ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի նկատմամբ թերհավատություն, արդյունքում վերջիններիս մոտ առաջանում են անկանոն սնվելու խնդիրներ։ Վերջիններս տառապում են հավանության արժանալու մոլուցքով և փորձում են իրենց լուսանկարով միշտ համեմատվել իրենց իսկ ընկերների հետ, որի արդյունքում շարունակ ներքուստ տառապում են։


Երիտասարդները գործածում են սոցիալական ցանցեր այն դեպքում, երբ ցանկություն ունեն առողջ սոցիալական կյանքի։ Թեև նրանք հակված են ացնկացնել երբեմն սոցիալական ցանցերում, նրանք երբեք այդպես էլ իրենց ուզածը չեն գտնում։




Կան հարաբերությունների մեջ ինքնահաստատվող մարդկանց խումբ, ովքեր այնքան են տարվում սոցիալ ցանցերում իրենց զուգընկերներին և հարաբերությունները ներկայացնելու մոլուցքով, որ երբեմն տեղադրում են տեղեկատվություն կամ նկարներ, որոնք հրապարակման ենթակա չեն։

Սոցիալական ցանցերը ֆիզիկական և հոգեբանական հակումներ են ստեղծում մարդկանց մոտ։ Հարվարդի Համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցիալ ցանցերի շնորհիվ ակտիվանում են նույն այն ուղեղի կետերը, որոնք ակտիվանում են մարդու կողմից թմրադեղ, օր․՝ կոկային օգտագործելիս։

Սոցիալական ցանցերը մեզ դարձնում են անհանգիստ և ծույլ։

Ինստագրամում ավելի տաք, բարձր կոնտրաստով և բարձրորակ նկարներն ավելի մեծ հավանականություն ունեն արձագանքներ և մեկնաբանություններ ստանալու համար։

Շատ մարդիկ սոցիալ ցանցերը դիտարկում են որպես ընդմիջման միջոց, օգտվելով վերջինից, մարդիկ փորձում են կտրվել առօրյա հոգսերից։ Վերջիններիս ակնկալիքը հանգիստն է ու թարմացումը, որից հետո վերջիններս իրենց լավ են զգում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ միայնակ մարդիկ ունեն ավելի զարգացած հասարակական հմտություններ, քան նրանք, ովքեր միայնակ չեն։

Սոցիալ ցանցերը նպաստում են կիբերհարձակումների շատացմանը, որը դարձել է մեծ խնդիր հատկապես դեռահասների համար։

Համացանցային հակում ունեցող մարդկանց մոտ առաջանում է քնի խանգարումներ։

Երբեմն մենք չենք ուսումնասիրում լիարժեք մեր կողմից սոցիալական ցանցերում հրապարակվող նյութերը, արդյունքում նյութերն հրապարակվում են անգիտակցորեն և առանց վերլուծության։

Դուք սոցիալական ցանցերում անցկացնում եք ավելի ժամանակ, քան գիտակցում եք, քանի որ գիտակցության կողմից այդ պահին քիմիական ռեակցիաների միջոցով արտադրվում է երջանկության հորմոն։

Եթե զույգերն ամբողջ օրվա ընթացքում իրար հետ կապ են հաստատում սոցիալական ցանցերի միջոցով, վերջիններիս հանդիպումից հետո ոչինչ չի մնում իրար հետ կիսվելու համար։

Տարատեսակ տեղեկատվությամբ կիսվելու արդյունքում ակտիվանում է մեր ուղեղի պարգևատրման կենտրոնները։

Սոցիալ ցանցերի դրական կողմն այն է, որ այն կարող է ստեղծել հանրության հարթակ և դյուրինացնել աջակցություն ստանալու գործընթացն ընկերական միջավայրում։ Կարող է մարդկանց խրախուսել օգնություն հայցել, ինչպես նաև կիսվել տեղեկատվությամբ և տարատեսակ աղբյուրներով։ Ավելին, սոցիալ ցանցերի գործածումը կապակցվում է կիսվելու և այլ մարդկանց զգացմունքները հասկանալու ունակության բարելավմամբ։

Շուրջ 4,8 միլիարդ մարդ ունի բջջային հեռախոս, թեև միայն 4,2 միլիարդն ունի ատամի խոզանակ։

Ինտերնետում լինելու մեծ մասը մենք անցկացնում ենք սոցիալական ցանցերում։

Չնայած ձեր՝ հավելվածների շուրջ անձնական կարծիքին՝ դժվար է վիճել այն մշակույթային ներգործության շուրջ, որ վերջիններս թողում են 21-րդ դարի երիտասարդ սերնդի վրա։

Փորձարկվել է տվյալների փոխանցման ԼայՖայ նորագույն տեխնոլոգիան, որ 100 անգամ ավելի արագ է քան մեզ հայտնի Վայֆայը։

Համաձայն հարցման՝ մարդկանց 90% գերադասում է տեքստային հաղորդագրություն գրել մարդուն այնպիսի թեմաների շուրջ, որոնք վերջիններս երբեք չեն կարողանա բարձրաձայնել վերջինիս ներկայությամբ։

Ֆեյսբուքը կվճարի 500 ԱՄՆ դոլլար ցանկացած մարդու, ով ունակ է վերջինիս համակարգում գտնելու կիբեր թերրություն
։
Բոլոր սոցիալական ցանցերի հարթակները գործում են շարունակ ընթացող գովազդների հիման վրա։

Ֆեյսբուքի գույնը նախապես կապույտ է, քանի որ վերջինիս հիմնադիրը՝ Մարկ Ցուկեմբերգն ունի դալտոնիզմ։

Նրանք ովքեր չափից դուրս շատ են գործածում սոցիալական ցանցեր, ավելի շատ են ենթակա մեկուսանալ հասարակությունից։

2018թ․ Ինստագրամում առկա էր 57 միլիոն սելֆիներ, այնինչ ամեն րոպե թվիթերի հրապարակումների թիվը հասնում է 350 հազարի։ Սնեփչատն ունի գրեթե 200 միլիոն օգտատեր, Ինստագրամը՝ 300 միլլիոն, Թվիթերը՝ 300 միլիոն, իսկ Յութուբը ունի շուրջ 1,6 միլիարդ օգտատեր։

Ինստագրամի օգտատերերի 64% կանայք են և միայն 36% են կազմում տղամարդիկ։

Մարդիկ կարող են ունենալ միլիոնավոր հետևորդներ սոցիալական ցանցերում, որի արդյունքում դառնան փոքր հայտնի դեմքեր և ստանան հովանավորչություն։ Որոշ մարդիկ նույնիսկ կարողանում են իրենց ապրուստը վաստակել հենց սոցիալական ցանցերի կողմից տրված հնարավորությունների միջոցով։

Սթրեսային տարիք հասկացողությունը դարձել է համատարած ինտերնետային տերմին, որը լավագույն կերպով նկարագրվում է որպես տեքստ կամ հաղորդագրություն, որը մարդու մոտ հուզական ցավի կամ սթրեսի պատճառ է հանդիսանում։

Վերջին 10 տարում սոցիալական ցանցերի գործածումը գրեթե հավասար է կանանց և տղամարդկանց շրջանակներում, թեպետ բացասական ազդեցությունն հոգեկան առողջության վրա ավելի շատ նկատվում է կանանց մոտ, քան տղամարդկանց։

Հոգեբաններն, ուսումնասիրելով համացանցային տրոլներին (առցանց հանրությանը ծաղրողներին)՝ հայտնել են, որ վերջիններս ունեն ինքնասիրահարվածության և սադիստական հակվածություններ, ինչպես նաև սուր հոգեբանական խնդիրներ։

Հաշվի առնելով, որ մենք ծնված ենք եղել ի սկզբանե որպես որսորդական խմբեր, սոցիալական ցանցերն ակտիվացնում են մեր այդ կենդանական բնազդը, որով մենք հետևում ենք մարդկանց վարքագծերը և դրանից էլ ստանում հուզական գրգռվածություն։

Սոցիալական ցանցերի դրական փորձի գաղտնիքը դրա չափավոր գործածումն է։ Սոցիալական ցանցերում ժամանակի անցկացման սահմանափակումը և դրա հավասարակշռումը իրական կյանքի փոխհարաբերություններով կարող է օգնել պահպանելու ձեր հոգեկան առողջությունը։

Սոցիումի կողմից գնահատված լինելը մարդ արարած լինելու կարևոր մասն է։ Այդ է պատճառը, որ ֆեյսբուքում և Թվիթերում հավանության կոճակները մեզ համար հանդիսանում են մեզ ավելի լավ զգալու ազդակներ։

Սոցիալական ցանցերի շատ գործածումը բարձրացնում է ընկճախտի աստիճանը և մեզ ստիպում է զգալ, կարծես ուրիշ մարդկանց կյանքն ավելի լավն է, քան մեր իսկ կյանքը։

Բոլոր սոցիալական ցանցերը որոշ մարդկային կարողությունների ընդլայնման արդյունք են։ Իսկ սոցիալական ցանցերի շարունակականությունն ապահովում է մեր ամենախոր հոգեբանական բնազդը՝ սոցիալական էակ լինելը։

Մեքենա վարելու ընթացքում նկարների հրապարակումը կամ նամակագրությունը սոցիալական ցանցերում նվազեցնում է ձեր արձագանքման արագությունը 38%, որն ավելի շատ է քան խմած կամ թմրադեղի ազդեցության տակ մեքենա վարելը։

Խմբային քննարկումների ընթացքում դիտեք մարդկանց ոտքերին, այն ուղղված է դեպի այն մարդը, որով վերջինս հետաքրքրված է։

Հետազոտողները շարունակ վիճում են, արդյոք ավելացնեն ինտերնետային կախվածությունը հոգեկան խանգարումների շարքին, թե՝ ոչ։

Սոցիալական հարթակում մարդկանց մեծամասնությունը նամակագրվում են ավելի արագ այն մարդկանց հետ, ովքեր իրենց դուր են գալիս։

No comments:

Post a Comment

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՍՈՑԻԱԼ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Կան կանայք, ովքեր սոցիալական ցանցերում արհեստական հավանություններ և մեկնաբանություններ ստանալու մոլուցքով ձեռք են բերում իրենց իսկ մարմնի ...