ԱՌԱԿ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Վաղուց, շատ վաղուց մի մեծ գրադարան է այրվում, և միայն մեկ հին ձեռագիր է մնում գրադարանից։ Այդ ձեռագիրը շատ երկար տարիներ մնում է գրախանութի խորքում, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան ,մինչ մի օր գրախանութի տերը փոխվում է...


Նա տեսակավորում է մագաղաթները, գրքերը, ձեռագիր մատյանները և ազատվում ավելորդից։ Ավելորդի հետ վերջինս նաև դեն է նետում հին ձեռագիրը, և այն հանկարծակի հայտնվում է մի անցորդի՝ մուրացկանի ձեռքում։

Վերջինս պատրաստվում է դրանով կրակ վառել, որ տաքանա, բայց նախ և առաջ հետաքրքրվում է, թե ինչ է գրված դրա մեջ։ Իսկ ձեռագրում ասվում է. «Այն մարդը, ով ծովափին տաք քար գտնի, կյանքում կգտնի այն ամենը, ինչ երազում է»:


Մուրացկան որոշում է, որ կորցնելու ոչինչ չունի և գնում է ծով։ Նա քարը քարի ետևից բարձրացնում է, բայց սառն են լինում, և վերջինս դրանք նետում է ալիքների մեջ։ Այսպես անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ...

Եվ մի օր հանկարծ մուրացկանի ձեռքը դիպչում է տաք քարին ... Նա վերցնում է այն, սակայն սովորությունից դրդված նետում է ծովը:

ԱՌԱԿԻ բարոյախրտականը՝

Մեր կյանքը նման է ծովափին, օրեցօր փնտրում ենք մեր ճակատագիրը։ Բայց հաճախ գտնելով այն, ինչ փնտրում էինք, կորցնում ենք միայն այն պատճառով, որ սովոր ենք փնտրել, այլ ոչ թե գտնել այն…

No comments:

Post a Comment

ՄԵԾ ՊԱՀՔ

Անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական նորմերի անվանդական կարգի խախտումներին փոխ...