ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԻՆՉ ՈՐ ՏԵՂ ԱԶԴԵՑԻԿ ՓԱՍՏԵՐ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեղրը միակ ամբողջությամբ մարսվող սնունդն է։


Լիմոնի մեջ ավելի շատ շաքար կա, քան՝ ելակի։

Վարունգի 96 տոկոսը ջուր է։

Ամերիկացիների միայն 1 տոկոսն է բուսակեր։

Լապշայի հայրենիքը Չինաստանն է, այլ ոչ թե՝ Իտալիան։

Մեկ համբուրգերը կարող է պարունակել 100 տարբեր կովերի մսեր։ Ամեն օր McDonalds-ն իր մասնաճյուղերում վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։




ԱՄՆ-ում հազարաթերթիկը երկրորդ ամենատարածված թարմ բանջարեղենն է։

Գետնանուշը կարող է գործածվել դինամիտ սարքելու նպատակով։

Ճաշ պատրաստելու վախը հայտնի է Մգերիկոֆոբիա (mageirocophobia) անվամբ։

Աշխարհում կա մակարոն պատրաստելու 600 եղանակ։
՛
Փայտյա գդալը ատամներով սեղմելու դեպքում սոխ կտրատելիս ձեր աչքերը չեն թրջվի։

Դանդաղ ուտելու պարագայում կկորցնեք ձեր քաշը, բավականություն կստանաք սննդից, կնվազեցնեք սթրեսը և կաջակցեք մարսողության գործընթացին։

Համաձայն հետազոտության՝ ամենօր թարմ հյութ խմելը ձեզ ավելի երջանիկ և առողջ է դարձնում, քան` մնացած ըմպելիքները։

Եթե դուք կանոնավոր կերպով մարզվում եք և ուտում եք առողջարար ուտելիք, դուք կիսով չափ կրճատում եք բոլոր տեսակի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։

Ծամուն ծամելը, շոկոլադ և բանան ուտելն օգնում են մարդկանց հանգստանալ և բարձր պահել իրենց տրամադրությունը։

Ընկճված վիճակում թարմ թխած շոկոադե թխվածքաբիթներ ուտելը բարելավում է ձեր տրամադրությունը և պայքարում է ընկճաղտի ֆիզիկական ազդեցությունների դեմ։

Մեր սովորություններն ուղղակի կերպով ազդում են մեր ուտելու մտարդությունների եւ նախընտրությունների վրա։ Մեր ուտելու սովորությունները ձեւավորում են առօրյա իրավիճակները և անկախ նրանից, մեզ դուր են գալիս, թե՝ ոչ, մենք ուտում ենք՝ համաձայն դրանց։

Սննդին վերաբերող մեր ընկալումը փոխվում է ըստ օրվա ժամի, շրջապատող մարդկանց և այն վայրի, որտեղ սնունդը պետք է ընդունենք։

Հասարակությունն ազդում է մեր սննդի վրա։ Եթե շրջապատի մարդիկ շատ են ուտում, մենք ևս սկսում ենք շատ ուտել։ Հասարակական նորմերը ևս թելադրող են դառնում մեզ համար, արդյունքում տղամարդիկ ուտում են մեծ բաժիններով, իսկ կանայք` փոքր։

Մենք անառողջ ենք ուտում, երբ տրամադրություն չունենք։ Երբեմն ոչ թե սնվում ենք, որովհետև սոված ենք, այլ մեր իսկ բացասական հույզերի պատճառով։ Մեր հույզերը ստիպում են մեզ ուտել յուղոտ և մեծ քանակի շաքար պարունակող սննդատեսակներ և փոխարինել հագեցված սննդարար ուտելիքը՝ խորտիկներով։

Սովի զգացումը վեր է բարձրանում մեր գլխում` Հիպոթալամուս կոչվող գլխուղեղի հատվածում, որը կանոնակարգում է սովի երկու հորմոնները՝ գրելինը և լեպտինը։ Դուք սով եք զգում, երբ լեպտին հորմոնի մակարդակը իջնում է, իսկ ուտելուց հետո այն բարձրանում է։ Իսկ գրելինի մակարդակը բարձրանում է ուտելուց առաջ և իջնում է ուտելուց հետո։
Բավարար քունը կարևոր է, որը տևում է 6-8 ժամ։ 6-ից քիչ ժամ քնելու պարագայում գրելինի մակարդակը բարձրանում է, իսկ լեպտին հորմոնի մակարդակն իջնում է, մեծանում է սովի զգացողությունը և բերում է գիրացման։

Սպիտակուցով հարուստ սնունդն ամենառողջարարն է գրելինի մակարդակի նվազեցման տեսանկյունից։

Ցանկացած սնունդ, ըստ մարդկային պատկերացումների, կարող է լինել և առողջարար, և վնասակար։ Արդյունքում իրենց կողմից առողջարար սնունդ համարվող ուտելիքը մարդիկ հակված են ավելի մեծ քանակներով ուտել, քանի որ կարծում են, որ վերջինս մեծ քանակներով կարող է միայն օգտակար լինել։

Ուտելու շեղումները բերում են չափից շատ ուտելուն։ Հատկապես ուտելու շեղումներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարդանց ուղեղն ուտելիս մտազբաղ է լինում (օրինակ՝ հեռուստացույցի դիտման կամ տարվող խոսակցության ընթացքում), և արդյունքում վերջիններս կուլ են տալիս ավելի շատ սնունդ։

Ճաշելիս չի կարելի խմել թեյ կամ սուրճ, քանի որ սուրճի և թեյի մեջ գտնվող տանին նյութը կանխում է որոշակի սնուցիչների կլանումն օրգանիզմի կողմից։ Ճաշի ընթացքում մեկ բաժակ թեյը կիսով չափ կրճատում է սննդի ընդունման արդյունքում ստացվող երկաթը, մինչդեռ ճաշի ընթացքում մեկ բաժակ նարնջի հյութ խմելը նպաստում է նույն երկաթի կրկնապատկմանը։

Եթե տարված եք թեյով կամ սուրճով և օրը խմում եք ավելի քան երկու բաժակ, դուք հավանական է ունենաք հիվանդագին ախտանիշներ, ինչպիսիք են՝ գլխացավեր, սրտխառնոց և հնարավոր ընկճաղտ։

Առողջ սնվելը պարզապես նշանակում է, որ դուք օրեցօր ձեր օրգանիզմին ապահովում եք բոլոր պահանջվող սննդամթերքներով, և, համաձայն տեսության, էական նշանակություն չի կրում, թե վերջինիս կալորիականությունը ցածր է, թե բարձր։ Կալորիականության քանակների վերահսկումը եթե քրոնիկ բնույթ է կրում, այն կարող է ձեր առողջությունը վտանգի տակ դնել։ Արդյունքում սննդարար նյութերի ոչ բավարար վիճակը կհանգեցնի նրան, որ օրգանիզմը, չգտնելով արտաքին սննդի բավարար աղբյուրներ, կսկսի սնվել իր մեջ առկա սպիտակուցներով և այլ նյութերով, և արդյունքում ձեր ստամոքսը կխժռի ինքն իրեն։

Մարդիկ գերսնվում են այն դեպքում, երբ սնունդ մատուցողը լինում է գեր մարդ, քանի որ անգիտակցաբար մտածում են, որ եթե վերջինս կարող է ուտել, ապա իրենք էլ կարող են ուտել։ Արդյունքում մատուցող անձը, ըստ իր մարմնի չափերի, կարող է հոգեբանորեն ազդել մարդկանց սնվելու ընթացքի վրա։

Տարատեսակ ուետլիքների համտեսումը սեփական իմիջը պահելու միջոց է։ Կան սննդատեսակներ, որոնց առնչությամբ, մարդիկ տարակուսում են, արդյոք դրանք հնարավոր է ուտել։ Եվ մեզանից շատերը փորձարկում են դրանք։ Ներքին միակ մղվածությունն այն է, որպեսզի տարբերվեն մնացածից և ցույց տան համարձակություն, որ ունակ են նոր բաներ փորձելու։

Արագ սննդի կետերում տեղադրված կերակրատեսակների պաստառները ստիպում են մարդկանց ընտրել ոչ առողջարար սննդամթերք։

