Տարբեր գույներից մարդիկ կարող են տարբեր հույզեր ապրել, այսպիսով մարդիկ պետք է հաշվի առնեն դա իրենց սենյակների պատերը ներկելիս։
Խուսափեք սենյակը ավելի քան 3-4 գույներով համադրել, քանի որ շատ գույները կարող են ստիպել Ձեզ զգալ քաոսի մեջ և պատճառ դառնալ սթրեսի առաջացման։
Քնի մեջ ոչ բոլորի երազներն են գունավոր։
Տեսողականորեն մուգ գույները սենյակը փոքրացնում են, այնինչ բաց գույներն այն ավելի մեծ են ցույց տալիս։
Թիթեռներն ունեն աչքերի բարդ կառուցվածք, որոնք բաղկացած են հազարավոր ոսպնյակներից, սակայն վերջիններս միայն տեսնում են կարմիր, կանաչ և դեղին գույները։
Գունային թերապյան ի հայտ է եկել դեռևս 5000 տարի առաջ, երբ եգիպտացիները կրել են սուրբ գունավոր քարեր, իսկ Հինդուիզմ հետևորդները կապել են գունային երանգները մարմնի 7 կարևոր չակրաների (էներգետիկ կենտրոնների) հետ։
Առաջին տպավորությունը մարդու վրա թողնվում է 62-90 տոկոսը գույների շնորհիվ։ Ժամադրություններին կանանց դեպքում կարմիր գույնի հագուստի կրելը, տղամարդկանց դեպքում կապույտ հագուստ կրելը կարող է պատճառ դառնալ միմյանց նկատմամբ զգացմունքների սրման և հիմք հաջորդ հանդիպման համար, մինչդեռ սև հագուստը հարցազրույցի ժամանակ մեծացնում է աշխատանքի տեղավորման հավանականությունը։
Կարմիր, նարնջագույն և դեղին գույները արթնացնում են մարդու մոտ այդպես կոչված ակտիվ մտավոր կամ ֆիզիոլոգիական հույզեր։
Կարմիր, նարնջագույն և դեղին գույները ստիպում են ձեզ նաև քաղց զգալ։
Եթե ուզում եք ինքնավստահության մակարդակը բարձրացնել, գործածեք կարմիր և սև գույները։ Սև գույնը տալիս է Ձեզ ուժի և իշխանության զգացում, մինչ կարմիրը Ձեզ տալիս է ավելի շատ էներգիա և ակտիվություն։
Հավանական է, որ նկատել եք, որ ընկերությունները, ինչպիսիք են KFC-ին և McDonalds-ը, ևս կիրառում են կարմիր գույն իրենց լոգոտիպներում, քանի որ կարմիր գույնը ասոցացվում է նաև հուզմունքի և երիտասարդության հետ։
Ցուլերի համար միևնույն է թե ինչ գույնի կտոր են թափահարում իրենց դիմաց։ Պարզվել է, որ նրանց հույզերը տեղի է տալիս ոչ թե գույնը, այլ կտորի շարժը։
Կարմիր գույնը լարվածություն է առաջացնում Ձեր աչքերի համար։
Տղամարդկանց ավելի շատ գրավում են կանայք, ովքեր կրում են կարմիր գույնի հագուստ։
Կապույտի երանգները հանգստացնում են, այն ինչ վառ նարնջագույնը մարդու մոտ առաջացնում է երջանկության զգացում և զարգացնում ստեղծագործական միտքը։
Կապույտը համարվում է գույների արքա, քանի որ բոլոր գույների մեջ ամենատեսանելին է։ Այն ցույց է տալիս վստահություն և մարդկանց մոտ առաջացնում է կախվածության զգացում։
Կապույտը նաև իր հանգստացնող երանգով ակտիվացնում է ուղեղի հանգստացնող հորմոնները։
Կապույտն իր հատկանիշների շնորհիվ դարձել է ՏՏ և առողջապահության ոլորտների կազմակերպությունների համար ամենահամապատասխանող գույնը․ այն կարող եք գտնել վերջիններիս լոգոտիպների վրա։
Շականակագույն աչքերը մելանինի պիգմենտի շերտի տակ իրականում կապույտ են։
Ձեր սննդակարգում կապույտ երանգի ուտելիքն օգնում է Ձեզ քաշ գցել, քանի որ կապույտ գույնը փակում է Ձեր ախոժակը։
Մոխրագույն գույնը չեզոք գույն է, որն անզգայացնում է ուղեղը։ Այն հանգստության և խաղաղության զգացողություն է տալիս։
Եթե դեղին և նարնջագույն գույները համադրեք, արդյունքում կզգաք Ձեր տրամադրության մեջ դրական փոփոխություններ։
Դեղին գույնն օգնում է մարդու կենտրոնացմանը։ Այն նվազեցնում է մելատոնին հորմոնը, որը քնեցնում է մարդուն։
Մանուշակագույնն արքայական գույն է, որը ասոցացվում է շքեղության, հարստության և նրբագեղության հետ։ Այն նաև կանացի և ռոմանտիկ գույն է։ Թեև, քանի որ այն բնության մեջ հազվադեպ է հանդիպում, այն կարող է արհեստական թվալ։
Հարսնացուները կրում են սպիտակ, որպես անմեղության և մաքրության նշան։ Թեև սպիտակը միակն է, որ ակնհայտ ցույց է տալիս իր վրա կեղտոտվածությունը, քան մնացած գույները և սպիտակն ավելի դժվար է մաքուր պահել։ Բժիշկները և բուժքույրները կրում են սպիտակ, դրանով իսկ անկարկելով ստերիլություն։
Երկրագնդի բնակչության միայն 2 տոկոսն ունի կանաչ աչքեր։
No comments:
Post a Comment