ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՐՔԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մարդկանց գրավիչ և ազնիվ տեսքը կարող է հեշտությամբ խաբել, քանի որ մարդիկ ավելի շատ վստահում են արտաքինին, քան մարդու անկեղծությանը։


Տեստեստերոն հորմոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հաճույք են ստանում ուրիշների զայրույթից։

Վարորդների մեծամասնությունը մտածում են, որ իրենք միջին մակարդակի վարորդից ավելի լավ են վարում։

Զայրույթը մեծացնում է մարդկանց մեջ տիրելու ցանկությունը։

Սուտ խոսացող մարդիկ սկզբից նայում են վերև, ապա ձախ։




Մարդիկ վախենում են չափազանց երջանիկ լինելուց, քանի որ մտածում են, որ ինչ որ մի ողբերգական բան տեղի կունենա։

Երբ դուք զրուցում եք ինչ որ մեկի հետ, ձեր քայլերը համապատասխանեցվում են իրար։

Երբ հանդիպում եք ինչ որ մեկին, սկզբից ենթագիտակցաբար ուշադրություն եք դարձնում նրա կոշիկներին։

Մարդկանց 70 տոկոսը սիրում են լսել հին երգեր, որոնք կապված են իրենց դրական հիշողությունների հետ։

Դուք կարող եք խորամանկել Ձեր ուղեղին՝ ստիպելով մտածել, որ դուք երջանիկ եք, եթե մատիտը երկարությամբ սեղմեք ձեր ատամներով։

Մարդիկ արագ հաղորդագրություն են ուղարկում այն մարդուն, որին ամենաշատն են հավանում։

Մենք միշտ գերագնահատում ենք, թե ինչպես կարձագանքենք ապագա իրադարձություններին։

Ուսուցիչները շատ դժվարությամբ են ընդունում իրենց սխալներն ուսուցանվողների ներկայությամբ։

Ինչ մենք կրում ենք մեզ վրա, ազդում է մեր վարքագծի վրա։

7 դրական մեկնաբանությունները չեզոքացնում են 1 բացասական արձագանքը։

Ամենատարածված սուտը <<ես լավ եմ>> արտահայտությունն է։

Եթե դուք մարդու մասին ոչ մի լավ բան չունեք ասելու, ոչինչ էլ մի ասեք։ Երբ դուք արտահայտվում եք բացասաբար, նույն բացասական հատկանիշները ձեզ կվերագրի և դիմացինը։

Երբեք ձեր առաջընթացը մի համեմատեք ուրիշների հետ։ Մեզ բոլորիս ժամանակ է պետք մեր համար նախատեսված կետին հասնելու համար։

Եթե ուզում եք ձեր երեխաները լավ դաստիարակություն ստանան, ծախսեք նրանց վրա կրկնակի ժամանակ և միայն նույն չափի կեսով գումար։

Մետաղադրամը չի ընկնում հավասարապես երկու կողմի վրա, ասենք՝ 50-50, այլ՝ 51-49 հարաբերակցությամբ։ Ավելի հավանական է, որ այն ընկնի նույն ուղղությամբ։

Մենք ամենաշատը մեղադրում ենք ամենինչում այլ մարդկանց, հետո էլ հանգամանքները և ամենաքիչը՝ մեզ։

Երբ մարդիկ երկար ժամանակ լռում են, նրանք ուզում են ասել հետևյալը․ <<Ես հոգնել եմ բացատրել մարդկանց, որոնց համար միևնույն է հասկանալը>>։

Հավանականությունը մեծանում է, որ մարդիկ կվերադարձնեն կորած դրամապանակը, եթե դրա մեջ տեսնեն երեխայի լուսանկար։

Համաձայն ուսումնասիրությունների՝ զայրացած տղամարդն ավելի շատ կարող է ազդեցություն թողել շրջապատի վրա, հակառակն է գործում կանանց պարագայում։

Եթե կարծում եք, թե ինչ որ մեկը ձեզ էր նայում, նայեք ձեր ժամացույցին, եթե վերջինս էլ արեց նույնը, ուրեմն ճիշտ էիք ։

Խնդրի վերաձևակերպումը կարող է օգնել դրա լուծմանը։

Ընկճաղտի մեջ գտնվող մարդիկ հակված են խոսել ավելի երկար դադարներով և արտահայտել նախադասությունները հատվածներով։

