Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվելով որպես կաթոլիկ։ Քենեդին ավարտեց Հարվարդի համալսարանը 1940թ․ և միացավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը։ Խաղաղ օվկիանոսում ճապոնացիները ոչնչացրեցին նրա հրամանատարության տակ գտնվող PT-109 նավը։ Չնայած մեջքի վնասվածքին՝ Քենեդին հերոսաբար փրկեց իր անձնակազմին։ Ներկայացուցիչների պալատում և Սենատում տեղեր զբաղեցնելուց հետո, Քենեդին ընտրվեց նախագահ 1960թ։ Նրա ոճը, գրավչությունը և հռետորաբանությունը շնորհիվ նրանով հիացան և հայրենիքում, և արտասահմանում, սակայն նրա կյանքը ողբերգական ձևով ավարտվեց 1963 թ․ մարդասպանի գնդակից։ Նրա գլխավոր նվաճումներ են ԱՄՆ Խաղաղապահ զորքերը և Կուբայի հրթիռային ճգնաժամի լուծումը: Նրա «Քաջության դիմանկարները» գիրքը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի 1957թ․։
Քենեդու խոսքերը․
ամերիկացին իր բնույթով լավատես է, նա փորձարար է, գյուտարար և շինարար, որը ԿԱՌՈՒՑՈՒՄ է լավագույնը, երբ կոչված է կառուցելու։
Մենք պաշտպանում ենք ազատությունը։ Դա մեր խորին համոզմունքն է, դա մեր միակ հանձնառությունն է ուրիշների հանդեպ:
Ազատ հասարակության մեջ արվեստը զենք չէ… Արվեստագետները հոգու ինժեներներ չեն։
Իմ հայրենակից ամերիկացիներ, մի հարցրեք, թե ինչ կարող է այս երկիրը անել ձեզ համար, հարցրեք, թե ինչ կարող եք դուք անել ՁԵՐ երկրի համար:
Ցանկացած գործողությունների ծրագիր ունի ռիսկեր և գին։ Բայց նրանք շատ ավելի քիչ են, քան հեռահար ռիսկերը և հարմարավետ անգործության գինը։
Այսօր մենք կանգնած ենք նոր սահմանագծի եզրին։
Ազատությունն առանց կրթության միշտ վտանգի տակ է. առանց ազատության կրթվելը միշտ ապարդյուն է:
Մարդկությունը պետք է վերջ դնի պատերազմին, կամ պատերազմը՝ մարդկությանը:
Հին ասացվածք կա, որ հաղթանակն ունի հարյուր հայրեր, իսկ պարտությունը որբ է։
Փոփոխությունը կյանքի օրենքն է։ Նրանք, որոնք նայում են միայն անցյալին կամ ներկային, անպայման բաց կթողնեն ապագան։