ՈՒՈԼԹ ԴԻՍՆԵՅ

 #ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Ուոլթ Դիսնեյը՝ անիմացիոն մուլտֆիլմերի հիմնադիրը, հանդես է եկել իր ստեղծագործական տաղանդով դեռևս վաղ տարիքում։
Արվեստի հանդեպ ունեցած իր հետաքրքրությունը ստիպեց վերջինիս ուսումնասիրել անիմացիոն մուլտֆիլմերի նկարահանման գործընթացը հեռակա ուսուցմամբ, իսկ հետագայում վերջինս մասնակցեց Կանզաս քաղաքի Արվեստի և Դիզայնի ինստիտուտների դասերին։
1920թթ․ վերջում Դիսնեյը հասկացավ անիմացիոն մուլտֆիլմերում ձայնի առկայության կարևորությունը։ Նա ստեղծեց առաջին անգամ ձայներով և երաժշտությամբ հագեցած <<Վիլիի շոգենավը>> մուլտֆիլմը և հանրությանը ներկայացրեց Միկի Մկնիկի (Mickey Mouse) կերպարը։



1930թթ․ տնտեսական ծանր ժամանակներում Դիսնեյի մուլտֆիլմերը գրավեցին ողջ հանրության ուշադրությունը: Իր կատարած աշխատանքի արդյունքում վերջինս ճանաչվեց լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմերի անզուգական վարպետ։
Ուոլթ Դիսնեյը ստացավ քսաներկու ակադեմիական մրցանակ և առաջադրվեց <<Էմմի>> չորս անվանակարգերում, որոնցից մեկում հաղթեց։
Նրա ստեղծագործական ունակությունները, հնարամտությունը և երևակայությունն իրականություն դարձնելու տաղանդը մինչ հիմա շարունակում է գրավել աշխարհի բոլոր տարիքի մարդկանց։

Ուոլթ Դիսնեյի խոսքերը՝

Ես միայն հույս ունեմ, որ մենք երբեք չենք կորցնի մեր տեսադաշտից այն փաստը, որ ամեն ինչ սկսվեց մի մկնիկի շնորհիվ:

Երբ հավատում ես մի բանի, հավատա դրան ամբողջ ընթացքում, անուղղակի կերպով և առանց կասկածի:

Գործի մեկնարկի համար դադարեք խոսել ու սկսեք գործել։

Մեր ամենամեծ բնական ռեսուրսը մեր երեխաների միտքն է:

Այն ժառանգությունը, նպատակները, կանոնները և չափանիշները, որոնցով մենք ապրում ենք ու սովորեցնում ենք մեր երեխաներին, պահպանվում կամ վերանում են կախված այն հանգամանքից, թե որքան ազատ ենք մեր մտքերն ու զգացմունքները փոխանակում։

Մի տեսակ զվարճալի է անել անհնարինը:

Շարունակում ենք առաջ գնալ՝ բացելով նոր դռներ և անելով նոր բաներ, որովհետև հետաքրքրասեր ենք և հետաքրքրասիրությունը մեզ համար շարունակում է բացել նոր ուղիներ:

Դիսնեյլենդը երբեք չի ավարտի իր գործը: Այն կշարունակի աճել, քանի դեռ աշխարհում մնացել է մարդկային երևակայություն։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...