Մի օր երեցը տեսավ օձին, որը սատկում էր կրակի մեջ և որոշեց հանել նրան բոցի միջից։ Երբ նա դա արեց, օձը կծեց նրան՝ պատճառելով անտանելի ցավ։ Նա դեն նետեց օձին, և այն նորից ընկավ կրակի մեջ։
Դրանից հետո ծերունին բռնեց մետաղյա ձողը, օձին դուրս հանեց կրակի միջից և փրկեց դրա կյանքը։
Միջադեպը դիտող իր աշակերտներից մեկը ակնածանքով լի դիմեց նրան. «Տեր հայր, այս օձը կծեց քեզ, ինչո՞ւ ես դեռ փորձում փրկել դրան»:
Երեցը պատասխանեց. «Սողունների էությունը կծելն է, բայց դա չպետք է փոխի իմ օգնության հասնելու էությունը»:
Առակի բարոյախրատականը․
Պետք չէ փոխել ձեր էությունը, նույնիսկ երբ ձեզ ինչ որ մեկը ցավ է պատճառել, այլ պարզապես պահպանեք ձեր զգոնությունը։
No comments:
Post a Comment