ՀԱՅ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ

 Հայ հեթանոսական կրոնը պաշտոնական կրոն էր համարվում մինչև 301թ․ քրիստոնեության ընդունումը։ Նախքան հայոց դիցարանի կազմավորումը Հայկական լեռնաշխարհում բնակվող հայկական ցեղերն ունեցել են այլ կրոնապաշտամունքային հավատալիքներ՝ ոգեպաշտություն, բնապաշտություն և այլն։

Հայոց դիցարանում ևս պաշտվել են բնության չորս տարրերը՝ հող, կրակ, ջուր և օդ, ինչպես նաև պաշտամունքի առարկա են եղել լեռները, գետերը, կենդանիներն ու թռչունները, երկնային մարմիններն ու լուսատուները։
Անհիշելի ժամանակներից հայ ցեղերի համար գլխավոր պաշտամունքը եղել է Արեգակը, որը նաև սերտորեն կապված է եղել Լուսնի հետ։ Նրանք համարվել են քույր և եղբայր։

ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾՆԵՐ

Անահիտ – մայրության, զգաստության, պտղաբերության աստվածուհի։
Աստղիկ – սիրո և գեղեցկության, երկնային լույսի աստվածուհի, կոչվել է <<Ոսկեղծի>>, <<Վարդամատն>>։
Արա Գեղեցիկ – Հեթանոսական հնագույն աստված, գարնան, բերքի, բուսականության, երկրագործության, ուժի, պատերազմի աստված, մեռնող և հարություն անռող աստվածություն։
Արամազդ – հայոց հեթանոսական դիցարանի գերագույն աստվածը, բոլոր աստվածների հայրը։
Գիսանե – հին Հայաստանի հեթանոսական աստվածուհի, որի նման՝ իր տաճարի քրմերն ունեցել են երկար մազեր։
Ծովինար – ջրի, ծովի, անձրևի աստվածուհի։ Կրել է նաև Նար անունը։
Հայկ – հայ ժողովրդի անվանադիր նախնին, հայոց հնագույն գլխավոր աստված։
Միհր – Կենսատու լույսի, մաքրության, բարության աստված։
Նանե – Արամազդի երկրորդ դուստրը, Անահիտի և Միհրի քույրը, իմացության, ողջախոհության աստվածուհի, մայրության և տան օջախի պահապանը։
Վահագն – ամպրոպի, անձրևի, ամպի, կրակի աստված, կոչվել է <<Վիշապաքաղ>>։
Վանատուր – հյուրընկալ, օթևան տվող, հայկական դիցարանի հյուրասիրության աստված։
Տիր – հայոց հնագույն և սիրելի աստվածներից է։ Նախապես եղել է Արևի պաշտամունքի աստվածություն։ Հետագայում Տիրը ներկայանում է որպես Արամազդի դպիրը։ Գրի, գրականության, գիտության և արվեստի հավանավորն է։ Համարվում է նաև երազույց- երազահան։
Տորք Անգեղ – հին հայերի դիցարանում ուժի, քաջության, արվեստների աստված։ Հայկ Նահապետի թոռներից է։

Հայկական դիցարանում բացի անձնավորված մարդակերպ դիցերից հիշատակվում են նաև ոգիները, մասնավորապես ուրուները և քաջքերը, որոնց միակ գործառույթը եղել է չարին պատժելը։ Իսկ չար ոգիներին անվանել են թուխպեր, ճիվաղներ, խաժեր և այլն։
Հայ հեթանոսության մեջ նաև մեծ տեղ է զբաղեցնում վիշապի պաշտամունքը, որից էլ սկիզբ է առել վիշապաքարերի արվեստը։ Վիշապաքարերը պատկանում են բրոնզե դարին (Մ․թ․ ա․ 2-րդ հազարամյակի կես)։ Այսօր հայտնի են վիճապաքարերի 150 նմուշ, որից 90-ը հայտնաբերվել է ներկայիս Հայաստանի տարածքում։
Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն։ Պատրաստված են բազալտից։ Դրանք երեք տեսակի են՝ ցլակերպ, ձկնակերպ և ձկնացլակերպ։
Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա նշանագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Վիշապը դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկու հրեշ։

Ստորև ներկայացվում են վիշապաքարերի նմուշները, ինչպես նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Ի դեպ այն ավերվել է 1679թ․ ահեղ երկրաշարժից և վերականգնվել է 1975թ․ ճարտարապետ Ա․ Սահինյանի կողմից։

No comments:

Post a Comment

ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ

Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվ...