ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԱՐԴՈՒ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխուղեղը չի գիտակցում իրականության և երևակայության միջև եղած տարբերությունը։


Երբ մարդ քնում է, գլխուղեղը տքնաջան աշխատում է, որպեսզի պահպանի սրտի, մարսողական համակարգի, իմունային և այլ համակարգերի ֆունկցիոնալությունը։

Մարդու գլխուղեղը բաղկացած է 100 միլիարդ նեյրոններից և 1,1 տրիլիոն բջիջներից։




Մարդու գլխուղեղի 75 տոկոսը ջուր է։

Ամեն անգամ, երբ դուք նոր բան եք սովորում, ձեր գլխուղեղի կառուցվածքը փոխվում է։

Նվազագույն արագությունը, որով տեղեկատվությունն անցնում է գլխուղեղով, մոտավորապես կազմում է ժամում 260 մղոն։

Գլխուղեղի 4 բնական ցանկություններն են՝ սնունդ, ջուր, քուն և սեռական հարաբերություններ։

Շոկոլադը մարդու մարմնում առաջ է բերում այն նույն քիմիական տարրերը, որոնք ի հայտ են գալիս սիրահարվելիս։ Շոկոլադի բույրը մեծացնում է գլուղեղի թեթա (theta) ալիքը, որը պատասխանատու է մարդու հանգստի համար։

Գլխուղեղն ավելի ստեղծագործ է դառնում, երբ հոգնում է։

Երբ մարդը մեռնում է, գլխուղեղն ակտիվ է մնում 7 րոպե, որի ընթացքում վերջինս տեսնում է երազի նման իրար հաջորդող իր հիշողությունները։

Գլխուղեղին պետք է ընդամենը 90 վայրկյան հասկանալու, արդյոք դուք ինչ որ մեկին հավանում եք։

Մարդու գլխուղեղն ունակ է իր մեջ պահելու ձեր ապրածի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը։

Հիմար հարցին հեգնական պատասխան տալը խոսում է առողջ գլխուղեղ ունենալու մասին։

Երբ գիշերը տարբեր մտքերից չեք կարողանում քնել, վեր կացեք, գրեք դրանք թղթի վրա, որից հետո էլ խոստացեք ձեր գլխուղեղին, որ դրանց մասին կմտածեք առավոտյան։ Արդյունքում ձեր գլխուղեղը կհանգստանա և կկարողանաք քնել։

Օտարերկրյա արտասանության համախտանիշը մտավոր խանգարում է, որի արդյունքում տուժածը ինքնաբերաբար խոսում է օտարերկրացու արտասանությամբ։

Ձեր գլխուղեղը մերժմանն արձագանքում է որպես ֆիզիկական ցավ։

Սարսափ ֆիլմի դիտման արդյունքում ավելի շատ կալորիա կարող եք այրել, քան՝ տարատեսակ խաղեր խաղալիս։

Որքան շատ եք ինչ որ բան անում, այնքան ձեր գլխուղեղը նպաստում է այդ գործողության կատարմանը։

Թթվածնի մոտ 20 տոկոսը, որը մուտք է գործում օրգանիզմ, սպառվում է գլխուղեղի կողմից։

Երբ մարդը քնում է, գլխուղեղն արձակում է մարդուն թվացյալ կերպով պարալիզացնող հորմոն։

Երբ մարդն արթուն է, նրա գլխուղեղն ունակ է արտադրելու 10-23 վատ էներգիա, որը բավարար է փոքր էլեկտրական լամպ վառելու համար։

Ծնվելիս առկա գլխուղեղի բջիջների քանակը գրեթե նույն է մնում մեծահասակ տարիքում։

Բարձր կարդալը նպաստում է երեխաների մոտ գլխուղեղի ավելի արագ զարգացմանը։

Մարդու գլխուղեղին անհրաժեշտ է թարմացում նվազագույնը ամեն 90 րոպեն մեկ։

Գլխուղեղը տեսահոլովակների ձևով հիշողություններ չի պահպանում։

Գլխուղեղի ամեն մի հատված ունի իր իսկ ֆունկցիան և ամեն անձ գործածում է իր ամբողջ ուղեղը, այլ ոչ թե միայն ուղեղի հատվածների 10 տոկոսը։

30 տարեկանից հետո, մեր գլխուղեղը սկսում է կորցնել իր զանգվածը, որով էլ բացատրվում է, թե ինչու է գնալով մեր հիշողությունը մեզ խաբում։

Մեծահասակների գլխուղեղի քաշը կազմում է 1200-1400 գրամ։

2004թ․ կատարված գլխուղեղի հետազոտությունը, ցույց է տվել, թե ինչպես է սիրելի ուտելիքի մասին մտքերից մեր գլխուղեղում արձակվում դոֆամին հորմոնը, նույնը հորմոնը նաև արձակվում է սեռական ակտի և թմրադեղերի գործածման արդյունքում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ շները և երեխաները նույնչափ դրական հույզեր են ապրում։

Մեր գլխուղեղը սովորաբար սիրում է արձագանքել այն մարդկանց, ովքեր ունեն նույն ճաշակը ու նույն նախասիրությունները, և դրանից առավել՝ այն մարդկանց, որոնց մենք արդեն գիտենք։

Հեգնանքը չհասկանալը կարող է լինել գլխուղեղի հիվանդության ամենավաղ ազդակը։

Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ձեր գլխուղեղը։

Խառնիճաղանջ ձեռագիր ունեցող մարդկանց գլխուղեղն ավելի արագ է աշխատում, քան իրենց ձեռքերը։

Գլխուղեղը չի կարող ցավ զգալ, այն միայն կարող է արձագանքել ցավի ազդակներին, որոնք ուղարկվում են իրեն։

Գլխացավերը ձեր գլխուղեղում ընթացող քիմիական ռեակցիաների արդյունք են, որոնք նաև ընդգրկում են ձեր վզի և գլխի մկանները և նյարդերը։

Ալկոհոլն ազդում է ձեր գլխուղեղի վրա հետևյալ ձևերով, առաջացնում է մշուշոտ տեսողություն, չկապակցված խոսք, անկայուն քայլերը և այլն։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...