ԱՌԱԿ ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ՄԱՍԻՆ

Երկու հոգի կանգնած էին ճամփեզրին և ինչ-որ բան էին քննարկում։ Նրանց կողքով անցավ մի հարբեցող ու մտածեց. <<Հավանաբար հիմա խոսում են գինետուն գնալու և խմելու մասին>> և շտապեց պանդոկ՝ կրկին հարբելու նպատակով։


Այս անգամ խոսացողների մոտով անցավ մի ցանկասեր և մտածեց. <<Այս մարդիկ նույնիսկ չեն վախենում հրապարակայնությունից, օրը ցերեկով կազմակերպում են իրենց այսօրվա մարմնական խրախճանքները: Ես սրանցից ինչով եմ վատ>> և, Ճանապարհը փոխելով, գնաց հասարակաց տուն։


Վերջում էլ զրուցակիցների կողքով անցավ արդարամիտը և մտածեց․ <<Այս մարդիկ ժամանակ են գտնում և ընկերություն են անում, իսկ ես՝ մեղավորս, երրորդ օրն է ինչ չեմ այցելել հիվանդ հարևանիս>> և շտապեց բարի խոսքով մխիթարելու վերջինիս։

Բարոյախրատականը

Այսպիսով արդարամիտ մարդիկ ամեն ինչում տեսնում են դրականն ու աստվածահաճոն, իսկ մարդկային արատների դիմաց ծնկածները ողջ աշխարհը տեսնում են՝ մեղքերի և գայթակղությունների մեջ թաղված:

No comments:

Post a Comment

ՌԱՅԱՆ ՀՈԼԻԴԵՅ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՀԵՆՍԼՄԵՆ՝ ԱՄԵՆՕՐՅԱ ՍՏՈԻՑԻԶՄ (ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ)

Հունվար՝ Պարզություն   Մտածիր թե ինչը կարող ես դու փոխել և ինչը՝ ոչ։  Փետրվար՝ Կիրք և հույզեր  Վերահսկիր քո հույզերն այնպես, որ դու կարողանա...