#ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ
Բոլոր ժամանակների մեծագույն գիտական ուղեղներից մեկը՝ Ալբերտ Էյնշտեյնն առավել հայտնի դարձավ ֆիզիկայի բնագավառում իր ներդրած ավանդի համար։
Նա ծնվեց 1879թ. Գերմանիայում։
Էյնշտեյնն սովորեց Ցյուրիխի Շվեյցարական Դաշնային Պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ստացավ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների ուսուցչի որակավորում։
1905թ․ ստացավ գիտությունների թեկնածուի իր գիտական աստիճանը և հրապարակեց 4 գիտահետազոտական աշխատանք, որից ամենանշանակալին եղավ Հարաբերականության հատուկ տեսության առաջքաշումը։ Նա ձեռք բերեց միջազգային ճանաչում, երբ 1921թ․ նրան շնորհեցին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ:
1939թ․ ուրանի տրոհման ռազմական հետևանքների կարևոր լուսաբանումները պատճառ դարձան, որպեսզի Էյնշտեյնը դիմի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: Էյնշտեյնի՝ նախագահին ուղղված նամակն ազդակ հանդիսացավ ատոմային ռումբի ստեղծման գործընթացի մեկնարկի համար։
Էյնշտեյնից հետո ֆիզիկայի բնագավառը մեծ փոփոխություններ կրեց նրա փայլուն ներդրումների շնորհիվ: Նրա հայտնագործություններն հիմք հանդիսացան հետագայում տիեզերքի առեղծվածներն ըմբռնելու համար։
Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը՝
Նույնիսկ ամենահանդիսավոր դեպքերում ես հանդես եմ գալիս առանց նասկիների և թաքցնում եմ իմ քաղաքակրթության պակասը կոշիկներիս մեջ։
Խելացի մարդիկ լուծում են առաջ եկած խնդիրները, ՀԱՆՃԱՐՆԵՐԸ կանխում են դրանք։
Ձգողության ուժը պատասխանատու չէ այն մարդկանց համար, ովքեր սիրահարվում են։
Այն գաղափարները, որոնք ԼՈՒՍԱՎՈՐԵՑ իմ ճանապարհը և ժամանակ առ ժամանակ ինձ նոր քաջություն պարգևեցին՝ կյանքին խանդավառությամբ դիմակայելու համար, բարությունը, գեղեցկությունը և ճշմարտությունն էին:
Գիտությունն առանց կրոնի կաղ է, իսկ կրոնն առանց գիտության կույր է։
Ողջամտությունը ոչ այլ ինչ է, քան նախքան տասնութ տարեկան դառնալը ուղեղում տեղակայված առկա նախապաշարմունքների մնացորդը:
Կրթությունն այն է, ինչ մնում ձեզ հետ դպրոցում սովորած ամեն ինչը մոռանալուց հետո։
Մի անհանգստացեք մաթեմատիկայում ձեր առջև ծառացած դժվարությունների համար։ Ես վստահեցնում եմ Ձեզ, իմ առջև ծառացած դժվարություններն ավելի շատ են։
Տեխնոլոգիական զարգացումը նման է այն կացնին, որը բռնում է պաթոլոգիկ հանցագործը։
Քաղաքական ինստիտուտների միակ արդարացված նպատակն առանց սահմանափակումների անհատի զարգացումն ապահովելն է։
Ճշմարտությունն այն է, ինչը դիմանում է փորձությանը:
Փորձեք դառնալ ոչ թե հաջողակ մարդ, այլ՝ առավել արժեքավոր մարդ:
Կարևոր է երբեք չկորցնել հարցեր տալու ունակությունը։ Հետաքրքրասիրությունն գոյատևման իր պատճառն ունի։ Մարդը չի կարող չհիանալ, երբ խորհում է հավերժության, կյանքի առեղծվածների մասին, ինչպես նաև իրականության սքանչելի կառուցվածքի շուրջ։ Բավական է, եթե մեկը պարզապես փորձի ամենօր մի փոքր հասկանալ այս առեղծվածը։ Երբեք մի կորցրեք ձեր սրբազան հետաքրքրասիրությունը:
