Ռազմական, քաղաքական և պետական գործիչ
Ցեղակրոնի գաղափարախոսության և շարժման հիմնադիրՆրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:
Նժդեհ ծածկանունը առաջին անգամ հիշատակվել է 1906 թ-ի սեպտեմբերի 27-ից է։
Նա սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում:
1907թ․ ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը, ընդունվել ՀՀԴ կուսակցության շարքերը։
1908թ․ վերադարձել է Կովկաս:
1909թ․ ցարական ոստիկանությունը ձերբակալել է նրան զենք տեղափոխելու մեղադրանքով։
1912թ․ ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:
1912–13թթ. մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմում բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում 271 հայ զինվորների կամավորական վաշտով կռվել թուրքերի դեմ և ստացել է «Սպայական քաջության խաչ» շքանշան։
1914–18թթ. Նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ։
1916թ․ մեկնել է Ալեքսանդրապոլ:
1918թ․ մայիսի 24–28-ը հեծյալների հարյուրյակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին:
1918–20թթ. - Հայաստանի Հանրապետության հռչակման առաջին օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով:
1919թ․ հոկտեմբերից եղել է Զանգեզուրի՝ Սյունիքի զինված ուժերի հրամանատարը և կռվել է թուրք-թաթարական զորքերի դեմ:
1920թ․ հուլիսին – փոքրաթիվ ուժերով մարտեր է մղել ռուսական կարմիր բանակի դեմ Կապանի պաշտպանության համար:
1920թ․ օգոստոսի 10-ին - Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվում է համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը, սակայն, Զանգեզուրի ժողովուրդը Նժդեհի գլխավորությամբ վավեր չեն ճանաչում այդ համաձայնագիրը։
1920թ․ սեպտեմբերից նոյեմբեր - ազատագրում է Կապանը, Սիսիանը և Գորիսը:
Դեկտեմբերի 25-ին հռչակվում է Սյունիքի ինքնավարությունը, իսկ Նժդեհն ընտրվում է Սյունյաց սպարապետ:
1921թ․ ապրիլի 26-ին Տաթևի վանքում ինքնավար Սյունիքը հռչակվում է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, իսկ վերջինս ընտրվում է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար:
1921թ․ հուլիսի կեսերին - Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո փոքր զորախմբով գնում է Իրան։
1922թ․ - մեկնում է Սոֆիա:
1932–34թթ․ - բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը:
1937թ․ հեռացվել է ՀՀԴ կուսակցությունից:
1944 թ․ ձեռբակալվում է խորհրդային բանակի կողմից Բուլղարիայում բնակվելիս և տեղափոխվում է Մոսկվայի Լուբյանկայի բանտում:
1946 թ․ - Երևանում դատապարտվել է 25 տարվա բանտարկության Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության մեղադրանքով:
1948 թ․ - տեղափոխել են Վլադիմիրի բանտ, որտեղ և դեկտեմբերի 21-ին վախճանվել է ու թաղվել բանտին կից գերեզմանատանը:
1983 թ․՝ Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին։
1987 թ․ աճյունը թաղվել է Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում
2005 թ․ ապրիլի 26-ին՝ աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիրը:
No comments:
Post a Comment