#ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ
Մայր Թերեզան՝ ծագումով հայուհի Ագնես Բոյաջյանն իր ողջ կյանքը նվիրել է աղքատներին, մասնավորապես Հնդկաստանի հիվանդ և չքավոր խավին:
1928թ․ տասնութ տարեկանում նա միացել է Իռլանդիայի Լորետո վանքին և կարճ ժամանակ անց ժամանել է Հնդկաստան՝ Կալկաթայում աղքատներին խնամելու նպատակով։
1950թ. բուժքույրի մասնագիտություն ստանալուց հետո, նա տեղափոխվել է քաղաքի ետնախորշեր և այնտեղ հիմնել Գթասրտության միսիոներների միաբանությունը։
1968թ․ նա կանչվել է Հռոմ՝ կարիքավորների համար տուն հիմնելու նպատակով, իսկ երեք տարի անց Հռոմի պապի կողմից ստացել է խաղաղության մրցանակ։
1970թթ․ վերջում Գթասրտության միսիոներների թիվը կազմում էր ավելի քան 1000 միանձնուհի, ովքեր աշխատում էին Կալկաթայի 60 գթասրտության կենտրոններում և շուրջ 200 նույնանման կենտրոններում, որոնք տարածված էին աշխարհով մեկ։
Մայր Թերեզայի անձնուրաց աշխատանքի շնորհիվ միայն Կալկաթայում փրկվել է մոտ 8000 մարդ։
Իր անձնուրաց աշխատանքի արդյունքում 1979թ․ վերջինս արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի:
Իր մահից հետո Մայր Թերեզան դասվել է սրբերի շարքին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից։
ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ խոսքերը՝
Սիրո պակասը շատ ավելի դժվար է լրացնել, քան հացի քաղցը:
Մի փնտրեք մեծ բաներ, պարզապես արեք փոքր բաներ մեծ սիրով:
Ես տեսնում եմ Աստծուն ամեն մարդու մեջ․ երբ լվանում եմ բորոտի վերքերը, զգում եմ, որ խնամք եմ տանում Աստծո նկատմամբ։
Երբեք չենք կարող իմանալ, թե որքան շատ բան կարող է անել պարզ ժպիտը:
Մենակության և անցանկալի լինելու զգացողությունը ամենասարսափելի աղքատությունն է։
Եկեք մի գեղեցիկ բան անենք Աստծո համար:
Թույլ մի տվեք Ձեզ հուսահատվել ցանկացած ձախողումից, քանի դեռ դուք արել եք ձեզանից սպասված ամենինչ:
Մեզ համար շատ կարևոր է գիտակցել, որ սերը, ճիշտ լինելու պարագայում, պետք է ցավ պատճառի: Ես պետք է պատրաստ լինեմ տալ այն, ինչ անհրաժեշտ է մարդկանց ոչ թե վնասելու, այլ, ըստ էության, միայն լավություն անելու նպատակով։
Ուրախ սիրտը փաստացիորեն առկա սիրո կրակի արդյունքն է։
Սեր բերեք ձեր տուն, քանի որ հենց այնտեղ էլ այն պետք է միմյանց հանդեպ ծնվի:
Եթե ես երբևէ դառնամ Սուրբ, ապա անպայման կդառնամ «խավարի» սուրբ։ ես անընդհատ կբացակայեմ Երկնքից և կիջնեմ երկիր, որպեսզի լույս տամ խավարում ապրող մարդկանց ջահերին։
Խոնարհությունը բոլոր առաքինությունների՝ մաքրության, բարեգթության և հնազանդության մայրն է։
Եթե ինչ որ մեկն ուզում է ինձ օգնել, թող սկսի իր տնից: Ձեր օգնության կարիքն են զգում և ձեր դռան շեմին, և ձեր աշխատավայրում, և ձեր գրասենյակում, և գործարանում։
Մահվան ու վշտի փոխարեն, եկեք աշխարհին բերենք խաղաղություն և ուրախություն:
Սերը բոլոր ժամանակներում ցանկացած եղանակին աճող պտուղ է, և ամենուրեք հասանելի է բոլոր մարդկանց համար:
Թող ոչ ոք երբեք չգա ձեզ մոտ, եթե չի հեռանալու առավել դրական հույզերով և ավելի երջանիկ:
Ես ոչինչ չունեմ առաջարկելու, բացի սեփական արյունից, ջանքերից, արցունքներից և քրտինքից:
No comments:
Post a Comment