ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Ժպիտը քչացնում է մարդու մոտ սթրեսի մակարդակը:

Ձեր գեներից և ընտանիքի դաստիարակությունից միայն բխում է ձեր երջանկության մակարդակի 50%-ը:
Երջանկությունն կախում ունի փողից։ Մարդիկ, ովքեր իրենց կարող են թույլ տալ նյութական արժեքներ, ավելի երջանիկ են նրանցից, ովքեր չեն կարող։
Մարդկանց 90% կեղծում են ծիծաղն այն դեպքում, երբ չեն հասկանում, թե իրենք ինչ լսեցին։
Մարդու դեմքի ժպիտը համամասնորեն համապատասխանում է ինչ որ մեկի հետ անցկացրած ժամանակի որակի հետ։
Կանանց ամենաապերջանիկ տարիքը մոտ 37 տարեկանն է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 42-ը։
Կամավորներն ավելի բավարարված են իրենց կյանքից, քան ոչ կամավորական սկզբունքով աշխատողները։




Շատ մարդիկ վախենում են չափից դուրս երջանիկ լինելուց, քանի որ կարծում են, որ դա կբերի ողբերգության։
Երջանիկ չէ այն մարդն, ով ավելի շատ փող ունի, այլ այն մարդը, ով հարևանից շատ ունի։
Որքան շատ գրկեք ձեր երեխաներին, այնքան նրանք ավելի երջանիկ կլինեն գիտակից տարիքում։
Ժպիտն ավելի գրավիչ է, քան շպարը։
Դրական հույզերը կարող են ձեզ ավելի դիմացկուն և երջանիկ դարձնել։
Ժպիտը նախապես հնարավոր չէ թաքցնել, այն հնարավոր է վերահսկել միայն դրա ընթացքում։
Չափից դուրս ժպտալն ընդհանրապես հուզական ցավ ապրելու նշան է։
Որքան երջանիկ ենք, այնքան քիչ ունենք քնելու կարիք։
Միշտ երջանիկ եղեք այն մարդկանց շրջապատում, ովքեր ձեզ չեն սիրում, դա վերջիններիս հոգեբանորեն ոչնչացնում է։
Հարստանալու հետ մեկտեղ մեծանում է մարդու երջանկության զգացողությունը։
Ապացուցվել է, որ պարը բարձրացնում է մարդու ինքնավստահությունը և ազատում է վերջինիս սթրեսից։
Երջանիկ մարդկանց շրջապատում մարդ իրեն երջանիկ է զգում։
Համաձայն հոգեբանության երջանկության 10% գալիս է արտաքին հանգամանքներից, մնացած 90% գալիս է սեփական մտքերից և զգացողություններից։
Ամենալավագույն զգացողություններից մեկը մարդու դեմքին ժպիտ տեսնելն է, որի պատճառն եղել ես հենց դու։
Երախտագիտությունը կարող է բարձրացնել դոպամին և սերոտանին հորմոնների քանակը, որոնք որպես հակադեպրեսանտներ հետևաբար կդարձնեն կյանքն ավելի երջանիկ։
Երջանկությունը չի կարելի դրսում փնտրել։ Քանի որ այն ոչ մի տեղ չի կարելի գտնել, այն թաքնված է հենց մեր մեջ։
Դրսևորվեք որպես երջանիկ մարդ, և մնացած մարդիկ կուզեն ձեր կողքին լինել։ Մարդիկ սիրում են երջանիկ մարդկանց, որովհետև իրենք էլ են ուզում երջանիկ լինել։
Երջանիկ մարդիկ օրվա կտրվածքով ժպտում են 40-50 անգամ, իսկ ընդհանրապես միջին հաշվարկով մարդիկ ժպտում են միայն 20 անգամ։
Համբույրի արդյունքում գլխուղեղում անջատվում է օքսիտոցին հորմոնը, որն ուժեղացնում է հուզական կապը երկու մարդկանց միջև և բարձրացնում է վերջիններիս կյանքում երջանկության մակարդակը։
Եթե դուք ժպտում եք, երբ շուրջ բոլորը մարդ չկա, ուրեմն դուք լիաթոք եք ժպտում։
Բարի գործերը մեզ ավելի են երջանկացնում և առողջացնում։
