ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿ

Ծնողները իրենց որդու համար ընտրեցին լավագույն ուսուցչին։ Առավոտյան պապը թոռանը տարավ դպրոց։ Երբ պապն ու թոռը մտան դպրոցի բակ, նրանց շրջապատեցին երեխաները։
<<Ինչ զվարճալի ծերուկ է>>,- ծիծաղեց մի տղա։
<<Հեյ, փոքրիկ գիրուկ>>,- դեմքը ծամածռեց մյուսը։
Երեխաները գոռում էին և թռվռում էին պապի և թոռան շուրջը։ Այդ պահին ուսուցիչը զանգը հնչեցրեց՝ ազդարարելով դասի սկիզբը, և երեխաները վազեցին։ Պապը վճռականորեն բռնեց թոռան ձեռքը ու դուրս եկավ փողոց։
<<Ինչ լավ է, ես դպրոց չեմ գնալու», - ուրախացավ տղան:
<<Դու գնալու ես, բայց ոչ այս դպրոց»,- զայրացած պատասխանեց պապը, - <<Ես ինքս քեզ դպրոց կգտնեմ»։
Պապը թոռանը տարավ իր տուն և վստահեց տատիկի խնամքին, իսկ ինքը գնաց լավագույն ուսուցչին փնտրելու։

Տեսնելով որևէ դպրոց՝ պապը մտնում էր բակ և սպասում, թե երբ է ուսուցիչը երեխաներին բաց թողնում ընդմիջման։ Որոշ դպրոցներում երեխաներն անտեսում էին ծերունուն, իսկ որոշ դպրոցներում՝ ծաղրում էին նրան։ Պապը լուռ շրջվում էր ու հեռանում։ Վերջապես նա մտավ փոքրիկ դպրոցի փոքրիկ բակ և հոգնած հենվեց ցանկապատին։
Զանգը հնչեց, երեխաները թափվեցին բակ։
<<Պապիկ, դուք հիվա՞նդ եք, ջուր բերե՞մ։>> - լսվեց մի ձայն։
<<Մենք բակում նստարան ունենք, նստեք, խնդրում եմ>>, - առաջարկեց մի տղա:
<<Ուզու՞մ եք ուսուցչին կանչեմ>>,- մեկ այլ երեխա հարցրեց։
Շուտով բակ դուրս եկավ մի երիտասարդ ուսուցիչ։
Պապը ողջունեց և ասաց.- <<Վերջապես ես գտա թոռանս համար լավագույն դպրոցը>>։


<<Սխալվում ես, պապի՛կ, մեր դպրոցը լավագույնը չէ։ Նա փոքր է և նեղվածք է>>։
Ծերունին չվիճեց։ Նա պայմանավորվեց ուսուցչի հետ ու հեռացավ։
Երեկոյան տղայի մայրը պապին հարցրեց. <<Հայրիկ, դուք անգրագետ եք։ Ինչո՞ւ եք կարծում, որ ավելի լավ ուսուցիչ եք գտել:>>
«Ուսուցիչներին աշակերտներով են ճանաչում»,- պատասխանեց պապը։

No comments:

Post a Comment

10 ՀՈՒՇՈՒՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ՓՈԽԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԸ

  #ինքնազարգացում 1. Գտեք ձեր արժանիքները Ձեր սրտի խորքում են գտնվում ձեր իսկական արժանիքները: Ժամանակ գտեք դրանք գտնելու համար: Գտեք դրանք ...