Հելեն Ադամս Քելլերը ծնվել է Ալաբամա նահանգի Տուսկումբիա քաղաքում 1880 թ․։ Մանկության տարիներին ծանր հիվանդությունը նրան զրկել է տեսողությունից, լսողությունից և խոսելու ունակությունից։ Նրա կյանքը ներկայացնում է մարդու ամենաանհավանական օրինակներից մեկը։ Նա կարողացել է հաղթահարել իր ֆիզիկական արատները և արել ավելին, քան շատերն իրենց ողջ կյանքի ընթացքում։
Էնն Սուլիվանի հաստատուն և համբերատար ցուցումների շնորհիվ Հելեն Քելլերը ոչ միայն սովորեց կարդալ, գրել և խոսել, բայց նա ավարտեց Ռեդքլիֆի քոլեջը 1904 թ.։ Բացի մի քանի հոդվածներ, գրքեր, կենսագրություններ գրելուց և լինելուց Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության համահիմնադիրը, նա ակտիվ գործունեություն է ծավալել Կույրերի ամերիկյան հիմնադրամի և Արտասահմանում ապրող կույրերի հարցերով զբաղվող ամերիկյան հիմնադրամի շրջանակներում: Նա նաև դասախոսություններ է կարդացել ավելի քան քսանհինգ երկրներում և ստացել մի շարք մրցանակներ, որոնք մեծ ճանաչում ունեն:
Հելեն Քելլերի քաջությունը, հավատը և լավատեսությունը ընդդեմ ճնշող ֆիզիկական արատների, հանգեցին նրան ահռելի ձեռքբերումների։ Նա հանդիսանում են մարդկային ներուժի ամենաազդեցիկ խորհրդանիշներից մեկն աշխարհում:
Հելեն Քելլերի խոսքերը․
Մեն մենակ մենք կարող ենք անել այնքան քիչ, ՄԻԱՍԻՆ մենք կարող ենք անել այնքան շատ բան:
Անվտանգությունը հիմնականում սնահավատություն է: Այն գոյություն չունի բնության մեջ, ոչ էլ բոլոր ծնված երեխաներին է դա տրվում։ Վտանգից խոսափելը երկարաժամկետ հեռանկարում ավելի անվտանգ չէ քան ուղղակի նորանոր բացահայտումներ կատարելը: Կյանքը կամ համարձակ արկած է կամ դատարկություն։
Ձեր դեմքը պահեք դեպի արևը և դուք չեք կարողանա նկատել խավարը։
Աստվածաշունչն ինձ տալիս է խորը, մխիթարող գիտակցություն, որ տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ ՀԱՎԵՐԺ։
Երջանկությունը չի կարող արտաքին աշխարհից բխել, այն ծագում է միայն ներսից։ Դա այն չէ, ինչ մենք տեսնում ենք և շոշափում, կան այն, ինչ այլ մարդիկ անում են մեզ համար, դա այն է, ինչ մենք մտածում ենք, զգում և անում ենք, առաջին հերթին դիմացինի համար, ապա՝ ինքներս մեզ։
Ազատության խիզախ ծովը առանց ալեկոծումների չի լինում։
No comments:
Post a Comment