Միացյալ Նահանգների երրորդ նախագահ և առաջին պետքարտուղար Թոմաս Ջեֆերսոնը առավել հիշվում է որպես ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի գլխավոր հեղինակ։ 1769թ․Վիրջինիայի հարուստ ագարակատեր Ջեֆերսոնն իր քաղաքական կարիերան սկսել է որպես Բուրգեսների պալատի անդամ։ Ավելի ուշ, որպես Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի պատվիրակ, նա նշանակվել է Բենջամին Ֆրանկլինի և Ջոն Ադամսի հետ նախագծելու Մեծ Բրիտանիայից անջատման պատճառների պաշտոնական հայտարարությունը։ Արդյունքում ձևավորվեց ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը, որի մեծ մասը գրվեց Ջեֆերսոնի կողմից։ Այն իր մեջ ընդգրկեց պետության հանձնառությունն ուղղված կյանքին, ազատությանը և ինքնակառավարմանը։
Նա շարունակեց ծառայել որպես ԱՄՆ նախարար Ֆրանսիայում, նախքան ընդունելը Ջորջ Վաշինգտոնի կողմից իր նշանակումը որպես առաջին պետքարտուղար։ 1801թ․ ստանձնելով նախագահի պաշտոնը, նա շուտով կրկնապատկեց Միացյալ Նահանգների տարածքը՝ գնելով Լուիզիանան Նապոլեոնից։ Նա թոշակի անցնելուց հետո իր կյանքը նվիրեց Վիրջինիայի համալսարանի հիմնադրմանը։
Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը․
Ժողովրդի կամքն է ցանկացած կառավարության միակ օրինական հիմքը, և պաշտպանել դրա ազատ արտահայտումը պետք է լինի մեր առաջին հիմնախնդիրը:
Որոշում կայացրու երբեք պարապ չմնալ… Ողղակի հրաշալի է, որքան շատ բան կարող է լինել արված, եթե մենք միշտ շարունակենք գործել:
Ուշացումը նախընտրելի է սխալից։
Ո՛չ հարստությունն է, ո՛չ էլ շքեղությունն է երջանկություն պարգևում, այլ՝ հանգստությունը և զբաղվածությունը։
Ազնիվ մարդը չի կարող հաճույք ստանալ իր համաքաղաքացիների նկատմամբ իշխանության գործադրելիս։
Մենք կարծում ենք, որ այս ճշմարտությունները ակնհայտ են․ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, և նրանք Արարչի կողմից օժտված են որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են իրենց կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունքները:
Վախկոտը շատ ավելի է հակված դավադրության, քան՝ հոգով ուժեղ մարդը։
Մենք չենք վախենում հետևել ճշմարտությանը, ուր էլ որ այն առաջնորդի մեզ:
Այդ կառավարությունն ամենաուժեղը, որի մաս յուրաքանչյուր մարդ իրեն զգում է:
Չկա մի ճշմարտություն, որից ես վախենում եմ կամ կցանկանայի անհայտ պահել ամբողջ աշխարհից:
Ամեն անգամ, երբ դուք անում եք որևէ բան, արեք դա այնպես, կարծես ամբողջ ԱՇԽԱՐՀԸ դիտում է ձեզ։
Աշխարհի գիտելիքների հիմնական մասը երևակայական կառույց է։
No comments:
Post a Comment