Մի ծեր և շատ իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը. <<Ուշադիր նայիր սենյակի շուրջը, որտեղ մենք գտնվում ենք և փորձիր մտապահել շագանակագույն իրերը>>։
Սենյակում շատ շագանակագույն իրեր կային, և ընկերն արագ մտապահեց դրանք:
Բայց իմաստուն չինացին նրան հետևյալ խնդիրը առաջադրեց. <<իսկ այժմ փակիր աչքերդ և թվարկիր բոլոր այն կապույտ իրերը, որ տեսար:
Ընկերը շփոթվեց և վրդովված ասաց. <<Կապույտ ոչինչ չնկատեցի, քանի որ միայն շագանակագույն իրերը մտապահեցի:
Ինչին իմաստունը պատասխանեց. <<Բացիր աչքերդ, նայիր շուրջ բոլորը, չէ՞ որ սենյակում այսքան շատ կապույտ իրեր կան:>>
Եվ դա միանգամայն ճիշտ էր։
Հետո ծերունին շարունակեց. «Եթե սենյակում փնտրես միայն շագանակագույն իրեր, իսկ կյանքում միայն վատ բաներ, ապա միայն կտեսնես ու կնկատես դրանք, և միայն դրանք կհիշվեն և կդառնան քո կյանքի մի մասը:>>
Առակի բարոյախրատականը․
Մենք ինքներս ենք կերտում մեր իրականությունը:
No comments:
Post a Comment