ԱՌԱԿ ՈՐՈՆՈՂԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստուն ծերունի տղային տարավ կենդանաբանական այգի և հարցրեց․

- Տեսնու՞մ ես այս կապիկներին:

- Այո, տեսնում եմ,- պատասխանեց տղան։

- Տեսնու՞մ ես այն կապիկին, ով փնտրում է ոջիլ այլ կապիկների մոտ:

- Այո, տեսնում եմ,- պատասխանեց տղան։

-Վերջինս մնացած կապիկներին համարում է ոջլոտ ու փորձում է բոլորին «մաքրել», - բացատրում է ծերունին։


-Իսկ մյուսնե՞րը,- հարցնում է փոքրիկ տղան։

- Ոչինչ չեն անում, նրանք պարզապես երբեմն քորում են իրենց, երբեմն էլ՝ ոչ։

-Իսկ ո՞վ է մաքրում «ոջիլ փնտրողին>>,- հարցնում է տղան։

-Ոչ ոք: Հետևաբար նա ամենաոջլոտն է…,- պատասխանում է ծերունին։

No comments:

Post a Comment

ՌԱՅԱՆ ՀՈԼԻԴԵՅ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՀԵՆՍԼՄԵՆ՝ ԱՄԵՆՕՐՅԱ ՍՏՈԻՑԻԶՄ (ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ)

Հունվար՝ Պարզություն   Մտածիր թե ինչը կարող ես դու փոխել և ինչը՝ ոչ։  Փետրվար՝ Կիրք և հույզեր  Վերահսկիր քո հույզերն այնպես, որ դու կարողանա...