ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՆՎԵՐԸ

Մի օր կայսրն այցելեց իմաստուն ուսուցիչ Նան-Ինին, որն ապրում էր մարդկանցից շատ հեռու՝ բնության գրկում։ Կայսրը, Ի նշան իր հարգանքի, վերջինիս նվիրեց թանկարժեք կտորից կարված և արժեքավոր քարերով ասեղնագործած շքեղ մի զգեստ և ասաց․

-Մի հրաժարվիր: Սա իմ նվերն է։ 

- Ես կարող եմ ընդունել Ձեր նվերը, բայց չեմ կարող հագնել այն, քանի որ շրջապատում ոչ ոք չկա: Եղնիկը կծիծաղի, սիրամարգը կծաղրի ինձ ասելով․ «Տե՛սեք, այս ծերունին ծերունական տարիքում խելագարվել է»։ Այսպիսով, խնդրում եմ տարեք այն Ձեզ հետ: Ես ընդունում եմ Ձեր նվերը, սակայն վերադարձնելու պայմանով։ Այսպիսի զգեստը պետք է կրել այնտեղ, որտեղ մարդիկ շատ են, և իսկապես կգնահատվի, բայց այստեղ այն իմաստազրվում է, - պատասխանեց իմաստուն ուսուցիչը։


No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...