ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 10 ԴԱՍԵՐ ՍԱՌԱ ԲԼԵՅՔԼԻԻ ԿՈՂՄԻՑ

 #մոտիվացիա


Սառա Բլեյքլին Spanx ստարտափի հիմնադիրն է։ Նա ներքնազգեստի իր գաղափարի շնորհիվ վաստակեց 1 միլիարդ դոլլար։ 2000թ․ 29 տարեկան հասակում Սառան իր հավաքած 5000 դոլլարը ներդրեց ուղղիչ զուգագուլպաների արտադրման գործում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սառան պարզապես ուզեց առանց ներքնազգեստի ընդգծման տպավորիչ տեսք ունենալ սպիտակ նեղ տաբատ հագնելիս:





1․ Անհաջողությունները պետք է մեծ լինեն։

Ամեն օր հայրը հարցնում էր Սառային. «Ասա ինձ, ի՞նչը քեզ մոտ այսօր չստացվեց»: Եթե ձախողումները բացակայում էին, հայրը տխրում էր։ Արդյունքում, մեծ անհաջողությունների վրա կենտրոնանալը թույլ տվեց Սառային հասկանալ, որ ձախողումը վերջնական արդյունք չէ, այլ՝ գործադրված ջանքերի պակաս:

2. Մտապատկերեք։

Սառան մեծ սիրահար է իր հիմնական նպատակների ու կոնկրետ քայլերի մտապատկերման։ Նա իրեն պատկերացրեց Օփրայի շոուում՝ այնտեղ հայտնվելուց 15 տարի առաջ: Պարզապես գիտեր, որ դա տեղի է ունենալու: Մտովի Սառան պարզ տեսնում էր բազմոցը, Օփրա Ուինֆրիին և իրենց համատեղ զրույցը։ Մնում էր միայն հավաքել այդ մտապատկերի բացակայող կտորները, որն իր մոտ հաջողվեց:

3. Շատ արագ մի կիսվեք փխրուն մտքերով:

Սառան կանանց համար ներքնազգեստի նոր տեսականուն վերաբերող իր գաղափարը պահպանեց մեկ տարի, նախքան մշակեց դրա առաջին նախատիպը: Միայն այն բանից հետո, երբ Սառան 100% պատրաստ եղավ դրա արտադրությանը, հանդիպեց ընկերների հետ և խոսեց դրա մասին: Սառան ասում էր․ <<Գաղափարները չափազանց փխրուն են և անպաշտպան: Սպասեք, մինչև ամեն ինչ պատրաստ լինի։ Մաղթելով ձեզ միայն լավագույնը, մարդիկ ձեզ կառաջարկեն բազմաթիվ պատճառներ, թե ինչու ձեր գաղափարը չի աշխատի: Բայց սպասելու դեպքում դուք արդեն կունենաք բոլոր պատասխանները:>>

4. «Ոչ»-ը մի ընդունեք որպես վերջնական պատասխան։

Սառան կապ էր հաստատում մեծ թվով արտադրողների և փաստաբանների հետ, որպեսզի արտոնագրի իր գաղափարը և ապահովի գործի հաջող ընթացքը։ Ամեն անգամ նրան հարցնում էին, թե ով է նա և ով է կանգնած իր թիկունքում։ Երբ նա պատասխանում էր, որ ինքը պարզապես Սառան է, բոլորի կողմից ստանում էր մերժում: Մինչև արտադրողներից մեկը ասաց «լավ», քանի որ վերջինիս դստրերին այդ գաղափարը դուր եկավ։

5. Աշխատանքի ընդունեք միայն այն մարդկանց, ում հավանում և վստահում եք, նույնիսկ եթե նրանք շատ քիչ գիտեն այն ամենի մասին, ինչ ձեզ անհրաժեշտ է:

Սառան իր ընկերներից մեկին նշանակեց արտադրանքի զարգացման գծով մենեջեր, իսկ մյուսին՝ հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն։ Նրանք աջակցել էին իրեն ի սկզբանե։ Նրանցից ոչ ոք ոչինչ չգիտեր այն ոլորտներից, որտեղ նրանք սկսեցին աշխատել, բայց Սառան վստահ էր, որ նրանք կարող են լուծել իրենց առաջ ծառացող խնդիրները, և արդյունքում ամեն ինչ հաջող ընթացք ստացավ:

6. Կարևոր չէ հերթականությամբ շարժվելը։

Սառան այնքան շատ էր նվիրված իր արտադրանքի մշակման գործընթացին, որ ճանապարհին հանդիպող ցանկացած խնդիր լուծվում էր հենց առաջացման վայրկյանին, այլ ոչ այն կարգով, որով ընթացքը սահուն կանցներ։ Նա գործարք կնքեց խոշոր մանրածախ վաճառքով զբաղվող Neiman Marcus ցանցի հետ, նախքան իր ներքնազգեստի մի կարևոր կտորի զանգվածային արտադրության մեթոդի կիրառումը: Նա պայմանավորվեց հանդիպել Օփրայի հետ իր գրասենյակում, երբ նույնիսկ գրասենյակ չուներ: Սակայն այդ ամենը չխանգարեց, որ ամեն ինչ բարեհաջող ընթանար։

