ԴՈՒԱՅԹ ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐ

 #ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Դուայթ Էյզենհաուերի հաջողությունն իր ազնվության, խոնարհության և հաստատակամության մեջ էր և որպես ԱՄՆ-ի երեսունչորսերորդ նախագահ, և որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ դաշնակից զինված ուժերի գերագույն հրամանատար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման ժամանակ, Էյզենհաուերն աշխատեց բանակի մարտավարական պլանների բաժնում, որտեղ ռազմավարություն մշակեց՝ դաշնակից զորքերով Եվրոպա ներխուժելու նպատակով։ Ավելի ուշ նա ընտրվեց որպես Եվրոպայում ԱՄՆ զորքերի գերագույն հրամանատար։
Հետագայում թողեց զինվորական ծառայությունը, որպեսզի դառնա Կոլումբիա համալսարանի նախագահ։



Այնտեղ նա հրապարակեց բեստսելեր համարվող պատերազմի մասին իր աշխատությունը։
ԱՄՆ-ի երկու կուսակցությունների բարձր գնահատանքի արդյունքում առաջադրեց իր թեկնածությունը որպես նախագահ 1952 և 1956թթ․ և երկու անգամ էլ հաղթանակ տարավ։ երկու անգամ էլ. Էյզենհաուերը զգալի չափով ժողովրդականություն վայելեց Ամերիկայի ժողովրդի կողմից և աշխատեց Սոցիալական ապահովություն ընդլայնման, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման ուղղություններով։
Բացի այդ, վերջինս հիմնեց ԱՄՆ-ի առողջապահության, կրթության և բարեկեցության դեպարտամենտները, ինչպես նաև Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA)։

Դուայթ Էյզենհաուերի խոսքերը՝

Անհանդուրժողականության դեմ տարվող վերջնական ճակատամարտը պետք է լինի կռիվ, որը ընթանում է ոչ թե օրենսդիր մարմնում, այլ տղամարդկանց ՍՐՏԵՐՈՒՄ։

Ղեկավարի ամենաբարձր որակի չափանիշն անբեկանելի ազնվությունն է։ Առանց դրա հաջողության հասնել անհնարին է։

Երբ դուք մրցակցության մեջ եք, աշխատեք այնպես, կարծես ձախողումից գտնվում եք մեկ րոպե տարածության վրա։

Միայն ուժը կարող է համագործակցել։ Թուլությունը կարող է միայն սիրաշահել կամ աղերսել։

Հոռատեսը երբեք չի հաղթում որևէ ճակատամարտում։

Միայն ազատությանը վերաբերող մեր անհատական հավատը կարող է մեզ ազատության մեջ պահել։

Դուք չեք կարող մարդկանց ղեկավարել՝ վերջիններիս գլխին խբելով։ Դա հարձակում է, այլ ոչ թե՝ ղեկավարում։

Հումորի զգացումը ղեկավարման անբաժան մասն է, մարդկանց հետ լեզու գտնելու և գործերը կատարելու համար։

Թող որ մեծանանք մեր ներուժով, առանց մեր նկատմամբ առկա հպարտության զգացումի։ Թող որ մենք, երբ գործ ենք ունենում ժողովուրդների հետ, խոսենք միայն ճշմարտությունը և ծառայենք արդարությանը… Թող ազատության լույսը տարածվի
խավարում գտնվող բոլոր պետությունների վրա և բոցավառվի այնպես, որ խավարն այլևս անէանա։

Ազատատենչ մարդկանց պատմությունն երբեք չի գրվել հենց այնպես, այն գրվել է իրենց իսկ կողմից կատարած որոշումների ընտրության միջոցով։

No comments:

Post a Comment

ՄԵԾ ՊԱՀՔ

Անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական նորմերի անվանդական կարգի խախտումներին փոխ...