Ձեր հայացքը շատ բան կարող ասել Ձեր մասին։
Երախտագիտությունը կարող է բարձրացնել սերոտանինի և դոֆամինի մակարդակները, ինչպես ցանկացած հակադեպրեսանտ։
Սաղմն արգանդում լսում է ցածր-հաճախականության ձայներ, որն էլ կարող է բացատրել, թե ինչու են մարդիկ սիրում բաս հնչյուններ։
Որքան ժամանակն անցնում է, մարդիկ ավելի ու ավելի քիչ կարեկից են դառնում միմյանց։ Այսօր միմյանց նկատմամբ ավելի անտարբեր են, քան մարդիկ՝ 1980թթ․։
Ստելը պահանջում է շատ մտավոր ջանքեր։
Մարդու կենտրոնացումն առավելագույնի է հասնում շուրջ 10 րոպե, որից հետո մարդու մտքերը տեղի են տալիս։
Գրողներն ամենաշատն են հակված տառապել երկբևեռ (հոգեհուզական) խանգարմամբ, քան նրանք, որոնք չեն աշխատում ստեղծագործական ոլորտներում։
Բարձր գիտական կոչում ունեցող անձանց մոտ երկու անգամ ավելի կարող են ի հայտ գալ մտավոր խանգարումներ, ինչպիսին ընկճաղտն է, քան՝ մյուսների։
Մենակ ապրելն այնքան վնասակար է առողջության համար, որքան ամենօրյա կտրվածքով ծխախոտ ծխելը։
Պաղպաղակը կարող է տաքացնել Ձեր մարմինը իր մեջ առկա ճարպի շնորհիվ։
Մարդիկ շարժվում են 6 հիմնական կարիքներով՝ կարևորության զգացողություն, աճ, որոշակիություն, անորոշություն, սեր և օգտակարություն։
Սեխ ուտելը կարող է նպաստել բշտիկների կանխարգելմանը և մաշկը ավելի առողջ պահել։
Տղամարդկանց առողջության համար 5 րոպե գեղեցիկ աղջկա հետ զրույցը կարող է ավելի օգտակար լինել, քան 2-ժամյա տևողությամբ յոգան։
Որքան մարդ ջանք է թափում և լարվում է հումոր անելիս, այնքան այդ հումորը կորցնում է իր գրավչությունը ու անմիտ։
Պլացեբոյի էֆեկտը ժամանակի հետ ավելի ազդեցիկ է դառնում, քանի որ մարդկանց հավատը բժշկության նկատմամբ մեծանում է ոչ թե բժշկի առկա մասնագիտական հմտությունների, որն առավել կարևոր է, այլ զարգացող նորագույն տեխնոլոգիաների առկայության շնորհիվ։
Մարդու աչքը կարող է տարբերակել մոտ 10 միլիոն տարբեր գույներ։
Մարդիկ իրենց կյանքի 5 տարին անցկացնում են սնվելու վրա։
Ինչպես ձեռքի մատերը, այնպես էլ լեզուն ունի իր առանձնահատուկ հետքը։
Մարդու ականջները և քիթը երբեք չեն դադարում մեծանալ։
Մարդիկ միակ կենդանի արարածներն են, որոնք զարմանքը և ցնցումն արտահայտում են՝ բերանը բաց պահած։
Ձեր կյանքի ընթացքում դուք արտադրում եք բավարար քանակով մեզ, որպեսզի կարողանաք լցնել երկու լողավազան, իսկ ձեր քիթը կարող է հիշել 50 000 տարբեր բույեր։
Ավելի շատ բակտերիա կա մարդու բերանի խոռոչում, քան մարդկանց թվաքանակն է երկրագնդի վրա։
Ամեն օր մեր սիրտն արտադրում է բավարար քանակի էներգիա՝ բեռնատարը 20 մղոն քշելու համար։
Արյան բջիջներին անհրաժեշտ է 60 վայրկյան՝ որպեսզի կատարեն մարմնով մեկ ամբողջական շրջապտույտ։