7. Դուք կարող եք ամենինչում լուծում գտնել, քանի որ ունեք բավականաչափ կարողություններ: Երբեք մի հրաժարվեք որևէ գաղափարից, եթե կարծում եք ինչ որ բան պակասում է։

Սառան բացարձակապես ոչինչ չգիտեր ներքնազգեստի, արտոնագրերի, արտադրության, շուկայի և առցանց առևտրի մասին, սակայն դա չխանգարեց իրեն: Նա ուսումնասիրեց բոլոր անհրաժեշտ հարցերը, վարձեց մարդկանց, որպեսզի անեն այն, ինչ ինքը չէր կարողանում անել և մեծ էներգիայով շարժվեց առաջ:

8. Դուք կարող եք միլիարդ դոլարի բիզնես ստեղծել՝ ունենալով միայն 5000 դոլար: Պետք չէ հարուստ լինեք, որպեսզի սկսեք իրագործել ձեր գաղափարը:

Սառան ընդամենը 5000 դոլար խնայողություն ուներ այն օրը, երբ կտրեց իր զուգագուլպաների կրունկների հատվածները և հագավ դրանք շալվարի տակից, որպեսզի ավելի լավ տեսք ունենա: Այդ պահին նա հասկացավ, որ աշխարհին անհրաժեշտ է մի ապրանք, որը և՛ հարմարավետ կլինի, և՛ ավելի կատարյալ կընդգծի կանանց մարմնի մասերը: Իր հինգ հազար դոլարի շրջանակներում նա ստեղծեց արտադրության նախատիպը, ընտրեց արտադրության ձևը, անվանում տվեց իր արտադրանքին, արտոնագրեց այն և գտավ հնարավոր գնորդների:

9. Սկզբում պետք չէ անհանգստանալ գործի ընդլայնման համար:

Սառան առանց տրտնջալու աշխատում էր իր բնակարանում՝ առանց վատնելու գրասենյակի, մարքեթինգի կամ ինչ որ այլ բիզնես ծախսերի վրա: Նա մինչև Օփրայի շոուին մասնակցելը նույնիսկ վեբկայք չուներ, որի կարիքն իսկապես ուներ: Այն ամենը, ինչ չէր պահանջվում ապրանքի ստեղծման համար, ներառված չէր իր առաջնահերթությունների մեջ:

10. Խախտեք իրերի սովորական դասավորությունը:

Երբ Սառան սկսեց ուսումնասիրել կանացի ներքնազգեստի հարցը և թե ինչպես է այն արտադրվել վերջին 50 տարիների ընթացքում, շատ զարմացավ։ Զարմանք էր պատճառում ներքնազգեստի անհեթեթ չափերը, որոնք հաշվի չէին առնվում և նախատեսված էին միայն մեկ տեսակի գոտկատեղի համար, ինչպես նաև մանեկենների վրա ստանդարտ փորձարկումները, որոնք կենդանի մարդկանցից շատ հեռու էին։ Սառան որոշեց, որ արտարդության մեջ կարևոր է կանանց տեսլականը, որպեսզի ստացվի իսկապես օգտակար, արդյունավետ և հնարավորինս հարմար արտադրանք: Արդյունքում մշակեց ներքնազգեստի ոճի բոլորովին նոր մոտեցմամբ:

Ամենակարևոր խորհուրդը Սառայից հետևյալն է․ «Հավատացեք ձեր գաղափարին, ապավինեք ձեր բնազդին, մի վախեցեք անհաջողությունից։ Երկու տարի անցավ իմ գաղափարից մինչև խանութներում ապրանքի վաճառքի մեկնարկը: «Ոչ» բառը հազար անգամ եմ լսել։ Եթե 100%-ով հավատում եք ձեր գաղափարին, ոչ ոք ձեզ չի կարող կանգնեցնի: Spanx-ի հաջողության առանցքային գործոնն այն էր, որ ես չէի վախենում ձախողումից»:

No comments:

Post a Comment

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 10 ԴԱՍԵՐ ՍԱՌԱ ԲԼԵՅՔԼԻԻ ԿՈՂՄԻՑ

  #մոտիվացիա Սառա Բլեյքլին Spanx ստարտափի հիմնադիրն է։ Նա ներքնազգեստի իր գաղափարի շնորհիվ վաստակեց 1 միլիարդ դոլլար։ 2000թ․ 29 տարեկան հասա...