Աստված ճշգրիտ է, բայց չարամիտ չէ:
Մարդկային գործողության մեջ ամենակարևոր ջանքը բարոյականության ձգտումն է։ Մեր ներքին հավասարակշռությունը և նույնիսկ մեր գոյությունը կախված է հենց դրանից: Մեր գործողություններում միայն բարոյականությունը կարող է կյանքին գեղեցկություն և արժանապատվություն տալ:
Երբ քննեցի ինքս ինձ և իմ մտածողության ձևերը, հանգեցի այն եզրակացության, որ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ինձ համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան գիտելիքների կլանման իմ դրական տաղանդը:
Թույլ վերաբերմունքը հանգում է խառնվածքի թուլացման։
Չի կարելի վստահել մեծ ու կարևոր գործեր նրանց, ում համար ճշմարտությունը մանրուքներում էական չէ։
Մարդ, ով երբեք չի սխալվել, երբեք նոր բան չի փորձել:
Անցյալի, ներկայի և ապագայի տարբերությունը միայն ՊԱՏՐԱՆՔ է, որքան էլ որ հաստատակամ այն թվա:
Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին։ Այն բավականին շուտ է գալիս:
Աշխարհում ամենադժվար բանը եկամտահարկը հասկանալն է։
Մեծ ոգիները միշտ իրենց վրա զգում են փոքր ուղեղների կողմից ի հայտ եկող բռնի ճնշումները։
Երկու բան անսահման են՝ մարդկային հիմարությունը և տիեզերքը, բայց ես վստահ չեմ վերջինիս վրա։
Ես չգիտեմ, թե երրորդ համաշխարհային պատերազմում ինչով մարդիկ կկռվեն, սակայն չորրորդ համաշխարհային պատերազմը կլինի փայտերով և քարերով։
Ոչխարների հոտի անբասիր անդամ դառնալու համար, պետք է առնվազն ոչխար լինել։
Ատոմային էներգիայի ստացումը փոխեց ամեն ինչ, բացառություն՝ մտածողության։ Խնդրի լուծումը մարդկության սրտի մեջ է։ Եթե ես իմանայի, ես կդառնայի ժամագործ։
Ոչ ամենինչ, ինչ հաշվելի, կարելի է հաշվել, և ոչ ամենինչ, որ կարելի է հաշվել, հաշվում են։
Եթե դուք չեք կարողանում բացատրել որևէ բան 6 տարեկան երեխայի, ուրեմն ինքներդ դա չեք հասկանում։
Տրամաբանությունը կհասցնի Ձեզ A-ից Z, իսկ երևակայությունն՝ ամենուրեք։
Ամենաանհասկանալի բանն աշխարhի վերբերյալ, այն հասկանալն է։
Օրինակը ուսուցանելու տարբերակ չէ, այն սովորեցնելու միակ միջոցն է:
Եթե գրասեղանի խառնաշփոթը, խառնաշփոթ մտքի նշան է, ապա ինչի՞ մասին է խոսում դատարկ գրասեղանը։
Աստված արձագանքում է, երբ լուծումը պարզ է։
Եթե հաջողությունը A-ն է, ապա A=x+y+z: Աշխատանքը՝ xն է, y-ը` խաղը, իսկ z-ը՝ բերանը փակ պահելը։
Տղամարդիկ պսակադրվում են կանանց հետ այն հույսով, որ վերջիններս չեն փոխվի։ Կանայք ամուսնանում են այն հույսով, որ տղամարդիկ կփոխվեն։ Արդյունքում անկասկած երկուսն էլ հանգում են հիասթափության։
Մարդ սկսում է ապրել, երբ սկսում է ներքուստ ապրել։
Թուղթը նախատեսված է գրելու և հիշելու համար, իսկ ուղեղը՝ մտածելու։
No comments:
Post a Comment