ՈւՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ԺԵՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Դուք կգրավեք մարդկանց, եթե իրենց հետ խոսելիս նայեք ուղիղ աչքերի մեջ։


Զրուցելիս ոտքերի կամ ձեռքերի անընդհատ շարժումները ցույց են տալիս, որ բավականին շփոթված եք և Ձեզ անհարմար եք զգում։

Պրեզենտացիա ցույց տալիս՝ կիրառեք Ձեր թևերը, երբեք դրանք մի դրեք Ձեր գրպաններում կամ մի պահեք մեջքի հետևում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք ծիծաղում են այն տղամարդկանց վրա, որոնք գրավիչ են, և տղամարդկանց գրավում են այն կանայք, ովքեր ծիծաղում են իրենց վրա։

Մարդիկ զրուցակցի կողմից ավելի գրավիչ են դառնում, երբ վերջինիս խոսելու ընթացքում գլխով են անում։

Փքված այտերով արտաշնչելու դեպքում մարդն ազատվում է սթրեսից և խաղաղվում է։

Գիտնականները պարզել են, որ ստախոսները ավելի քիչ ժեստեր են կիրառում, ավելի քիչ են դիպչում, ավելի քիչ են շարժում իրենց ձեռքերն ու ոտքերը, քան ազնիվ մարդիկ։

Մարդու ծիծաղի ծագումը եկել է, որպես նախազգուշական նշան, նախնադարյան մարդկանցից և սերտորեն կապված է լացի հետ։

Ի հակադրություն հանրային հավատալիքի, ստախոսների մեծամասնությունը դիտում են անսասան հայացքով իրենց զոհի աչքերին։

Երբ մարդ ձեռքերն իրար է շփում, ապա դա նշանակում է, որ ինչ որ բանի նկատմամբ վերջինս ունի դրական տրամադրվածություն։

Եթե մարդն իր արտաքինը շտկում է մեկ ուրիշի դիմաց, դա նշանակում է, որ դիմացինին վերջինս հավանում է։

Երբ մարդ ճոճում է իր ոտքը՝ կրունկից մինչև ոտքի մատեր, նշանակում է, որ վերջինս ինչ որ բանի առչությամբ անհանգիստ է։

Ծալած ոտքերով նստելը կանացի ամենագրավիչ դիրքն է։ Իսկ եթե կինը խաղում է իր կոշիկի հետ, նա փորձում է Ձեր ուշադրությունը շեղել իր ոտքերի վրա։ Այս ժեստը նաև ցույց է տալիս, որ վերջինս հանգիստ է։

Եթե մարդը կծում է իր ակնոցի ծայրը, նշանակում է, որ ենթագիտակցաբար վերջինս ինչ որ բանի համար անհանգիստ է։

Խոսալիս կամ հարց տալիս գլխով անելու դեպքում կստիպեք, որպեսզի դիմացինն ավելի շատ ձեզ հետ համաձայնվի։

Երբ մարդիկ զգում են, որ իրենց նայում են, վերջիններս ավելի լավ են իրենց պահում։

Հոգեցունց ֆիլմերը ստիպում են մարդկանց ավելի խորը մտածել։

Մարդու հետ բանակցելիս թողեք ձեր ձեռքերը և ափերը տեսանելի, սա վստահության նշան է։

Թե ինչպես է մարդը վերաբերվում ռեստորանի անձնակազմին, խոսում է վերջինիս խառնվածքի մասին։

Գրկախառնությունը ստիպում է ակտիվացնել մարդու գլխուղեղի ճակատային բույթը (հատվածը), որը պատասխանատու է հուզական սթրեսին արձագանքելու համար։

Մարդիկ ավելի ազնիվ են դառնում ֆիզիկապես հոգնած վիճակում գտնվելիս։ Այդ է պատճառը, որ մարդիկ ավելի են անկեղծանում երեկոյան՝ աշխատանքից հետո տարվող խոսակցությունների ընթացքում։

Այն մարդիկ, որոնք ձևացնում են թե իրենց համար միևնույն է, ամենաշատն են մտահոգվում որևէ անձի համար։

Ամենայն հավանականությամբ խելացի մարդիկ մտածում են, որ իրենք խելացի չեն։

Խաբեբաները մտածում են, որ բոլորը խաբեբա են։Ստախոսները մտածում են, որ բոլորն են ստում։

Ավելի հավանական է, որ դուք հասնեք Ձեր նպատակներին, եթե այդ նպատակները գաղտնի պահեք։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք լավ են հագնվում, իրենց ավելի լավ են զգում և ավելի երջանիկ են։

Ինչ որ մեկի հետ խոսելիս դեմքին չնայելն խոսում է խոսացողի անիքնավստահ լինելու մասին։

Տրամաբանական դատողությունը թուլանում է մարդու կողմից հուզական ցնցումներ ապրելու ընթացքում։ Այդ է պատճառը, որ չի կարելի որոշումներ կայացնել, երբ դուք զայրացած եք կամ խոստումներ տալ, երբ դուք Ձեզ երջանիկ եք զգում։

Մարդու մարմնի ժեստերի լեզուն կարդալիս՝ ակտիվանում են կնոջ ուղեղի 14-16 հատվածները, իսկ տղամարդու ուղեղի ընդամենը՝ 4-6 հատվածները։

Պրինստոնի գիտնականները նկատել են, որ մարմինն ավելի շատ հույզեր է արտահայտում, քան դեմքը։

Կույր երեխաները, վատ նորություններ լսելիս, փակում են իրենց աչքերը։

Հարցացրույցի ընթացքում հարցազրույցավարի դիմաց ծալված թևերով նստելը կաշկանդվածության և փակվածության նշան է։

Ամենավիրավորական ժեստերից մեկը մատ ցույց տալն է, որը բացասական նշան է աշխարհի բոլոր ծայրերում։

Բացի մարդկանցից մարմնի ժեստերի լեզվով խոսում են նաև մի շարք կենդանիներ։

Մեր ոտքերը և ոտնաթաթերը միշտ ուղված են դեպի այն մարդը, որի հետ զրուցում ենք։

Անհարմարություն զգացումից տղամարդիկ դիպչում են միայն իրենց դեմքին, իսկ կանայք՝ իրենց վզին, հագուստին, զարդերին, թևերին և մազերին։

Երբ մարդիկ Ձեզ ձեռքով բարևելու ընթացքում մյուս ձեռքով դիպչում են Ձեր թևին, նշանակում է, որ վերջիններս ցույց են տալիս իրենց վստահելի լինելը։

Եթե հանրության դիմաց խոսելուց առաջ, խոսեք հայելու դիմաց, դուք կբարձրացնեք Ձեր ինքնավտահության և պատրաստվածության մակարդակը։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...