Կրթությունը և խելացիությունը ձեզ ավելի երջանիկ չեն դարձնում, քան որևէ մեկը։ Սակայն ինքնաբավությունն ավելի է երջանկացնում, քան որևէ նյութական արժեք։
Զգացողություների վրա ծախսված գումարն ավելի է երջանկացնում, քան այն գումարը, որը ծախսել եք ինչ որ բան ձեռք բերելու վրա։
Դուք ավելի գրավիչ եք դառնում այն մարդկանց համար, որոնց ստիպում եք ծիծաղել։
Մարդիկ, ովքեր ավելի շատ են անցկացնում արևի տակ, հավանականորեն ընդլայնում են իրենց երջանկության զգացողությունը։
Ամենալավագույն զգացողությունն ունենում եք այն ժամանակ, երբ դուք գիտակցում եք, որ դուք կատարելապես երջանիկ եք առանց այն մարդկանց, որ կարծում էիք, որ իրենց կարիքն ամենաշատը կունենաք։
Հումորի ուժեղ զգացումը խոսում է ընդհանրապես մարդու խելացիության և ազնվության մասին։ Այդ է պատճառը, որ մեծամասամբ կանանց գրավում են այն տղամարդիկ, որոնք ունեն ուժեղ հումորի զգացում։
Երջանիկ մարդիկ հակված են ավելի խորը խոսակցություններ տանելու։
Երջանիկ մարդիկ ավելի շատ են վաստակում, քան ապերջանիկ մարդիկ։
Ժպիտը բարելավում է մեր իմունային համակարգը և կարող է օգնել մեզ միջին վիճակագրական տվյալների համեմատ ավելի երկար տարիներ ապրել։
Ուրիշների վրա փող ծախսելը քեզ ավելի է երջանկացնում։
Երբ դու ես քո ղեկավարը, դու ավելի երջանիկ ես։
Սեռական հարաբերությունների տեսանկյունից բարետես կնոջով է որոշվում հարաբերությունների ավելի երջանիկ լինելը, քանի որ տղամարդիկ ավելի շատ մտածում են վերջինիս արտաքինի մասին։
Տնային կենդանիները ևս նպաստում են մարդու երջանիկ լինելուն, նրանց հետ ժամանակ անցկացնելը բերում է գլխուղեղում օքսիտոցին հորմոնի բաց թողմանը, որը մեզ երջանկացնում է։
Երջանկությունը նաև նպաստում է հակամարմինների զարգացմանը, կանխարգելում է սրտի հիվանդությունը, դիաբետը և վերին շնչուղիների վարակները։
Դեղին գույնը մարդուն երջանկության զգացողություն է տալիս։
Գրկախառնությունը ձեր ամենասիրած մարդու հետ ձեզ դարձնում է շատ երջանիկ, քանի որ այն օգնում է բաց թողնել մեծ քանակով օքսիտոցին հորմոն, որն ավելացնում է թուլացումը, նվազեցնում սթրեսը եւ անհանգստությունը, նվազեցնում է արյան ճնշումը։
Երջանկությունն ունի բուրմունք։ Մարմնի բուրմունքին ուղղված կլինիկական հետազոտական փորձերն ապացուցել են, որ մարմնի բույրը փոխվում է՝ կախված նրանից, թե դուք սթրես եք ապրում, թե երջանիկ եք։
Հաճախ մարդիկ, ովքեր ծիծաղում են, ժպտում են և չափից դուրս հումոր են անում, ամենատխուր մարդիկ են։
Երջանկության զգացողություն կարող է առաջացնել արցունքներ, սակայն տխրության ժամանակ մենք չեն կարող ինքնաբերաբար ժպտալ։
Նվազագույնը շաբաթը երեք անգամ 20 րոպե տևողությամբ մարզանքը 6 ամիս անց կբարձրացնի ձեր երջանկության մակարդակը 10-20%։
Պարը և արվեստի այլ ձևերը բարձրացնում են երջանկության մակարդակը։

No comments:

Post a Comment

ՄԵԾ ՊԱՀՔ

Անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական նորմերի անվանդական կարգի խախտումներին փոխ...