ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ․․․

Ալֆրեդ Սաութվիկը ծնվեց 1826թ․ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում, ԱՄՆ։ Մասնագիտությամբ նա շոգենավերի ինժեներ էր, ատամնաբույժ, ինչպես նաև գյուտարար։ Նա հայտնի դարձավ աշխարհին որպես Էլեկտրական աթոռի՝ օրինական մահապատժի մեթոդի գյուտարար։
1881թ․ Ալֆրեդ Սաութվիքի գլխում ծագեց էլեկտրականության միջոցով մահապատժի ենթարկելու գաղափարը, երբ լսեց, թե մի հարբած մարդ որքան արագ է մահացել՝ դիպչելով էլեկտրական հոսանքի գեներատորին: Սաութվիքը եզրակացրեց, որ էլեկտրականությունը կարող է օգտագործվել կախաղան հանելու փոխարեն որպես մահապատժի այլընտրանք: Թեպետ իր նախնական գիտական գաղապարը եղել էր թափառող շներին էֆթանացիայի ենթարկելու միջոց գտնելը, սակայն վերջինս մեկ տարվա ընթացքում փոխեց իր միտքը։ Արդյունքում, մահապատժի վերաբերյալ իր գաղափարը հրապարակեց ամերիկյան գիտական ամսագրերից մեկում։

Քանի որ Սաութվիքը ատամնաբույժ էր, ով սովոր էր պրոցեդուրաներ իրականացնել աթոռի գործածմամբ, Էլեկտրահարման միջոցով մահապատժի ենթարկելու գաղափարը ստացավ «էլեկտրական աթոռի» տեսք:
1890թ․ օգոստոսի 6-ին Ուիլյամ Քեմլերն առաջինն էր, ով մահապատժի ենթարկվեց էլեկտրական աթոռի գործածմամբ։ Սաութվիքը, ներկա գտնվելով այդ գործընթացին․ ասեց հետևյալ բառերը․ <<Տասը տարվա արված աշխատանքը և ուսումնասիրությունը տվեցին իրենց պտուղները։ Այս օրվանից սկսած մենք ապրում ենք ավելի բարձր քաղաքակրթության պայմաններում։>>

No comments:

Post a Comment

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ․․․

Ալֆրեդ Սաութվիկը ծնվեց 1826թ․ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում, ԱՄՆ։ Մասնագիտությամբ նա շոգենավերի ինժեներ էր, ատամնաբույժ, ինչպես նաև գյո...