Կանայք հակված են ավելի շատ հիշելու այն մարդկանց, ովքեր իրենց առհամարել են, քան նրանց, ովքեր միշտ եղել են իրենց կողքին։
Ամեն աղջկա կյանքում կա տղա, որին նա երբեք չի մոռանա, և ամեն տղայի կյանքում կա աղջիկ, որին վերջինս երբեք չի հասնի։
Կանայք իրենց մարմնում ունեն կրկնակի անգամ շատ ցավի ընկալիչներ, սակայն վերջիններիս դիմադրողականությունը ցավի նկատմամբ շատ ավելի բարձր է։
Յուրաքանչյուր կին միշտ չէ, որ իր արտաքին գեղեցկության առնչությամբ ինքնավստահ է։
Կանայք ավելի անհանգիստ են և վախկոտ, քան տղամարդիկ։ Անհանգստության ամենածանր տարիքը սովորաբար լինում է 18-24-ը։
Կանայք իրենց էությամբ ամենալավ հետախույզներն են։
Կանայք դեմքերն ավելի լավ են հիշում, քան տղամարդիկ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ ժամանակահատված մի խումբ բարձրաձայն խոսացող կանանց շրջապատում մնալիս տղամարդիկ կորցնում են իրենց խանդավառությունը։
Ֆեմինիստ կանայք, որքան էլ կարծր ու ուժեղ լինեն ներքուստ, նրանք ակնկալում են իրենց կողքին տեսնել իսկական ասպետի։
Կանայք պահում են իրենց օրվա ծախսերի հաշիվը՝ իրենց իմացության և խնայողությունների համար։
Կանանց 80 տոկոսը լուռ է տանում ցավը, դու իմանում ես, որ նրան վիրավորել ես, երբ նա քեզ առհամարում է։
Աղջկական խորը զրույցները թեպետ ամուր կապեր են ստեղծում, բայց աղջիկներին ավելի են գցում ընկճախտի և անհանգստության մեջ։
Աղջիկները չեն սիրում, երբ իրենց ակնդետ նայում են, եթե դա առաջինն իրենք չեն անում։
Կանայք հակված են տրամադրության կտրուկ փոփոխությունների։
Կանանց աչքերը խոսուն են և դրանք իրենց սիրտ տանող միակ ճանապարհն են։
Կանայք շատ արագ են դատողություն անում և հազվադեպ են սխալվում իրենց դատողությունների մեջ։
Կանանց մոտ սոցիալական գիտակցությունը բարձր է և նրանք հագնվում են՝ ըստ առիթի։
Կանայք չեն սիրում, երբ իրենց համեմատում են ինչ որ մեկի հետ, բայց մտովի վերջիններս միշտ իրենց համեմատում են ուրիշ կանանց հետ։
Կանայք գործածում են իրենց ուղեղի երկու կիսագնդերն էլ առօրյա խնդիրներին լուծում տալու համար, այն ինչ տղամարդիկ միայն օգտագործում են իրենց գլխուղեղի ձախ կիսագունդը։
Կանայք սովորաբար անհամբեր են։
Կանանց բնազդաբար քիչ են գրավում փոր ունեցող տղամարդիկ, քանի որ մեծ քանակով որովայնային ճարպը տղամարդու տեստեստերոն հորմոնի քիչ տոկոսի մասին է խոսում, որն էլ վերարտադրության տեսանկյունից վատ ցուցանիշ է։
Կանայք ավելի երկար են մտածում որոշում կայացնելիս, քան տղամարդիկ, բայց իրենց որոշումներն ավելի հաստատուն են լինում։
Կանայք ամենաշատը սիրում են, երբ համբուրում են վերջիններիս ճակատը։
Միջին վիճակագրական տվյալներով կանայք տարվա մեջ լացում են 30-60 անգամ, մինչ տղամարդիկ ընդամենը մոտ 6 անգամ։
Ի համեմատություն տղամարդկանց, կանայք ավելի էմոցիոնալ են։
Կանայք ավելի շատ ունեն կենդանիներից ֆոբիա, քան տղամարդիկ։
Կանայք ամենաշատը հավանում են այն տղամարդկանց, որոնք ունակ են իրենց տրամադրությունը փոխել դեպի լավը և ստիպել իրենց ծիծաղել։
Գեղեցիկ կնոջ ներկայությունը ստիպում է տղամարդուն հիմարանալ։
Կանայք ավելի լավ են հասկանում մարդկային հույզերը, բայց նրանք հուզականության տեսանկյունից ամենախոցելին են։
Կանայք հակված են սիրահարվել նրանց, ովքեր խոսում են ինչ որ տեղ ոչ պատշաճ ձևով։
Կանայք մշտապես վիճում են նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեն։
Կանայք, ովքեր օրն անցկացնում են ավելի շատ տղամարդկանց շրջապատում, քան կանանց, ավելի երջանիկ են, ավելի առողջ են և հակված են ավելի երկար կյանք ունենալու։
Կինը զգում է, որ տղամարդն ավելի գրավիչ է, երբ նրան սկսում են ժպտալ այլ կանայք։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավելագույնը կանայք կարող են պահել գաղտնիքը 47 ժամ և 15 րոպե։
Կանայք սթրեսը հաղթահարում են սոցիումի մեջ ներգրավվելով, այն ինչ տղամարդիկ սիրում են ինչ որ վատ սովորության տալ իրենց կամ կռվել մնացածի հետ։
Ի տարբերություն տղամարդկանց, կանայք բազմաֆունկցիոնալ են։
Կանայք իրենց սիրելիների հետ խոսելիս ավելի հակված են գործածել մարմնի ժեստերի լեզուն։
Կանանց շնչառության տեմպն ավելի դանդաղ է։
Երբ կանայք խոսում են իրենց խնդիրներից, նրանք չեն աղերսում լուծումներ, նրանք պարզապես ուզում են, որ ինչ որ մեկն իրենց լսի։
Կանայք ավելի կարեկցող են, և ավելի շատ են հակված հոգ տանելու և պաշտպանելու իրենց սիրելիներին։
Համաձայն ուսումնասիրությունների՝ կանայք IQ թեստերի միջին սանդղակում մի փոքր ավելի բարձր ցուցանիշ ունեն, քան տղամարդիկ։
Գրեթե բոլոր կանայք ունեն իրենց երազանքների աշխարհը և ցանկություն՝ դա մի օր իրականություն դարձնելու։
Կանայք սիրում են դիտել էռոտիկա, բայց երբեք չեն սիրում դրա մասին բարձրաձայնել կամ ընդունել այդ փաստը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք ամենաշատը հակված են տալ իրենց հեռախոսահամարն օտարին, երբ վերջինիս ձեռքում գիթառ կա։
4-ից 3 դեռահաս աղջիկներն ընկճաղտի մեջ են հայտնվում, երբ մոտ 3 րոպեից ավել նայում են նորաձևության ամսագրերը։
Աղջիկներն ավելի շուտ են խոսալ սովորում և ավելի արագ են կարդում, քան տղաները։
Կանայք անծանոթ մարդկանց հետ խոսելիս ավելի շուտ են զգում վտանգը ։
Կանայք ավելի շատ են հիշում աղջիկների գեղեցիկ դեմքերը, քանի որ նրանց մեջ տեսնում են պոտենցիալ սպառնալիքների։
Ի համեմատ տղաների՝ աղջիկները կրկնակի շատախոս են։
Ամենաշատ զանգերը լինում են Մայրության և գեղեցկության տոնին, քան մյուս տոներին։
Կանայք ավելի լավ են խաբում և դրա համար ունենում են լուրջ պատճառներ, այնինչ տղամարդիկ պարզապես խաբում են և չեն կարողանում բացատրություն տալ, երբ բռնվում են։
Կանայք ավելի շատ են ներեղություն հայցում, քանի որ ավելի շատ է հավանականությունը, որ մտածեն, որ ինչ որ բան այն չեն արել։
Թեպետ կանանց ուղեղն ավելի փոքր է, քան՝ տղամարդկանցը, բայց նրանք այն ավելի արդյունավետ են գործածում։
No comments:
Post a Comment