Լոնդոնում ոստիկանության ավելի քան 90 տոկոսը աշխատանքի ընթացքում չի կրում զենքեր։
ԱՄՆ-ում կան ավելի քան 17,000 ոստիկանական գործակալություններ։
ԱՄՆ-ում ոստիկանության սպաների շուրջ 11.9% կին են։
Ոստիկանության սպան իր ժամանակի շուրջ 33% ապահովում է քրեական օրենսգրքի կետերի իրականացումը։
Առաջին անգամ արդի ոստիկանական համակարգը պաշտոնապես և կենտրոնական կառավարմամբ և համազգեստով հիմնադրվել է 1666թ․ Ֆրանսիայում Լյուդովիկոս XIV օրոք։
Անգլիայում ոստիկանական սպային անվանում են նաև <<Bobby>>։
Լոնդոնում ոստիկանական սպաները մեծամասամբ ապավինում են ձեռնաշղթաներին, մահակներին և հոսանքակիր ատրճանակներին (электрошокер)։
Ոստիկանության սպայի առաջնահերթ խնդիրն է օրենքի պարտադրումը և խաղաղության ու կարգուկանոնի ապահովումը։
Չինաստանը և Հնդկաստանն առաջատարն են աշխարհում իրենց ոստիկանության աշխատակիցների թվաքանակով, որոնք հասնում եմ յուրաքանչյուրի պարագայում 2 միլիոնի։
Ռուսաստանը և ԱՄՆ-ն ունեն շուրջ 800,000-ական ոստիկանության սպաներ։
Չինաստանն ունի շուրջ 150 ոստիկանության սպա յուրաքանչյուր 100 000 մարդու հաշվարկով։
ԱՄՆ-ն ունի մոտավորապես 250 ոստիկանության սպա 100,000 մարդու հաշվարկով։
Ռուսաստանն ունի ունի շուրջ 500 ոստիկանության սպա 100,000 մարդու հաշվարկով։
Ամբողջ աշխարհի մասշտաբով ոստիկանության սպաների թիվը յուրաքանչյուր 100,000 քաղաքացու հաշվարկով հասնում է 300-ի։
Կանադան, Շվեյցարիան, ԱՄՆ, Ֆրանսիան և Ավստրալիան ամենաբարձր են վարձատրում իրենց ոստիկանության սպաներին։
Կանադայում ոստիկանության սպանը միջինը տարեկան ստանում է շուրջ $100,000 աշխատավարձ։
Ամերիկացի իրավապահ մարմինների գործակալները կարողանում են բացահայտել բոլոր հաղորդված հանցագործությունների մոտ 20%-ը։
ԱՄՆ-ում առաջին իրավապահ սպան, ով մահացել է հանձնարարության կատարման ընթացքում 1791թ․, եղել է Դարիուս Քիմբին։
2017թ․ ԱՄՆ-ում սպանել են ավելի քան 100 ոստիկանության սպայի։
Վերջին 10 տարվա ընթացքում ոստիկանության սպայերի մեծ մասը մահացել է ուրբաթ օրը, իսկ ամենացածր մահացածության միջադեպերը գրանցվել են երեքշաբթի օրը։
Թաիլանդի ոստիկանները որպես պատիժ ստիպված են կրել Hello Kitty թևկապը։
ԱՄՆ-ում Մարի Օուենսն առաջին կին ոստիկանն է եղել:
Եվրոպական ոստիկանության մեծամասնությունն իրավասու է ձերբակալել կասկածյալին։
Հնդկաստանի թաղամասերից մեկում ոստիկաններին խրախուսվում է բեղ ունենալ:
Իսրայելն ունի շուրջ 70 000 քաղաքացիական գվարդիայի կամավորներ։
Իսլանդիայում ոստիկանությունը զենք չի կրում։
Ի սկզբանե Նոր Զելանդիան կիրառել է Բրիտանիայի ոստիկանության համակարգը։
Մեքսիկան ունի շուրջ 365 ոստիկանության սպա 100,000 մարդկանց հաշվարկով։
Շվեյցարիայի բոլոր 26 դաշնային տարածքային միավորներն էլ ունեն իրավապահ մարմին։
Ֆիլիպիններում Զինված ազգային ոստիկանական ուժերը ունեն 12 գործառնական միավոր։
Ճապոնիայի կառավարությունն է հիմնադրել Թայվանում առաջին պաշտոնական ոստիկանական ուժը։
Սերբիայի ոստիկանական ուժերը կազմվել են 1807թ․ դեկտեմբերի 30-ին։
Սոմալիի ոստիկանական ուժերը հիմնադրվել են 1926թ․ գաղութարար իշխանությունների կողմից։
Ճամայկայի առաջին ոստիկանական ուժերը կազմվել են տեղի գիշերային պահակախմբերից։
Հարավային Աֆրիկան ունի շուրջ 150,000 ոստիկանության աշխատակից։
No comments:
Post a Comment