ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

 #ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Հեղինակ, հռետոր և ականավոր պետական գործիչ

Ծնվել է 1874թ․ Օքսֆորդշիրում, Անգլիա։ Չերչիլը ծառայել է իր պետությանը, որպես ռազմական առաջնորդ՝ Բուերի պատերազմում և հետագայում որպես ականավոր առաջնորդ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Որպես պառլամենտի անդամ, ֆաշիստական Գերմանիա սպառնալիքին ուղղված իր կրկնվող նախազգուշացնումների և իր ագրեսիվ ու համոզիչ հռետորական հմտությունների շնորհիվ 1940թ․ ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։




1940թ․ միացել է Ֆրանկլին Ռուզվելտին և Իոսիֆ Ստալինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Դաշնակցային ռազմավարություն ձևավորելու նպատակով: Բուռն հայրենասիրության և նվիրվածության մոտեցումների և իր երկրի նկատմամբ մեծ հավատքի շնորհիվ, որպես պետական գործիչ, Չերչիլին հաջողվել է առաջնորդել իր ժողովրդին և տալ վերջինիս ռազմական փրկություն՝ դուրս է բերելով Մեծ Բրիտանիան ծայրահեղ պարտության վիճակից դեպի հաղթանակ։

1953թ․ Չերչիլն արժանացել է Նոբելյան մրցանակի իր «Երկրորդ համաշխարհային պատերազմ» գրքի շնորհիվ և նույն թվականին արժանացել է նաև ասպետի կոչման։

Ուինստոն Չերչիլի խոսքերը՝

Ապագայի կայսրությունները մտքի կայսրություններն են։

Քաջությունը ձախողումից ձախողում է անցնում՝ առանց ոգևորությունը կորցնելու:

Համարձակությունը մարդկային որակներից ամենագնահատելին է, քանի որ այն միակն է, որ երաշխավորում է մարդկային մնացած որակների առկայությունը։

Եթե մենք միասին գործենք, անհնարին ՈՉԻՆՉ չի լինի, իսկ եթե գործենք առանձին-առանձին, բոլորս կձախողվենք։

Ոչ ոք չի կարող երաշխավորել հաջողություն պատերազմում, բայց կարող է միայն արժանի լինել դրան:

Երբեք մի հանձնվիր, երբեք, երբեք, երբեք, երբեք, ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ընդարձակ և ոչ էլ մանր բաների, երբեք մի հանձնվիր, բացառություն՝ քո իսկ պատվի և խելամտության համազմունքներին։

Բոլոր վեհագույն բաները պարզ են և արտահայտվում են մեկ բառով՝ ազատություն, արդարություն, պատիվ, պարտականություն, ողորմածություն, հույս:

Մեծության գինը պատասխանատվությունն է։

Ամեն օր կարող եք առաջընթաց գրանցել։ Ամեն քայլը կարող է արդյունավետ լինել: Այնուամենայնիվ, Ձեր առջև ձգվող ուղին անվերջ երկարում է, անընդհատ բարձրանում է ու անընդհատ բարելավելու կարիք ունի։ Դուք գիտեք, որ Դուք երբեք չեք հասնի Ձեր ճանապարհորդության ավարտին: Բայց այս ամենը որքան հուսահատեցնող լինի, այնքան իր հետ ավելացնում է մագլցման ուրախություն ու փառք:

Տվեք մեզ գործիքներ, և մենք կավարտենք գործը։

Շատ առաջ նայելը սխալ է։ Ճակատագրի շղթայում միայն մեկ կապակցված օղակի կարելի է անդրադառնալ։

Կառուցման գործընթացը կարող է դանդաղ ընթանալ և լինել տարիների տքնաջան աշխատանքի արդյունք։ Իսկ քանդելը կարող է տևել ընդամենը մեկ օր՝ մի անմիտ արարքի պատճառով:

Հաղթահարված դժվարությունները հաղթած հնարավորություններ են։

Բավական չէ, որ մենք անում ենք մեր ուժերի ներածին չափով, երբեմն մենք պետք է անենք այն ամենը, ինչ պահանջվում է:

Ես երբեք չեմ անհանգստանում գործից, այլ միայն՝ անգործությունից:

Քաջություն է կանգնել ու խոսել, բայց նաև՝ նստել ու լսել։

Նրբանկատությունն ունակությունն է, որը թույլ է տալիս ուղարկել մեկին գրողի ծոցն այնպես, որ նա անհամբեր սպասի ճանապարհորդության։

Ես սիրում եմ խոզերին։ Շները մեզ նայում են ներքևից, կատուները՝ վերևից, իսկ խոզերը մեզ վերաբերվում են հավասարը հավասարի։

Ժողովրդավարության դեմ լավագույն փաստարկը սովորական քվերակողի հետ 5 րոպեանոց զրույցն է։

Ֆանատիկ է այն մարդը, որն իր միտքը չի փոխում և չի փոխում նաև իր թեման։

Մի ընդհատեք ինձ, երբ ես ընդհատում եմ։

Չկա այդպիսի երևույթ, որ կոչվի լավ տեսակի հարկ։

Իմ կյանքի ամենալավագույն դասն այն է, որ ես գիտեմ, որ նույնիսկ հիմարներ են երբեմն ճիշտ խոսում։

Խաղաղեցնողն այն մեկն է, ով կերակրում է կոկորդիլոսին, հուսալով, որ այն իրեն վերջում կուտի։

Մենք բոլորս որդեր ենք, սակայն ես հավատացած եմ, որ ես փայլող որդ եմ։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...