ՋՈՐՋ ՍԱՄՈՒԵԼ ՔԼԵՅՍՈՆԻ ԲԱԲԵԼՈՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԳՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԸ

Մարդու մասին


Չէ որ ազատ մարդու հոգին ձգտում է ելք գտնել ցանկացած իրադրությունից, այն դեպքում, երբ ստրուկի հոգին միայն խղճալիորեն տրտնջում է․ <<Ինչ անեմ ես, խեղճ ստրուկս>>։
․․․
Մարդ, ով իր քսակում պահում է ապագայի համար խնայած ոսկի ու արծաթ, ընտանիքի արժանի հայր է և իր արքայի հավատարիմ ծառան։

Մարդը, ում քսակում մի քանի պղնձե դրամ կա միայն, անտարբեր է իր ընտանիքի և արքայի հանդեպ։

Մարդը, ում քսակը դատարկ է, դաժան է իր ընտանիքի նկատմամբ, անհավատարիմ իր արքային, քանի որ սիրտը քարացած է։

Հարստության 5 կանոնները

1․ Ոսկին գնում է նրա մոտ, ով խնայում է իր վաստակածի մեկ տասերրորդ մասը՝ ապահովելով իր և իր ընտանիքի ապագան։

2․ Ոսկին ողջ ուժով աշխատում է իմաստուն տիրոջ համար, ով շահավետ ներդրում է անում։

3․ Ոսկին պաշտպանության կարիք ունի, այդ պատճառով էլ նախընտրում է զգուշություն և իմաստուն մարդկանց խորհուրդ։

4․ Ոսկին չի սիրում, երբ իրեն ստիպում են աշխատել այն ոլորտում, որից մարդն անտեղյակ է։

5․ Ոսկին փախչում է այն մարդկանց ձեռքերից, ովքեր այն բախտախնդիր կամ չմտածված գործարքների մեջ են դնում՝ կյանքի կոչելով հարստության մասին ցանկալի անուրջները։

Հաջողության մասին

Եթե մարդու բախտը բերում է, ապա բերում է ամեն ինչում։ Նետեք նրան Եփրատը, նա դուրս կգա ջրից՝ մարգարիտը ձեռքին։ //Բաբելոնյան առակ

Հաջողությունը բարեհաճ է նրա նկատմամբ, ով կարողանում է օգտագործել հնարավորությունը։

Ակտիվությունը գործերում միշտ ձեզ հաջողություն կբերի։

Հաջողությունը հովանավորում է գործի մարդկանց։


Հարստանալու 7 կանոնները

Փողը հասարակության հաջողության չափանիշն է։ Փողը հնարավորություն է ընձեռում ճաշակելու կյանքի պարգևած մեծագույն հաճույքները։ Փողը սիրում է նրանց, ովքեր հասկանում են այն կուտակելու պարզ կանոնները։
Այսօր ևս փողը ենթակվում է այն նույն կանոններին, որ իշխել են Հին Բաբելոնում վեց հազար տարի առաջ։

1․ Սկսեք լցնել քսակը։
Այն ամենի մի մասը, ինչ ես ունեմ, ինձ է պատկանում։
Յուրաքանչյուր տասը մետաղադրամից, որ դնում եք ձեր քսակի մեջ, ծախսեք միայն ինը։

2․ Վերահսկիր ծախսերդ։
Չի կարելի շփոթել առօրյա կարիքները մեր ցանկությունների հետ։ Ձեր ցանկությունները միշտ ավելին են քան ձեր վաստակածը։ Այդ պատճառով էլ որքան էլ դուք ծախսեք, չեք կարող բավարարել ձեր բոլոր ցանկությունները։

3․ Բազմապատկիր հարստությունդ։
Յուրաքանչյուր մետաղադրամ պետք է աշխատի և բերի մշտական եկամուտ, որն անդադար շիթով կլցվի ձեր քսակի մեջ։

4․ Պահպանիր հարստությունդ կորուստներից։
Պլանավորիր շահույթդ այնպես, որ այն բավականացնի կենսական կարիքները, անհարժեշտ հաճույքները և արժանի ցանկությունները բավարարելուն, բայց այնպես, որ ծախսերդ չգերազանցեն եկամուտի ինը տասներորդ մասը։

5․ Վերածեք ձեր տունը եկամտաբեր ձեռնարկության։
Ձեռք բերեք Ձեր կացարանը՝ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար։

6․ Ապահովիր շահույթ ապագայի համար։
Երբ քսակդ արդեն լիքն է, հարկավոր է այն պահպանել հնարավոր կորուստներից։

7․ Կատարելագործիր վաստակելու ունակություններդ
Կատարելագործեք ձեր ունակություններն ու հմտությունները, սովորեք և դարձեք իմաստուն, ապրեք այնպես, որ ինքներդ ձեզ հարգեք։ Միայն այդ ժամանակ ձեռք կբերեք ինքնավստահություն և կկարողանաք իրականացնել ձեր յուրաքանչյուր ցանկությունը։


No comments:

Post a Comment

ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ

Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվ...