Ֆրանչեսկո Չիրիլոն Բեռլինում գործող Չիրիլո խորհրդատվական ընկերության գործընկեր է: Նրա ընկերությունը տրամադրում է գործիքներ, խորհրդատվություն և ուսուցում՝ անհատների և կազմակերպությունների արդյունավետությունը պարզ, արագ և կայուն եղանակով բարելավելու համար:
Չիրիլոն իր արդյունավետության բարելավման համակարգը զարգացրել է քոլեջի ուսանող լինելու ընթացքում 1980թթ. վերջում: Նրա կողմից ստեղծված «Պոմոդորո մեթոդը» օգնել է միլիոնավոր մարդկանց և ընկերությունների ամբողջ աշխարհում:
Ֆրանչեսկոյի կիրքն է հասնել ավելի լավ արդյունքների՝ առանց ավելի շատ ժամանակ և ջանք ծախսելու:
Ներածություն
Երբևէ փորձե՞լ եք աշխատանքի կատարմանն ուղղված ժամանակի կառավարման մեթոդները, որոնք ավելի շատ աշխատանք են պահանջում, քան հենց ձեր աշխատանքը։ Արդյունքում դուք ավելի շատ անիմաստ ժամանակ եք վատնում ամենակարևորն անելու փոխարեն։
Նույնը պատահել է նաև Չիրիլոյի հետ, երբ նա ուսանող էր։ Նա գործածեց պոմիդորի տեսքով խոհանոցային ժամացույցը և հորինեց Պոմոդորո տեխնիկան։ Պոմոդորոն իտալերեն բառ է, որը նշանակում է հենց պոմիդոր։
Ստորև բերված են Պոմոդորո տեխնիկայի հիմնական բնութագրերը։
1. Բարձրացրեք ձեր արդյունավետությունը՝ ժամանակը դարձնելով ձեր դաշնակիցը։
Սկզբում Չիրիլոն մտածում էր Պոմոդորոյի մեթոդի մասին, երբ նկատեց, որ ժամանակ է վատնում այդ մտքերի վրա։ Նա սկսեց գործածել խոհանոցային ժամանակաչափը՝ կենտրոնանալու և շեղող գործոններից խուսափելու համար։
Սա նրան տվեց կարճ ժամանակահատվածում փոքր նպատակի իրականացում և արագ հաղթանակ, որը նրան մոտիվացրեց ավելի արդյունավետ լինել։
Նա ավելի շատ գործածեց այս մեթոդն ուսման ընթացքում և որոշեց, որ այն կարող է օգնել նաև ուրիշներին։ Ֆրանչեսկո Չիրիլոյի հայտնագործությունը վերածվեց Պոմոդորո մեթոդի, որն օգնել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
Այս մեթոդի հայտնի դառնալը պայմանավորված է ժամանակի կառավարման իր մոտեցմամբ։ Այն ունի այլ մոտեցում, քան ժամանակի կառավարման մյուս մեթոդները։ Մարդկանց մեծամասնության համար ժամացույցի թկթկոցն անհանգստություն է առաջացնում, հատկապես, երբ կա վերջնաժամկետ։ Սա հանգեցնում է աշխատանքային անարդյունավետության, որն էլ իր հերթին բերում է հետաձգումների։
Պոմոդորո մեթոդը վերացնում է ժամանակին առնչվող այս անհանգստությունը։ Այն ժամանակը վերածում է ձեր դաշնակցի։ Այն թույլ է տալիս անել այն, ինչ ուզում եք, երբ ուզում եք, լիազորելով ձեզ բարձրացնել ձեր արդյունավետությունը։ Մեթոդի ուժը կայանում է դրա պարզության և մեր ուղեղի կենտրոնացման ունակության մեջ։ Այն նաև պարզ է և հեշտ է իրականացնել։ Այն առաջարկում է մի քանի հնարներ՝ օգնելով անընդհատ շեղող թվային դարաշրջանում։
Նույն թկթկոցը դառնում է հանգստացնող ձայն։ «Թկթկում է, և ես աշխատում եմ, և ամեն ինչ լավ է։ Որոշ ժամանակ անց օգտատերերը նույնիսկ չեն լսում դրա զանգը, քանի որ նրանց կենտրոնացումը շատ բարձր մակարդակի վրա է լինում։ Իրականում, Պոմոդորոյի ձայնը չլսելը որոշ դեպքերում դառնում է իրական խնդիր»։ — Ֆրանչեսկո Չիրիլլո
2. Պոմոդորոյի մեթոդը և՛ պարզ է, և՛ արդյունավետ
Ի՞նչ է Պոմոդորոյի մեթոդը։ Այն այնքան պարզ է, որքան բոլորը ասում են։ Այո, դա պարզ մեթոդ է, որը յուրաքանչյուրը կարող է յուրացնել։
Ահա Պոմոդորոյի մեթոդի կիրառման համառոտ նկարագրությունը.
Սահմանեք 25 րոպե րոպեանոց ժամանակաչափ և անցեք ձեր գործին՝ այդ 25 րոպեի ընթացքում չզբաղվելով կողմնակի բաներով։
Երբ ժամանակաչափը զնգա, 5 րոպե ընդմիջում արեք և զբաղվեք աշխատանքի հետ կապ չունեցող ինչ-որ որևէ բանով։
Երբ այդ 5 րոպեն լրանա, սկսեք ևս 25 կենտրոնանալ և կատարել ձեր հիմնական աշխատանքը։
Չորս անգամ անընդմեջ նույն ժամանակաչափը դնելուց հետո 30 րոպե ընդմիջում արեք։
Այնուհետև սկսեք ևս չորս անգամ կենտրոնացված աշխատել նույն մեթոդով։
Այսպես աշխատելու պարզությունը որոշներին դրդում է մտածել, որ հնարավոր չէ այս մեթոդը այդքան լավ աշխատի։
3. Ճիշտ գործել շեղող գործոնների դեմ
Ժամանակի կառավարման լավագույն մեթոդների մեծ մասը կենտրոնանում է կարևոր գործերը սկզբում կատարելու վրա: Պոմոդորոյի ուժեղ կողմը շեղող գործոնների հետ գործ ունենալու ունակությունն է: Շատ մարդիկ շեղող գործոններն գործածում են` ժամանակ վատնելու և գործերը հետաձգելու նպատակով:
«Այսքան շատ ընդհատումները մեր մտքի միջոցով մեզ հաղորդում են, որ մենք մեզ հանգիստ չենք զգում մեր աշխատանքը կատարելու ընթացքում: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մեր ուղեղում ձևավորված մեր ձախողման հեռանկարը մեզ անհանգստացնում կամ նույնիսկ վախեցնում է: Կամ միգուցե մեր նպատակը չափազանց բարդ է թվում, կամ մենք զգում ենք, որ ժամանակը սպառվում է: Մեզ պաշտպանելու համար մեր միտքը սկսում է թափառել և փնտրել ավելի հանգստացնող շեղող քայլեր: Մենք ի վերջո տրվում ենք ընդհատումների, որտեղ էլ որ դա հնարավոր է լինում»: - Ֆրանչեսկո Չիրիլլո:
Օգտագործեք 25 րոպեանոց Պոմոդորո մեթոդը՝ մնացած ամեն ինչ անտեսելու համար: Պոմոդորո մեթոդի կիրառման ընթացքում միացրեք ձեր հեռախոսի ինքնաթիռի ռեժիմը և անջատեք համակարգչի ծանուցումները։
«Պոմոդորո մեթոդը չի կարելի ընդհատել. այն խորհրդանշում է մաքուր աշխատանք 25 րոպեում: Պոմոդորո մեթոդը հնարավոր չէ մասնակի իրագործել. չկա այնպիսի բան, ինչպիսին է կես Պոմոդորո» - Ֆրանչեսկո Չիրիլլո։
Եթե Պոմոդորոյի ընթացքում ինչ-որ լրացուցիչ միտք է մուտք գործում ձեր ուղեղ, հետևեք այս քայլերին.
