Pick up Master-ներ,
Կործանման եզրին կանգնած աղջիկներ, շփացած դեմքեր՝
հինավուրց ազգի՝ բույլ համատարած,
Սոցիալ հարթակների միջոցով ուղեղներ տարած,
Ու մտածում են ոնց աղջիկներին իրենց ազգակից ու արյունակից գլորեն լոկ ցած,
Իրենց ազգակից, այլ ոչ թե թուրք կամ ազերի, այլ հենց հայուհի,
Այսպես իրենց իսկ ազգակիցների դեմ գործելով, աընընդմեջ և անգիտակցաբար ծառայում են նրանք լոկ իսկ դևերին հեթանոսաբար, այլ ոչ թե Աստծուն․․․․
Եվ ազապ, և ամուսնացած, և իրենց ուղեղով ընտանիք քանդած, բաժանված, ,
Փնտրում են շփվել հեշտ ճանապարհով միայն, ավաղ քիչ է այն գիտակցությունը որ հեշտ ճանապարհները այս վերից ստեղծված աշխարհում տանում են միայն մահվան, կործանման․․․
փնտրում են նրանք միամիտ կանանց ու աղջիկների,
Որ դարձնեն իրենց սանձարձակ ու մթագնած ուղեղի գերի,
Տհաս են ավաղ, ես բան չեմ ասում, նրանք իրենք իրենց անձի նկատմամբ մի գրամ անգամ հարգանք չեն տածում, չեն էլ հասկանում, թե ինչ են անում․․․
Իրենց իսկ խելքով, իրենք տղա են, այլ ոչ թե մի կին անառակ վարքով,
Եվ ո՞վ է ասել որ միայն կանայք են կարող են լինել, կոչվել անառակ,
Բայց վախենում են շան պես ընտանիք կազմել ու սահման պահել,
20 տոկոսից ավել ողջամիտների վրա են նրանք ավաղ իրենց իսկ հույսը դրել․․․
Սոց հարթակներն և դրանցում առկա գանգատուփերով, կարո՞ղ ես գտնել դու շփման եզրեր,
սոցիալ ցանցերը երբեք էլ տեղեր չեն կարող լինել շփման որևէ եզրեր գտնելու․
վրա են ելնում, առյուծ են կտրում, փորձում են գցել իրենց ճիրաններն,
Մի երկու բառով կամ քո լռությամբ երբ տեղն ես դնում, հիշում են իրենց մոռացված արմատներն,
Թե բա մենք հայ ենք, արաժանապատվություն ու պատիվ ունենք,
Դա որտե՞ղ ունեք, սոցիալ ցանցե՞րում, որտեղ դուք վիրտուալության քաջարի մարտիկներ եք ձեզ երևակայում, աղջիկ կործանում, կործանում մի ազգ, խելացի մի ազգ․․․
որոնց հետևանքները վաղ թե ուշ ստիպված ենք ազգովի քաղել ու պատասխանը տալ․․․
մարտիկներ վիրտուալության, այլ ոչ թե կյանքի ու ձեր պետության համար, այ ցավն այստեղ է,
ամո՞թ չեք անում, որպես հայորդի, դա ձե՞զ հարիր է,
Ուր մնաց թե ընտանիք կազմեն ողջախոհության բոլոր օրենքների ապահովությամբ․․․
Որտեղ շատ հաճախ ամուսնանում են լոկ ամուսնության զուգընկերուհի փնտրման տենչով,
Այլ ոչ թե ընկեր կամ ընկերուհի իրենց իսկ կյանքի ու դժվարության պահերի համար․․․
Ես ցավակցում են այն աղջիկներին, որոնք պատճառ են դառնում այս համատարած հասարակական սանձարձակության,
Որոնք չգիտեն իրենց արժեքը և ցույց են տալիս իրենց մարմիններն այնպես,
Կարծես մարմար են քարից, այլ ոչ թե մարդ միս և արյունից արժանապատիվ սուրբ հոգուց կերտված,
Թե բա ես follower ներ ունեմ, ես հաջողակ եմ ու շատ ճանաչված, բայց միայն մարմնով, այլ ոչ թե որպես մարդ արժեքավոր․․․
Ես ցավակցում եմ այս տհաս ժամանակահատվածը, որ ես ապրում եմ․․․
Աղջկա նման տղաներն էլ են ցուցադրում իրենց լուսանկարները, լայքեր հավաքում,
Թե բա դուք գիտեք ես այսօր այստեղ եմ ճաշել, այս բանն եմ արել, այս բանն եմ գնել,
Ես շատ լավ հիշում եմ, երբ տղաները մի ժամանակ տղաներ էին, իսկ աղջիկներն իրենց իսկ դերն ու արժեքը շատ լավ գիտեին,
Ափսոս չէր 10 կամ 20 տարի առաջ երբ որոշ մարդիկ մարդ էին, այլ ոչ կապիկներ․․․
No comments:
Post a Comment