պատերազմին, կամ պատերազմը՝ մարդկությանը:

Հին ասացվածք կա, որ հաղթանակն ունի հարյուր հայրեր, իսկ պարտությունը որբ է։ 

Փոփոխությունը կյանքի օրենքն է։ Նրանք, որոնք նայում են միայն անցյալին կամ ներկային, անպայման բաց կթողնեն ապագան։

ՀԵԼԵՆ ԱԴԱՄՍ ՔԵԼԼԵՐ

 Հելեն Ադամս Քելլերը ծնվել է Ալաբամա նահանգի Տուսկումբիա քաղաքում 1880 թ․։ Մանկության տարիներին ծանր հիվանդությունը նրան զրկել է տեսողությունից, լսողությունից և խոսելու ունակությունից։ Նրա կյանքը ներկայացնում է մարդու ամենաանհավանական օրինակներից մեկը։ Նա կարողացել է հաղթահարել իր ֆիզիկական արատները և արել ավելին, քան շատերն իրենց ողջ կյանքի ընթացքում։

Էնն Սուլիվանի հաստատուն և համբերատար ցուցումների շնորհիվ Հելեն Քելլերը ոչ միայն սովորեց կարդալ, գրել և խոսել, բայց նա ավարտեց Ռեդքլիֆի քոլեջը 1904 թ.։ Բացի մի քանի հոդվածներ, գրքեր, կենսագրություններ գրելուց և լինելուց Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության համահիմնադիրը,  նա ակտիվ գործունեություն է ծավալել Կույրերի ամերիկյան հիմնադրամի և Արտասահմանում ապրող կույրերի հարցերով զբաղվող ամերիկյան հիմնադրամի շրջանակներում: Նա նաև դասախոսություններ է կարդացել ավելի քան քսանհինգ երկրներում և ստացել մի շարք մրցանակներ, որոնք մեծ ճանաչում ունեն:

Հելեն Քելլերի քաջությունը, հավատը և լավատեսությունը ընդդեմ ճնշող ֆիզիկական արատների, հանգեցին նրան ահռելի ձեռքբերումների։ Նա հանդիսանում են մարդկային ներուժի ամենաազդեցիկ խորհրդանիշներից մեկն աշխարհում:

Հելեն Քելլերի խոսքերը․ 

Մեն մենակ մենք կարող ենք անել այնքան քիչ, ՄԻԱՍԻՆ մենք կարող ենք անել այնքան շատ բան:

Անվտանգությունը հիմնականում սնահավատություն է: Այն գոյություն չունի բնության մեջ, ոչ էլ բոլոր ծնված երեխաներին է դա տրվում։ Վտանգից խոսափելը երկարաժամկետ հեռանկարում ավելի անվտանգ չէ քան ուղղակի նորանոր բացահայտումներ կատարելը: Կյանքը կամ համարձակ արկած է կամ դատարկություն։ 

Ձեր դեմքը պահեք դեպի արևը և դուք չեք կարողանա նկատել խավարը։   

Աստվածաշունչն ինձ տալիս է խորը, մխիթարող գիտակցություն, որ տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ ՀԱՎԵՐԺ։

Երջանկությունը չի կարող արտաքին աշխարհից բխել, այն ծագում է միայն ներսից։  Դա այն չէ, ինչ մենք տեսնում ենք և շոշափում, կան այն, ինչ այլ մարդիկ անում են մեզ համար, դա այն է, ինչ մենք մտածում ենք, զգում և անում ենք, առաջին հերթին դիմացինի համար, ապա՝ ինքներս մեզ։ 

Ազատության խիզախ ծովը առանց ալեկոծումների չի լինում։ 


ԱՄՆ-Ի ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԹՈՄԱՍ ՋԵՖԵՐՍՈՆ

Միացյալ Նահանգների երրորդ նախագահ և առաջին պետքարտուղար Թոմաս Ջեֆերսոնը առավել հիշվում է որպես ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի գլխավոր հեղինակ։ 1769թ․Վիրջինիայի հարուստ ագարակատեր Ջեֆերսոնն իր քաղաքական կարիերան սկսել է որպես Բուրգեսների պալատի անդամ։ Ավելի ուշ, որպես Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի պատվիրակ, նա նշանակվել է Բենջամին Ֆրանկլինի և Ջոն Ադամսի հետ նախագծելու Մեծ Բրիտանիայից անջատման պատճառների պաշտոնական հայտարարությունը։ Արդյունքում ձևավորվեց ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը, որի մեծ մասը  գրվեց Ջեֆերսոնի կողմից։ Այն իր մեջ ընդգրկեց  պետության հանձնառությունն ուղղված կյանքին, ազատությանը և ինքնակառավարմանը։ 

Նա շարունակեց ծառայել որպես ԱՄՆ նախարար Ֆրանսիայում, նախքան ընդունելը Ջորջ Վաշինգտոնի կողմից իր նշանակումը որպես առաջին պետքարտուղար։ 1801թ․ ստանձնելով նախագահի պաշտոնը, նա շուտով կրկնապատկեց Միացյալ Նահանգների տարածքը՝ գնելով Լուիզիանան Նապոլեոնից։ Նա թոշակի անցնելուց հետո իր կյանքը նվիրեց Վիրջինիայի համալսարանի հիմնադրմանը։ 


Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը․ 

Ժողովրդի կամքն է ցանկացած  կառավարության միակ օրինական հիմքը, և պաշտպանել դրա ազատ արտահայտումը պետք է լինի մեր առաջին հիմնախնդիրը:


Որոշում կայացրու երբեք պարապ չմնալ… Ողղակի հրաշալի է, որքան շատ բան կարող է լինել արված, եթե մենք միշտ շարունակենք գործել:


Ուշացումը նախընտրելի է սխալից։ 


Ո՛չ հարստությունն է, ո՛չ էլ շքեղությունն է երջանկություն պարգևում, այլ՝ հանգստությունը և զբաղվածությունը։ 


Ազնիվ մարդը չի կարող հաճույք ստանալ իր համաքաղաքացիների նկատմամբ իշխանության գործադրելիս։ 


Մենք կարծում ենք, որ այս ճշմարտությունները ակնհայտ են․ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, և նրանք Արարչի կողմից օժտված են որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են իրենց կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունքները:


Վախկոտը շատ ավելի է հակված դավադրության, քան՝ հոգով ուժեղ մարդը։ 


Մենք չենք վախենում հետևել ճշմարտությանը, ուր էլ որ այն առաջնորդի մեզ: 


Այդ կառավարությունն ամենաուժեղը, որի մաս յուրաքանչյուր մարդ իրեն զգում է:


Չկա մի ճշմարտություն, որից ես վախենում եմ կամ կցանկանայի անհայտ պահել ամբողջ աշխարհից:


Ամեն անգամ, երբ դուք անում եք որևէ բան, արեք դա այնպես, կարծես ամբողջ ԱՇԽԱՐՀԸ դիտում է ձեզ։ 


Աշխարհի գիտելիքների հիմնական մասը երևակայական կառույց է։ 















ՆԺԴԵՀ (ԳԱՐԵԳԻՆ ՏԵՐ- ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)

Ռազմական, քաղաքական և պետական գործիչ

Ցեղակրոնի գաղափարախոսության և շարժման հիմնադիր

Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

Նժդեհ ծածկանունը առաջին անգամ հիշատակվել է 1906 թ-ի սեպտեմբերի 27-ից է։
Նա սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում:
1907թ․ ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը, ընդունվել ՀՀԴ կուսակցության շարքերը։
1908թ․ վերադարձել է Կովկաս:
1909թ․ ցարական ոստիկանությունը ձերբակալել է նրան զենք տեղափոխելու մեղադրանքով։
1912թ․ ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:
1912–13թթ. մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմում բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում 271 հայ զինվորների կամավորական վաշտով կռվել թուրքերի դեմ և ստացել է «Սպայական քաջության խաչ» շքանշան։
1914–18թթ. Նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ։
1916թ․ մեկնել է Ալեքսանդրապոլ:
1918թ․ մայիսի 24–28-ը հեծյալների հարյուրյակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին:
1918–20թթ. - Հայաստանի Հանրապետության հռչակման առաջին օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով:
1919թ․ հոկտեմբերից եղել է Զանգեզուրի՝ Սյունիքի զինված ուժերի հրամանատարը և կռվել է թուրք-թաթարական զորքերի դեմ:
1920թ․ հուլիսին – փոքրաթիվ ուժերով մարտեր է մղել ռուսական կարմիր բանակի դեմ Կապանի պաշտպանության համար:
1920թ․ օգոստոսի 10-ին - Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվում է համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը, սակայն, Զանգեզուրի ժողովուրդը Նժդեհի գլխավորությամբ վավեր չեն ճանաչում այդ համաձայնագիրը։
1920թ․ սեպտեմբերից նոյեմբեր - ազատագրում է Կապանը, Սիսիանը և Գորիսը:
Դեկտեմբերի 25-ին հռչակվում է Սյունիքի ինքնավարությունը, իսկ Նժդեհն ընտրվում է Սյունյաց սպարապետ:
1921թ․ ապրիլի 26-ին Տաթևի վանքում ինքնավար Սյունիքը հռչակվում է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, իսկ վերջինս ընտրվում է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար:
1921թ․ հուլիսի կեսերին - Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո փոքր զորախմբով գնում է Իրան։
1922թ․ - մեկնում է Սոֆիա:
1932–34թթ․ - բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը:
1937թ․ հեռացվել է ՀՀԴ կուսակցությունից:
1944 թ․ ձեռբակալվում է խորհրդային բանակի կողմից Բուլղարիայում բնակվելիս և տեղափոխվում է Մոսկվայի Լուբյանկայի բանտում:
1946 թ․ - Երևանում դատապարտվել է 25 տարվա բանտարկության Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության մեղադրանքով:
1948 թ․ - տեղափոխել են Վլադիմիրի բանտ, որտեղ և դեկտեմբերի 21-ին վախճանվել է ու թաղվել բանտին կից գերեզմանատանը:
1983 թ․՝ Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին։
1987 թ․ աճյունը թաղվել է Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում
2005 թ․ ապրիլի 26-ին՝ աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիրը:

ՖՐԱՆՉԵՍԿՈ ՉԻՐԻԼՈՅԻ ՊՈՄՈԴՈՐՈՅԻ ՄԵԹՈԴԸ (գրքի համառոտագիր)

Ֆրանչեսկո Չիրիլոյի մասին Ֆրանչեսկո Չիրիլոն Բեռլինում գործող Չիրիլո խորհրդատվական ընկերության գործընկեր է: Նրա ընկերությունը տրամադրում է գոր...