Եթե մարդու ԴՆԹ-ն ուղիղացնեն, այն կձգվի 10 միլիարդ մղոն, որը հավասար է Երկրից մինչև Պլուտոն մոլորակ և ետ։
Մարդու կմախքը նորացվում է ամբողջությամբ ամեն 10 տարին մեկ։
Ոսկորը 5 անգամ ավելի ուժեղ է քան նույն լայնության պողպատի ձողը, սակայն այն դյուրաբեկ է և ներգործության արդյունքում կարող է կոտրվել։
Մարմինը կարող է որոշել համը 0,0015 վայրկյանում, որն ավելի արագ է քան ակնթարթը։
Միջինում մարդն իրականացնում է գազարձակում օրական 15 անգամ։
Ձեռքի եղունքներն աճում են ամսվա կտրվածքով շուրջ 3մմ, որը երկու անգամ ավելի արագ է ոտքի եղունքների աճից։
Որոշ մարդիկ կարող են լսել, թե ինչպես են իրենց ակնախնձորները շարժվում իրենց գլխում։
Չծնված երեխաները կարող են զգալ իրենց մայրիկի կերածի համը և, ըստ դրա, զարգացնել սննդի նախընտրություն, ըստ այդ կերածի։
Բացասական հույզերը թուլացնում են Ձեր իմունային համակարգը։
Դրական տրամադրվածությունը կարող է խթանել Ձեր իմունային համակարգի ամրապնդումը՝ ընդդեմ արտաքին վիրուսների և բակտերիաների։
Ձեր քթի և բթամատի երկարությունը նույն է։
Ձեր մարմինն ամենաթույլ վիճակում է գտնվում գիշերը ժամը 3։00-4։00 ընկած ժամանակահատվածում։ Դա այն ժամանակահատվածն է, որի արդյունքում մարդիկ ամենաշատն են մահանում իրենց քնի մեջ։
Երբ դուք փռշտում եք, մեկ միլի վայրկյանով ձեր հյուսվածքները մեռնում են։
Ժամանակի նվազագույնը 30 տոկոսի ընթացքում մենք երազկոտ ենք դառնում։
Մարդկանց մեծ մասի մոտ ցնցվում են ոտքերը կամ ապրում են բարձրությունից ընկնման զգացողություն իրենց իսկ երազների պատճառով։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրավմա ապրած մարդիկ, որոնք իրենց դժբախտության մեջ պատճառ չեն փնտրում, տարիներ անց ավելի ուժեղացած են իրենց զգում։
Երբ դուք հիշում ենք անցյալում կատարվածը, դուք չեք հիշում կատարվածը, դուք վերհիշում եք նախկինում ձեր հիշածը։
Մեզ ավելի շատ գրավում են մարդիկ, որոնց աչքերը մեծ են։
Մեկ թեյի գդալ հողի մեջ ավելի կենդանի օրգանիզմ կա, քան մարդ Երկրի վրա։
Մեր որոշումների մեծ մասը կատարվում է անգիտակից, մենք չենք էլ գիտակցում, որ դրանց մասին մտածել ենք երբևէ։
Անելով բաներ, որոնք մեզ վախեցնում են, դարձնում են մեզ ավելի անվախ և երջանիկ, քանի որ մեր մեջ առկա ադրենալինը գլուխ է բարձրացնում։
Երբ դուք դողում եք ցրտից, ձեր մարմինը բաց է թողում մարզման արդյունքում առաջացող նույն հորմոնը, որը խրախուսում է ձեր մարմնին ճարպը վերածել տաքության։
Մեր ոսկրածուծը արտադրում է 260 միլիարդ կարմիր արյան բջիջներ և 135 միլիարդ սպիտակ արյան բջիջներ ամեն օր։
Նույնատիպ մաշկի բջիջներից, որոնցից կազմվում է մարդու արգանդը, կազմվում է նաև մարդու բերանի խոռոչը։
No comments:
Post a Comment