մի անտեսեք այդ միտքը, հակառակ դեպքում այն կխլի ձեր աշխատանքային էներգիան։
Գրեք միտքը, որպեսզի այն դուրս գա ձեր ուղեղից։
Շարժվեք առաջ և շարունակեք աշխատել։
Այս շրջանակը կօգնի ձեզ գրանցել անտեղի մտքերը՝ առանց թույլ տալու, որ դրանք շեղեն ձեզ աշխատանքից: Մեթոդի գործածման ընթացքում դուք կբարելավեք ձեր` շեղող գործոնները կանխելու ունակությունը։
4. Պարգևատրեք ինքներդ ձեզ կանոնավոր ընդմիջումներով
5 րոպեանոց ընդմիջումը մեր ուղեղին հնարավորություն է տալիս հանգստանալ կենտրոնանալուց: Սա մեզ օգնում է հանգստանալ և թույլ չի տալիս մեզ հոգնեցնել մեր ուղեղը չափազանց ծանրաբեռնվածության պատճառով:
Ձգձգումները հաճախ տեղի է ունենում, երբ մարդիկ երբեք չեն հանգստանում իրենց ուղեղով: Երբ ձեր ուղեղը հոգնած է, հեշտ է ձգձգել ձեր աշխատանքային գործընթացը։
Ահա մի քանի կանոններ ընդմիջման համար.
Փորձեք հեռանալ ձեր սեղանից, որպեսզի չշարունակեք անել աշխատանքի հետ կապված գործեր:
Շարժվեք՝ արյան շրջանառությունը ակտիվացնելու համար: Կարող եք մի բաժակ սուրճ և սենդվիչ պատրաստել, կամ, եթե տնից եք աշխատում, ջրել ձեր բույսերը կամ լվանալ ամանները:
Չորս ժամանակահատվածից հետո ավելի երկար ընդմիջում վերցրեք: Երկար ընդմիջումը հիանալի ժամանակ է ուտելու, զբոսնելու, մարզվելու և այլնի համար:
Հանգստի ժամանակի մեկ այլ դրական կողմն այն է, որ դա դրական է նաև ձեր մարմնի համար: Այս ընդմիջումները կարող են գործել որպես գազար, որը դուք կախում եք ձեր առջև՝ ձեր աշխատանքի վրա կենտրոնացած մնալու համար:
5. Պոմոդորո մեթոդը պահանջում է երեք տարբեր թերթիկներ։
Պոմոդորո մեթոդի գործածման ընթացքում մենք օգտագործում ենք տարբեր թերթիկներ՝
գործողությունների գրանցման թերթիկ,
այսօրվա անելիքների թերթիկ,
տվյալների գրանցման թերթիկ։
Օգտագործեք գործողությունների գրանցման թերթիկը՝ գրելու համար այն, ինչ դուք պետք է անեք: Այս թերթիկը ներառում է վերնագիր՝ ձեր անվամբ:
Ընդգծեք ձեր` գործողությունների մասին մտքերը` Նշելով նաև ձեր կողմից արդեն իսկ կատարվածները:
Այսօրվա անելիքների թերթիկում գրվում են այն անելիքները, որոնց վրա ցանկանում եք կենտրոնանալ հենց այդ օրը: Այդ անելիքներն ընտրեք ձեր` գործողությունների գրանցման թերթիկից։ Լրացրեք այս թերթիկը օրվա սկզբում կամ նախորդ երեկո: Անելիքների ցանկն օգնում է կենտրոնանալ գալիք օրվա վրա։ Այս թերթիկն ունի վերնագիր՝ վայրով, ամսաթվով և հեղինակով:
Օրվա ընթացքում անելիքների ցանկը իրագործվում է` ըստ առաջնահերթության:
Այն նաև պետք է ունենա «Չպլանավորված և շտապ գործողություններ» վերնագրով բաժին, որտեղ կթվարկեք անսպասելի, բայց անհրաժեշտ անելիքները, երբ դրանք ի հայտ են գալիս: Այս գործողությունները կարող են փոխել ձեր օրվա ծրագիրը:
Սկսեք յուրաքանչյուր օրը նոր թերթիկով, որպեսզի թերթիկը կենտրոնացած լինի այդ օրվա վրա: Անելիքների հին թերթիկը մի պահեք, քանի որ այն կարող է շեղել ձեզ` տվյալ օրվա առաջնահերթություններից: Այսպիսով, տեղափոխեք արվելիք կետերը նոր թերթիկի վրա։
6. Գործածեք Պոմոդորո մեթոդը յուրաքանչյուր գործունեության համար
Մյուս թերթիկը՝ տվյալների գրանցման թերթիկը, օգտագործվում է ձեր առաջընթացը գրանցելու համար: Գրեք, թե ինչ եք արել օրվա ընթացքում և քանի անգամ եմ Պոմոդորո մեթոդը կիրառել ձեր առաջընթացին հասնելու համար: Սա թույլ է տալիս հասկանալ, թե որքան ժամանակ է պահանջվում որևէ գործ կատարելու համար, ինչը օգտակար կլինի ապագա պլանավորման համար։
Ժամանակի կառավարման մեթոդների ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ գերագնահատում են, թե որքան արագ կարող են աշխատել: Այսպիսով, նրանք հիասթափության են մատնվում, երբ բավարար առաջընթաց չեն գրանցում իրենց տվյալների գրանցման թերթիկում։։
Ձեր տվյալների գրանցման թերթիկը սովորեցնում է ձեզ մտածել Պոմոդորո ժամանակահատվածների մասին: Սա կօգնի ձեզ ավելի լավ պլանավորել ձեր օրը և տեսնել, թե քանի նախագիծ կարող եք ավարտին հասցնել։
7. Խմբավորեք ձեր պարզ անելիքները
25 րոպեանոց ժամանակային սահմանափակման մեկ այլ առավելությունն այն է, որ դուք զարգացնում եք ձեր կարողությունը` խմբավորելու ձեր պարզ անելիքները։ Դուք կարող եք ունենալ մի քանի պարզ անելիքները, որոնք պետք է կատարվեն ամեն օր, և դրանց խմբավորումը կօգնի ձեզ կենտրոնացած մնալ:
Դուք կարող եք ստեղծել խաղ՝ փորձելով այս պարզ առաջադրանքներից որոշը կատարել 25 րոպեում: Օրինակ ` 25 րոպեում ձեր էլ. փոստարկղը զննել` ստեղծելով թղթապանակներ՝ ձեր էլ. նամակների համար, և դասավորել դրանք` դրանց հեշտ պատասխանելու համար։
Դուք կարող եք դա անել օրը երկու անգամ և ավելի արագ կրճատել ձեր էլ. փոստի արկղի առկա նամակների քանակը: Բացի այդ, դուք չեք կարող մի ամբողջ օր հատկացնել այդ ոչ էական, բայց անհրաժեշտ գործին։
8. Մեծ նախագծերի աշխատանքի բաժանում
Որոշ նախագծերի վրա աշխատելն ավելի շատ ժամանակ է պահանջում։
«Եթե տևողությունը ավելի մեծ է քան հինգից յոթ Պոմոդորո ժամանակահատվածը, դա նշանակում է, որ աշխատանքը չափազանց բարդ է։
Այսպիսով, եթե այն պահանջում է հինգից յոթ Պոմոդորոից ավել ժամանակահատված, բաժանեք այն մասերի»։ — Ֆրանչեսկո Չիրիլլո
Մեծածավալ նախագիծը, ինչպես և շնորհանդեսը, կարող են պահանջել տասը կամ ավելի Պոմոդորո ժամանակահատված։ Ահա մի օրինակ, թե ինչպես կարելի է այն բաժանել կառավարելի անելիքների.
Նախագծել շնորհանդեսի ամբողջական պլանը (2 Պոմոդորո ժամանակահատված)։
Հանդիպել գրաֆիկական թիմի հետ նախագծի կարիքները քննարկելու համար (2 Պոմոդորո ժամանակահատված)։
Համակարգել աշխատանքը հեղինակների հետ՝ գրաֆիկական թիմի համար թերթիկները գրելու նպատակով (2 Պոմոդորո ժամանակահատված)։
Համակարգել աշխատանքը վաճառքի թիմի հետ՝ շնորհանդեսը ստեղծելու լավագույն եղանակը որոշելու համար (3 Պոմոդորո ժամանակահատված)։
Կազմել շնորհանդեսի տեքստը (3 Պոմոդորո ժամանակահատված)։
Ավելացնել գրաֆիկա շնորհանդեսի սլայդներին (3 Պոմոդորո ժամանակահատված)։
Վերանայել շնորհանդեսի սլայդները (2 Պոմոդորո ժամանակահատված)։
Պրակտիկ կիրառել շնորհանդեսի նյութը և ստանալ արձագանք ուրիշներից (3 Պոմոդորո ժամանակահատված)։
Ինչպես տեսնում եք, մեծ նախագիծն ավելի կառավարելի է թվում, երբ այն բաժանում եք փոքր մասերի: Սա կնվազեցնի ծանրաբեռնվածության զգացումը:
Պոմոդորոյի տեխնիկան նաև օգնում է ձեզ մտածել նախագծի մասին և թույլ չի տալիս բաց թողնել կարևոր մանրամասները:
9. Կիրառեք այս մեթոդը ձեր գրասենյակում՝ թիմի ավելի մեծ արդյունավետության համար
Ամենադժվար բաներից մեկը Պոմոդորո մեթոդը գործածել սկսելն է այն գրասենյակում, որտեղ ոչ ոք այդ մասին չգիտի: Մարդկանց կողմից աշխատանքի ձգձգման ամենատարածված ձևերից մեկը գրասենյակում այլ աշխատակիցների հետ զրուցելն է։
Գրասենյակում սկսելու լավագույն միջոցը ձեր ղեկավարի հետ հանդիպելն է և նրան տեղեկացնելն է, թե ինչ եք ուզում անել: Ստացեք նրա աջակցությունը՝ տեղեկացնելով վերջինիս, որ ձեր նպատակն աշխատանքի արդյունավետության բարձրացումն է:
Դուք կարող եք դանդաղ սկսել գործածել այս մեթոդը աշխատանքի վայրում՝ այն կիրառելով առավոտյան կամ կեսօրին: Ունեցեք ցուցանակ, որով կտեղեկացնեք, թե ինչ եք անում:
Ահա մի քանի բան, որոնք պետք է հիշել աշխատանքի վայրում այն կիրառելիս.
հասկացեք, որ որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի բոլորը իմանան, թե դուք ինչ եք անում:
Պլանավորեք Պոմոդորո ժամանակահատվածն էլեկտրոնային նամակներին և հեռախոսազանգերին պատասխանելու և մարդկանց հետ հանդիպելու համար:
Հետևեք ամեն ինչին, նույնիսկ ընդհատումներին, քանի որ դա կօգնի ձեզ ավելի լավ գրառումներ պահպանել ապագա պլանավորման համար:
Պոմոդորո մեթոդով ուրիշներին օգնելու լավագույն միջոցը այն համակարգված կիրառելն է: Արդյունքներն ավելի խոսուն են, քան խոսքերը։ Երբ նրանք տեսնեն ձեր արդյունքները, կցանկանան իմանալ ձեր գաղտնիքը։
10. Պոմոդորո մեթոդին տիրապետելու համար ժամանակ է պետք։
Պոմոդորո մեթոդի կիրառումը թվում է պարզ, բայց կյանքում դրա կիրառումը կարող է բարդանալ։ Հասկացեք, որ մեթոդին տիրապետելու համար ժամանակ կպահանջվի։
Սկսեք այն դանդաղորեն կիրառել ձեր ամենօրյա գրաֆիկում. սկսեք այն գործածել ձեր ամենակարևոր աշխատանքի մեջ։ Պլանավորեք Պոմոդորո մեթոդը գործածել որևէ աշխատանքի կատարման համար և տեսեք, թե ինչպես այն կընթանա։ Սա կարող է օգնել ձեզ վստահություն ձեռք բերել` այն ապագայում գործածելու համար։
Ընհատումներ լինում են, ուստի ունեցեք նրանց համար ծրագիր։ Եթե զանգ ստանաք, արագ տեսեք, թե արդյոք կարող եք հետ զանգահարել նրանց։

No comments:
Post a Comment