Որքան հավատարիմ եք, այնքան ավելի շատ եք տանում հիասթափություն։

Մեծամասամբ մեզ գերագնահատում ենք, թեպետ այդքան էլ լավը չենք, որքան մեզ թվում է։

Քո խնդիրը երբեք խնդիր չէ, արձագանքդ խնդրին միակ իրական խնդիրն է։

Կյանքի օրենքը։ Այն ինչ դուք ուզում էիք ձերն է դառնում, երբ դուք փաստացի կորցնում եք ձեր հետաքրքրությունը։

Եթե մարդուն քննադատեք, թե նրան ինչ է դուր գալիս, նա չի դադարի հավանել դա, այլ կդադարի հավանել ձեզ։

Ձեր կյանքում եղած լավագույն մարդն այն մարդն է, որի մասին մտածեցիք, հենց այս նախադասությունը կարդալիս։

Մենք կարող ենք մտերիմ լինել առավելագույնը 150 մարդու հետ։

Այնպես ինչպես ծնողները խոսում են երեխաների հետ, դառնում է երեխաների ներքին ձայնը։

Մենք հակված ենք արտապատկերել այն մարդկանց պահվածքը, որոնցով հետաքրքրված կամ տպավորված ենք։

Եթե ուզում եք ինչ որ մեծ բան անել, ասեք Ձեր ընկերներին, որ դուք պատրաստվում եք դա անել, չանելու պարագայում հիմարի տեսք ստանալու վախը կմոտիվացնի ձեզ։

Տղամարդիկ և կանայք լուծում են խնդիրները տարբեր ձևով։ Կանայք ունեն հուզական մոտեցում, այն ինչ տղամարդիկ քայլեր են ձեռնարկում։

Եթե ուզում եք ավելին իմանաք մարդու մասին, ակնդետ նայեք նրա աչքերի մեջ, նա ավելի շատ կխոսի իր մասին, քան դուք պատկերացնում եք։

Մենք հակված ենք առհամարելու նրանց, ովքեր սիրում են մեզ և ավելի շատ ուշադրություն դարձնելու նրանց, ովքեր անտեսում են մեզ։

Մարդիկ, երբեք չեն ասի, թե իրենց ինչպես են զգում, բայց ցույց կտան։

Որքան շատ եք ծախսում գումար ուրիշների վրա, այնքան երջանիկ եք։

Կապ չունի, թե որքան ուժեղ եք դուք, միշտ կլինի մեկը, որ կարող է ձեզ թուլացնել։

Երբ առաջարկում են նոր գրիչով գրել, մարդկանց 97 տոկոսն առաջինը գրում է իր անունը։

Մարդիկ սոցիալական արարածներն են, որոնք ավելի հեշտ են սովորում միմյանցից։

Բարոյական որոշումներ կայացնելիս մարդկանց մեծամասնությունը պահում է իրեն սպասվածի պես։

Մարդկանց խոսակցությունների 80 տոկոսը բանբասանք է։

Դուք հակված եք նմանակման և կարեկցանքի։

Եթե ինչ որ մեկը ձեզ է սպասում, չի նշանակում, որ նա անելիք չունի, դա նշանակում է, որ դուք իր անելիքներից ավելի կարևոր եք։

Երբ ինչ որ մեկը նստում է, տարածելով իր ոտքերը ձեր հետ խոսելիս, նշանակում է, որ վերջինս հետաքրքրված է ձեզանով։

10-29 տարեկան անձանց 90 տոկոսը քնում են հեռախոսների հետ։

Քնելուց առաջ վերջին հիշվող մարդը ձեր երջանկության կամ ցավի պատճառն է։

Մարդիկ միշտ տեղեկատվության քաղց են ապրում։

Մարդկանց միշտ գրավում են միայն իրենց նմանները։

Երբ ընդունում եք ձեր թերությունները, ոչ ոք չի կարող դրանք գործածել ձեր դեմ։

Երբ ձեզ խորհուրդ են տալիս, պատասխանեք՝ դու ճիշտ եք, այլ ոչ թե՝ ես գիտեմ, դա կխոսի ձեր բարեկրթության մասին։

Առիթից առիթ վերցրեք այն, ինչ ձեզ հյուրասիրում են, դրանով ցույց կտաք, որ այդ մարդիկ ձեր համար ինչ որ արժեք ունեն։