Սննդին տանող մտքերը հանգեցնում են ուտելու ցանկության։ Առողջության հակված գիտակցությամբ մարդիկ, ովքեր կանոնավոր սննդակարգ են պահում, ճնշելով իրենց սննդին վերաբերող մտքերը, սովորաբար ավելի խոցելի են դառնում սննդի նկատմամբ և ավելի հակված են վնասակար սննդատեսակների չարաշահման։

Թե ինչ է կողքինը պատվիրում, ստիպում է մեզ եւվս մեկ անգամ նայել ճաշացանկի մեջ։ Եթե մենք ցանկանում ենք պատվիրել մի բան և նույն պատվերը լսում ենք կողքի սեղանից, մենք մեկ ուրիշ բան ենք փնտրում պատվիրելու համար։ Առանձնահատուկ սնունդ պատվիրելը բխում է մեր անհատականությունն արտահայտելու ցանկությունից։

Յուղոտ սննդատեսակները լավ համի երաշխիք են։ Սակայն սննդակարգը հետևող մարդիկ ամեն կերպ իրենց հետ են պահում դրանցից, եթե նույնիսկ փորձեն ուտել այդպիսի ուտելիքներ, ապա շատ քիչ, երբ հասկանան, որ դրանք իսկապես համեղ են։

Հանրության հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց մեծամասնությունն ավելի երջանիկ է, երբ ուտում է միս և պահում է առանց կաթնամթերքի սննդակարգ, ի տարբերություն այն մարդկանց, որոնք ուտում են կիսաֆաբրիկատներ կամ տարբեր գործընթացներ անցած սննդամթերքներ։

Երբ սնունդը համեղ է, մենք գերսնվում ենք և ճաշի, և ընթրիքի ընթացքում։ Սակայն միշտ չէ, որ համը դեր է խաղում մեր գերսնման համար, երբեմն դա սպասքի գույների պատճառն է։ Կապույտ, նարնջագույն և կարմիր գույները մեծացնում են մեր ախորժակը։

Ավելացված շաքարը կալորիաներ չունի, սակայն վերջինս դառնում է պատճառ հազարավոր հիվանդությունների, որի արդյունքում տարեկան մեռնում են միլիոնավոր մարդիկ։

Տրանս ճարպերը քիմիական եղանակով մշակված յուղերի մեջ են պարունակում և կապված են բոլոր տեսակի քրոնիկ հիվանդությունների հետ։ Պետք է խոսափել դրանց գործածումից։

Լավագույն սննդակարգն այն սննդակարգն է, որը ձեր դեպքում երկարաժամկետ է աշխատում։

Բանջարեղենները լի են տարատեսակ սնուցիչներով։ Բանջարեղենի միջոցով կարող եք բարելավել ձեր առողջությունը և նվազեցնել հիվանդանալու ռիսկերը։

Օրական 6-8 բաժակ ջուր խմելը կօգնի ձեզ բավարարել ձեր օրգանիզմի ջրի պահանջը։

Սննդամթերքները, ինչպիսին սուրճի կրեմն է, կարող են պարունակել տիտանի երկօքսիդ, որը կարելի է գտնել ներկի, պլաստիկ նյութերի և արևային կրեմների մեջ։

Բարձր յուղայնության սննդամթերքները դիտվում են որպես վատ սննդատեսակներ։ Սակայն դրանց փոխարեն առավել մեծ քանակությամբ ցածր յուղայնությամբ սննդամթերքի ընդունումը բերում է ավելի մեծ թվով կալորիաների։

Թերսնուցումը մահվան պատճառների մի մասն է կազմում։ Աշխարհի սովի 98 տոկոսն առկա է չզարգացած երկրներում։

Գրեթե 15 երեխաներից մեկը զարգացող երկրներում մեռնում է նախքան 5 տարեկան դառնալը, որոնցից մեծ մասը քաղցի հետ կապված պատճառներից։ Աշխարհում առկա սովի պայմաններում միայն 526 միլիոն քաղցող մարդ ապրում է Ասիայում։

Ծայրաստիճան թերսնուցումը բերում է փորի փքվածության և լյարդի այտուցվածության։ Բայց մահվան առաջնային պատճառը լինում է սրտի անբավարարվածությունը, թերսնուցումը հասցնում է դրա հյուսվածքները ծայրահեղ վիճակի և բերում օրգանի վերջնական վնասման։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...