Խիստ ծնողների երեխաները դառնում են մատնիչ։
Երաժշտական ռիթմերն օգնում են երեխաներին հասկանալ կոտորակները։
3 տարեկան երեխայի ձայնն ավելի բարձր է, քան ռեստորանում նստած 200 մեծահասակի աղմուկը։
Միջինում 4 տարեկան երեխան օրը կարող է ունենալ 437 հարց։
6 տարեկանից փոքր երեխաները ձեռքերի վնասման կամ այրման առումով գտնվում են ամենավտանգավոր տարիքում։
Հեռուստացույց դիտելը կարող է նվազեցնել երեխաների մոտ ցավի զգացումը։
Երեխաները, որոնք մեծացել են ավելի սթեսային պայմաններում խիստ ծնողների հետ, ավելի հավանական է մեծահասակ տարիքում զարգացնեն չափազանց շատ մտածելու սովորություն։
Երեխաները և մեծահասակները, ովքեր հավատում են, որ մարտահրավերները պետք է հաղթահարեն իրենց իսկ ջանքերի արդյունքում, ավելի դիմակայուն են և ավելի հաջողակ։
Երեխան սկսում է իրեն տեսնել որպես անհատ արդեն նախադպրոցական տարիքում։
Երեխաներն ավելի շատ բան են սովորում, երբ նախաձեռնում են խաղեր և ակտիվորեն ներգավվում են դրանցում։
Նախքան 5 տարեկանը հավանական է, որ Ձեր երեխան ոչինչ չհիշի։
Երեխաները, ովքեր շատ են ծիծաղում, ունենում են ավելի լավ հիշողություն։
Տղաները սիրում են բացահայտման խաղեր, իսկ աղջիկները ավելի դերակատարման խաղեր։
Ըստ գիտնականների, ավելի մեծ է հավանականությունը, որ երեխաները ժառանգեն իրենց խելացիությունը մայրերից, քան հայրերից։
Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ 2 տարեկան երեխայի գլխուղեղի նեյրոններն երկու անգամ ավելի շատ և ավելի ակտիվ են լինում, քան՝ մեծահասակների մոտ։
Ամերիկյան դպրոցական ավտոբուսները դեղին են, քանի որ մարդիկ դեղին գույնն ավելի արագ են նկատում, քան մնացած գույները, որը կարևոր է ավտոճանապարհային պատահարներից խուսափելու նպատակով։
Հնչյունների իմացությունը և տառաճանաչությունը մեծացնում է երեխայի մոտ ընթերցանության բարելավման հնարավորությունները։
Միջինում առաջին տարում իր նախնական քաշը երեխան ավելացնում է երեք անգամ։
Երեխան, որին խրախուսվում է խոսել բարձրաձայն ինքն իր հետ, իր մոտ սովորելու ունակության զարգացման ավելի բարձր հնարավորություն է ստեղծվում։
Երեխաները դատարկ թերթիկներ չեն, որի վրա մեծահասակները իրենց գիտելիքներն են փոխանցում։
Համաձայն հետազոտության, ավելի քիչ է հավանական, որ երեխաները վստահեն տգեղ մարդկանց։
Համաձայն Բոսթոնի երեխաների հիվանդանոցի՝ երեխաները, ովքեր երաժշտական կրթություն են ստանում, զարգացնում են իրենց կատարողականը։
Երեխաները հասկանում են, թե ինչ եք դուք ասում, նախքան իրենց խոսելը։
Երեխաներն ավելի լավ են իրենց պահում, երբ ծնողները ներգրավվում են վերջիններիս կրթության հարցերում և տանը, և դպրոցում։
Երեխաները ներկայումս ավելի լարված են, քան 1950թ․ դրությամբ միջին հոգեբուժարանի հիվանդը։
Ծիծաղը ոչ միայն զարգացնում է երեխայի կարողությունը՝ հիշելու հումորը, այն նաև երեխային տալիս է ապահովության և գոհունակության զգացում։
Երեխաներին պլանավորման և դատողության կիրառման գործընթացներում ներգրավվելը զարգացնում է իրենց կանխատեսման և վերլուծական կարողությունները։
Կրթական խաղերը զարգացնում են երեխայի մոտ ուշադրության կենտրոնացման հմտությունները։
Նորածինները կարողանում են տարբերել կատուներին շներից։
Նորածինները ունակ են զգալ քաղցր, կծու և թթու համերը, թեև նրանք չեն կարողանում զգալ աղի համը մինչև 4 ամսականը։
Հնագույն Հունաստանում հարուստ երեխաներին ծնվելուց հետո դնում էին զեյթունի ձեթի մեջ այն հավատալիքով, որ վերջիններիս մարմինները կազատվեն անցանկալի մազերից ամբողջ իրենց կյանքի ընթացքում։
Գիտնականները պարզել են, որ ձանձրալի առաջադրանքները 4-6 տարեկան երեխաներն ավելի լավ են կատարում, երբ նրանք կրում են Բեթմենի հագուստը։
No comments:
Post a Comment