Գիտե՞ք, որ կա մի առանձնահատուկ վիճակ, որը կոչվում է հիպերտիմեզիա։ Այն թույլ է տալիս մարդկանց հիշել իրենց կյանքում առկա գրեթե ամեն մի մանրուք, որն ընդմիշտ մնում է իրենց հիշողության մեջ։
Այս պահին ամբողջ աշխարհում կա այդպիսի 12-60 մարդ։ Հիպերտիմեզիա ունեցող մարդիկ կարող են մտքերով վերադառնալ անցյալ և հիշել ցանկացած բան ցանկացած ամսաթվի հետ կապված, օր․՝ թե ինչ են արել այդ օրը, թե ինչպիսի եղանակ էր և նույնիսկ թե ինչ կերան: Նրանցից շատերը նաև կարող են մտովի պատկերացնել այդ իրադարձությունները: Մինչ որոշ մարդիկ կարծում են, որ այդպիսի հատկություն ունենալը լավ բան է, հիպերտիմեզիայով տառապող մարդիկ չեն կիսում այդ միտքը, քանի որ ամեն օրվա մանրամասները հիշելը խանգարում է իրենց ամենօրվա գործերին և խոչընդոտում է հարաբերություններ կազմել մնացածի հետ։
No comments:
Post a Comment