ՀԱՅՈՑ ՕՐԱՑՈՒՅՑԸ

Հին հայկական ազգային օրացույցով տարին ունեցել է 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30 օր տևողությամբ։ Արևադարձային տարվան հարմարեցնելու համար լրացվել է 5 կամ 6 օր պարունակող <<Հայվելյաց>> ամսով։
Հայկական ազգային թվարկությունը սկսվում է քրիստոնեական թվարկությունից 2,5 հազարամյակ առաջ, երբ, ըստ առասպելի, Հայկ Նահապետը նետահարել է Բելին։ Այս բուն հայկական օրացույցի Ամանորը սահմանվել է Նավասարդ ամսվա 1-ին, որը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի օգոստոսի 11-ին։ Ենթադրվում է, որ բուն հայկական օրացույցի ամսանունները Հայկ Նահապետի ուստրերի և դուստրերի անուններն են։ Բացի այդ, օրացույցում հատուկ անուններով են նշվել ամսվա օրերն ու օրվա ժամերը, իսկ շաբաթվա օրերը կոչվել են տիեզերական տարածության մարմինների անուններով․
Արեգակ - կիրակի
Լուսին - երկուշաբթի
Հրատ (մարս) - երեքշաբթի
Փայլածու (մերկուրի) - չորեքշաբթի
Լուսնթագ (Յուպիտեր) - հինգշաբթի
Արուսյակ (Վեներա) – ուրբաթ
Երևակ (Սատուրն) – շաբաթ

Ամիսների անվանումները՝
Նավասարդ՝ օգոստոսի 11-սեպտեմբերի 9
Հոռի ՝ սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9
Սահմի՝ հոկտեմբերի 10-նոյեմբերի 8
Տրե՝ նոյեմբերի 9-դեկտեմբերի 8
Քաղոց՝ դեկտեմբերի 9-հունվարի 7
Արաց՝ հունվարի 8-փետրվարի 6
Մեհեկան՝ փետրվարի 7-մարտի 8
Արեգ՝ մարտի 9-ապրիլի 7
Ահեկան՝ ապրիլի 8-մայիսի 7
Մարերի՝ մայիսի 8-հունիսի 6
Մարգաց՝ հունիսի 7-հուլիսի 6
Հրոտից՝ հուլիսի 7-օգոստոսի 5
Հավելյաց՝ օգոստոսի 6-օգոստոսի 10

Հայոց օրերի անունները՝
1-Արեգ 11-Երեզկան 21- Գրգուռ
2-Հրանտ 12-Անի 22-Կորդուիք
3-Արամ 13-Պարխար 23-Ծմակ
4-Մարգար 14-Վանատուր 24-Լուսնակ
5-Ահրանք 15-Արամազդ 25-Ցրոն
6-Մազդեղ 16-Մանի 26-Նպատ
7-Աստղիկ 17-Ասակ 27-Վահագն
8-Միհր 18-Մասիս 28-Սեին
9-Ձոպաբեր 19-Անահիտ 29-Վարագ
10-Մուրց 20-Արագած 30-Գիշերավար

"Հավելյաց" ամսվա օրերի անվանումները՝
1-Լուծ
2-Եղջերու
3-Փառազնոտ
4-Արտախոտ
5-Ծկրավորի

Ժամանունները՝

Ցերեկվա անուններ
6։00 - Այգ
7։00 - Ցայգ
8։00 - Զորացյալ
9։00 - Ճառագայթյալ
10։00 - Շառավիղյալ
11։00 - Երկարատես
12։00 - Շանթակող
13։00 - Հրակաթ
14։00 - Հուրփայլյալ
15։00 - Թաղանթյալ
16։00 - Արագոտ
17։00 - Արփող
Գիշերվա ժամանունները
18։00 - Խավարած
19։00 - Աղջամուղջ
20։00 - Մթացյալ
21։00 - Շաղավոտ
22։00 - Կամավոտ
23։00 - Բավական
24։00 - Խոթափյալ
01։00 - Գիզակ
02։00 - Լուսակն
03։00 - Առավոտ
04։00 - Լուսափայլ
05։00 - Փայլածու

Հայկական առաջին օրացույցը, որը կոչվել էր <<Պարզատումար>>, լույս է տեսել 1513թ․ Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի ստեղծած հայկական առաջին տպարանում։

No comments:

Post a Comment

ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ

Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվ...