ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Եթե տղամարդը մոռանում է ձեր համար որևէ կարևոր բան, ապա դա չի նշանակում, որ վերջինս ձեզ չի սիրում։


Տղաներն ատում են օգնություն խնդրել և խուսափում են օգնությունից մինչև այնքան, որ չեն կարողանում ինչ որ բան ինքնուրույն անել։

Տղամարդիկ ավելի ագրեսիվ են, քան աղջիկները, հատկապես՝ պատանեկության տարիներին։

Տղամարդիկ սիրում են սիրահետվել և միևնույն ժամանակ զվարճանալ։


Տղամարդկանց զգացմունքները նույնքան խորն են, որքան՝ կանանցը, բայց միշտ չէ, որ իմանում են, թե ինչ են զգում իրականում։

Տղամարդիկ ևս չեն սիրում խոսել իրենց զգացմունքներից։ Վերջիններս ինքնաբերաբար կարտահայտեն իրենց զգացմունքները, եթե չճնշվեն։

Ամաչկոտ և հանգիստ էությունը մեծամասամբ բնորոշ է տղաներին, երբ վերջիններս կամ երաժիշտ են, կամ էլ՝ նկարիչ։

Երբ տղաները սիրահարվում են, վերջիններս ունակ են անելու ամենինչ իրենց իրական սիրելիի համար։

Տղաներն երբեք չեն սիրում շուկա գնալ, նույնիսկ երբ պարտավորված են դա անել։

Տղամարդիկ ավելի ուշ են ծերանում, քան՝ կանայք, քանի որ վերջիններս կորցնում են իրենց կոլեգենի (մաշկի միջին շերտ) շերտը ավելի դանդաղ, որն էլ դիմադրում է իրենց մոտ կնճիռների առաջացմանը։

Տղամարդիկ իրենց միտքը փոխում են առավելագույնը երեք անգամ, որքան՝ կանայք։ Ավելին վերջիններս ավելի հավանական է իմպուլսիվ որոշումներ կայացնեն, քան՝ կանայք։

Համաձայն հետազոտությունների՝ տղամարդիկ կարող են լսել իրենց ընկերներին անդադար, բայց իրենց ընկերուհուն կամ կնոջը կարողանում են լսել միայն մոտ 6 րոպե։

Վերնաշապիկ հագած տղամարդիկ ավելի գրավիչ են, քան նրանք, ովքեր կրում են շապիկներ։

Տղամարդը կայուն հարաբերությունների պարագայում ավելի առողջ է, ավելի երկար է ապրում և ավելի քիչ է տանում անհանգստություն և սթրես։

Տղամարդուն ավելի գրավում է այն կինը, որի ոսկրային կառուցվածքը նման է իր մոր ոսկրային կառուցվածքին։

Տղաներից շատերը հավանում են այն աղջիկներին, որոնք իրենց պահվածքով հիշեցնում են իրենց մորը։

Տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերությունների մեջ են մտնում շատ ավելի ուշ, ունենում են ավելի բարձր աշխատավարձ, ավելի բարձր կրթություն և կառուցում են ավելի առողջ հարաբերություններ։

Տղաները սիրում են լսել հաճոյախոսություններ։ Նրանք շատ հաճախ չեն լսում հաճոյախոսություններ իրենց ընկերներից, սակայն երբ դրանք լսում են աղջկանից, նրանք երբեք դա չեն մոռանում։

Կան տղաներ, որոնք հաստատակամ են և համառ։ Այդպիսի տղաները երբեք չեն հանձնվում և երբեք ոչ ոքից հակված չեն մերժվելու։ Նրանք բավականին ագրեսիվ են և ջղայն, սակայն ունեն առանձնահատուկ հատկություն, վերջիններս իսկապես սիրում են և հավատարիմ են մնում իրենց կողակցին։

Տղաները սիրում են մարտահրավերներ և ամեն ինչ, ինչ կապված է դժվարությունների հետ։

Տղաներից շատերը սիրում են իրենց մորը և իրենց զգացմունքները բացահայտ ցույց են տալիս, սակայն նրանք իրենց հորն ավելի են հարգում, բայց՝ ոչ բացահայտ, վերջինի նկատմամբ առկա իրենց իսկ ներքին զսպվածության պատճառով։ Բացի այդ, նրանք շատ մեծ հիացմունք են ապրում իրենց հայրերի նկատմամբ։

Ամիսներ առաջ նախքան հայր դառնալը տղամարդկանց մոտ տեղի է ունենում հորմոնալ փոփոխություններ․ պրոլակտին հորմոնը բարձրանում է, այնինչ՝ տեստեստերոնը սկսում է անկում ապրել, որը բերում է հայրական վարքագծի զարգացման։ Հղի կնոջ ֆերոմոնները կարող են տարածվել իր ամուսնու վրա՝ որոնք էլ բերում են վեջինիս մոտ վերոնշյալ փոփոխությունները։

Խորը ձայնային երանգ ունեցող տղամարդիկ ավելի գրավիչ են, քան այն տղամարդիկ, ովքեր ունեն ավելի բարձր ձայնային տեմբր։

Վերահսկողության և կամքի ուժեղացման ամեն օրվա վարժանքը, օրինակ՝ խոսելաձևի փոփոխություն, ֆիզիկական մարմնամարզություն, մտավոր կարողությունների զարգացում, ստիպում է տղամարդկանց շարժվել դեպի կատարելությունը և ազատվել ինքնահաստատման բարդույթներից։

Երկար հարաբերություններում, միջին վիճակագրական տվյալների համաձայն, տղամարդը գնահատում է հումորի զգացումը, ինտելեկտը և սիրունությունն ավելի շատ, քան ֆիզիկական արտաքինը։

Տղամարդիկ հակված են շուրջ 70 տոկոսի դեպքում երազում ավելի շատ տղամարդկանց տեսնել, մինչ դեռ կանայք երազում հավասարապես և տեսնում են և կանանց, և տղամարդկանց։ Բացի այդ երազում տղամարդիկ ավելի ագրեսիվ հույզեր են ապրում, քան կանայք։

Տղամարդկանց օրգանիզմում տեստեստերոնի թիվը գերազանցում է 6 անգամ, որն էլ պատասխանատու է վերահսկողության և գրավչության համար։

Տղաները մեծ հարգանք ունեն իրենց եղբայրների և քույրերի նկատմամբ։ Նրանք միտված են ցույց տալու, որ իրենց համար միևնույն է, և սիրում են վիճաբանության մեջ մտնել վերջիններիս հետ։ Սակայն երբ ինչ որ մեկը վնասում է իրենց արյունակիցներին, նրանք վերահսկողությունից դուրս են գալիս և ամեն գնով պաշտպանում են վերջիններիս։

Տղամարդիկ հավանում են այն կանանց, ովքեր ավելի կանացի են և չունեն իշխելու միտումներ։

Տղամարդու բույրը շատ կարևոր է կնոջ համար։ Նրանք ավելի գրավիչ են դառնում, երբ հաճելի են բուրում։

Կան տղաներ, որոնք ավելի պարտավորված և պատասխանատվություն են զգում իրենց ընտանիքի համար, քան՝ աղջիկները։

Տղամարդիկ և կանայք ավելի շատ են աչքերը թարթում խոսակցության ընթացքում, եթե համակրանք են ապրում միմյանց նկատմամբ։

Տղամարդկանց 40 տոկոսը ինքնավստահության խնդիր է ունենում, երբ առաջին անգամ հանդիպում են կնոջ հետ։

Տղամարդկանց ամենաշատը դուր է գալիս, երբ իրենց հարգում են։ Երբ դուք վերցնում եք հարաբերությունների վերահսկողությունը ձեր ձեռքը, հավանականությունը մեծանում է, որ դուք տանուլ կտաք, քանի որ տղամարդիկ դրանից փախչում են։

Ինչպես աղջիկները, տղաների մոտ ևս աշխատում է խանդի գործոնը։ Եթե նրանք սիրում են աղջկան և ուրիշ մեկը սիրահետում է վերջինիս, տղայի մոտ զարգանում է խանդի զգացողությունը, քանի որ վերջինս ներքուստ սկսում է իրեն համեմատել խանդի առաջացման պատճառի հետ։

Տղամարդիկ մտածում և սիրում են ուրիշ կերպ, քան կանայք։ Նրանց զգացմունքները նույնը չեն։

Տղամարդիկ չեն սիրում, երբ նրանց թելադրում են, թե ինչ պետք է անեն։ Սակայն նրանք սիրում են լսել, թե ձեզ ինչ է դուր գալիս և ինչը՝ ոչ, սակայն միայն հարգանքի առկայությամբ։

Տղամարդիկ չեն սիրում, երբ մի բանը տաս անգամ կրկնում են։

Տղամարդիկ ավելի շատ կարիք ունեն անձնական տարածության, քան կանայք։

Եթե տղամարդիկ հուզականորեն միայնակ են, նրանք աջակցության և սիրո կարիք ունեն։

Տղաները դառնում են իսկապես ռոմանտիկ, երբ դժվարանում են աղջկա սիրտը շահելու ուղիներ գտնել։

Տղամարդիկ հեշտ են մանիպուլիացիայի ենթարկվում, սակայն վերջիններս չեն սիրում դա։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...