Խելացի մարդիկ իրենց թերագնահատում են, իսկ տգետները՝ գերագնահատում։

Մարդկանց 70 տոկոսն ամեն ինչ թաքցնում են, որպեսզի չդատվեն մյուսների կողմից։

Մենք ի վիճակի ենք կենտրոնացումը պահել առավելագույնը 10 րոպե։

Երբ դուք մտերմանում եք ինչ որ մեկի հետ, դուք կարող եք լսել ձեր ականջներում վերջինիս ձայնն իրենց հաղորդագրությունները կարդալիս։

Ձեր վատագույն պայքարը ձեր իմացածի և ձեր իսկ հույզերի միջև է։

Երբ մարդիկ տեսնում են, որ դուք առանց իրենց կարողանում եք հաղթահարել դժվարությունները, միայն այդ ժամանակ են վերջիններս ուզում վերադառնալ։

Որոշ մարդիկ զվարճալի են․ նրանք ծախսում են գումար, որը նրանք չունեն, գնում են բաներ, որի կարիքը չունեն, որպեսզի տպավորություն թողնեն մարդկանց վրա, որոնց երբևէ չեն էլ հավանել։

Կան մարդիկ, ովքեր ունակ են արթնանալու այն ժամին, երբ ցանկանում են։ Դրա միակ պատճառը բնական սթրեսի հորմոնն է։

Երբ մարդկանց թույլ եք տալիս ինչ որ լավ բան անել ձեզ համար, նրանք ձեզ ավելի շատ են սիրում։

Մարդիկ, ովքեր շատ են օգտագործում <<անկեղծ ասած>> բառակապակցությունը, ամենաշատն են ստում։

Եթե մարդուն հարց տաք, հարցի կեսից մնաք լուռ, ապա վերջինս ավելի շատ կխոսի, քան ակնկալվում էր հարցի պատասխան ստանալուց։

Ստեղծագործական միտքը խելացիության հաճելի ձև է։

Մարդիկ ունեն ներքին սահմանափակումներ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սովորելուն։

Հարաբերությունների լավացման լավագույն տարբերակն ընդունելն է, որ դուք սխալ եք և լռելն է, երբ ճիշտ եք։

Որոշումների մեծամասնությունը մենք կատարում ենք ենթագիտակցաբար։

Երբ մարդիկ վիրավորված են լինում և դրանում մեղադրում են իրենք իրենց, օգնում են վերականգնել այն զգացողությունը, որ իրենց կյանքի միակ վերահսկողն իրենք են։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ավելի շատ հակված են հավատալու կեղծ լուրերին, քան վերլուծելու այն ամենը, ինչ լսում են։

Որքան մեծ է լինում ձեր առջև ծառացած մարտահրավերը, այնքան ավելի հակված եք այն իրականացնել և ուժեղանալ։

Միայն պայքարի մեջ եք առաջընթաց ապրում։

Որքան սթրես եք տանում, այնքան ձեր վերքերը և հիվանդություններն ուշ են անցնում։

Մենք ուզում ենք ավելի շատ ընտրության հնարավորություններ, սակայն ընտրություն ենք կատարում մի քանի տարբերակից միայն, քանի որ մեր ուղեղը չի կարող միաժամանակ կատարել շատ ընտրություններ։

Դուք էմոցիոնալ կապ եք ստեղծում այն մարդկանց հետ, որոնց հետ երգում եք։

18-33 տարեկաններն ամենաշատն են սթրես տանում, իսկ 48 տարեկանից հետո սթրեսի մակարդակը գնալով նվազում է։

Կյանքը զավեշտ է, դուք կարող եք լինել անծանոթներ և դառնալ ընկերներ և դառնալով ավելի քան ընկերներ, նորից դառնալ անծանոթներ։

Մարդիկ, ովքեր ուշ են քնում հակված են ռիսկերի դիմել։

Երբ հանդիպում եք ինչ որ մեկին, ցույց տվեք դրական հույզեր, վերջինս կարձագանքի նույն կերպ։

Եթե ուզում եք իմանալ, որտեղ է ձեր սիրտը, հետևեք ձեր ուղեղին, թե վերջինս ուր է գնում, թափառելիս։

Սովորություն ձևավորելը մարդու մոտ տևում է 66 օր։

Երբ մարդիկ զգում են, որ չեն կարող կառավարել իրավիճակը, սկսում են հավատալ դավադիր տեսությունների։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...