ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
Հայ գրերի ստեղծող, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայ դպրոցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ․ Տարոն Գավառի Հացեկաց գյուղում։ Սովորել է Հայաստանում գործող դպրոցներից մեկում։ Տիրապետել է հունարեն, ասորերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին։ Մոտ 389թ․ հաստատվել է Վաղարշապատում, Արշակունյաց պալատում դարձել զինվորական գրագիր։ 394թ․ թողնելով զինվորական ծառայությունը՝ դառնում է վանական, հիմնում է քրիստոնեական համայնքներ, տալիս եկեղեցական դասեր։ Գողթն գավառում կատարած քարոզչությունը նրա մեջ հաստատում է հայերեն գիր ու գրականություն ունենալու կարևորությունը, հայությանը ձուլումից փրկելը։ Այդ մասին Վաղարշապատում նա հայտնում է Սահակ Պարթևին և ստանում նրա համաձայնությունը։ Վռամշապուհ թագավորը նույնպես հավանություն է տալիս այդ մտքին և հայտնում, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Դրանք բերվում են Հայաստան, սակայն պարզվում է, որ տառերն անբավարար են հայոց լեզուն ճշտորեն արտահայտելու համար։ Մաշտոցն իր աշակերտների հետ ուղևորվում է Ասորիք, լինում է Ամիդ և Եդեսիա քաղաքներում։ 405թ․ Եդեսիայում նա ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշտորեն առտահայտող հարմար նշանագրեր, հետո տառերին տալիս անուններ, գտնում հեշտ կարդալու ու յուրացնելու պարզ եղանակներ, գրության ուղղությունը։ Այսուհետ, Սամոսատում հմուտ հունագետ Հռոպանոսի օգնությամբ կատարելագործում է նոր տառերի գծագրությունը, սկսում է Աստվածաշնչից թարգմանել Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է՝ <<ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ>>։
Սրանք մեսրոպատառ առաջին գրված բառերն էին, հայերեն առաջին նախադասությունը։ Հետո Հայաստանում բացվեցին հայոց դպրոցներ, կատարվեց եկեղեցու քարոզչության հայացում, հիմնադրվեցին հայ գրծության կենտրոններ, գրադարաններ։
ՁՈՆ ԱՂՈԹՔԸ կազմվել է՝ ըստ հայոց այբուբենի դասավորության։ Հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է։
Արարիչ Բովանդակ Գոյութեանց,
Դատաւոր Երկնից,
Զօրաւոր Էութիւն Ըստհուն,
Թագաւոր Ժամանակաց,
Իրաց, Լուսոյ, Խաւարի, Ծովուց,
Կենսականաց Համայնից,
Ձայն Ղողանջական,
Ճեմարան Մտաց`
Յիսուս Նազովրեցի,
Շնորհ Ոգեշունչ,
Չարից Պաղատիչ,
Ջանադիր Ռաբբի,
Սրբոց Վկայարան,
Տէր մեՐ Ցանկալի
Ու Փառք Քրիստոսի:
Հայոց այբուբենի տառերը ունեցել են հետևյալ թվային արժեքները
ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000
Ա-Թ 1-9 միավոր
Ժ-Ղ 10- 90 տասնավորներ
Ճ- Ջ – 100 – 900 հարյուրավորներ
Ռ- Ք 1000 – 9000 հազարավորներ
10000-ը կոչվել է բյուր։
Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ՝ ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999:
No comments:
Post a Comment