ԿՅԱՆՔԸ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Մի օր այնպես ստացվեց, որ այցելուների մեծ մասը մի իմաստուն ուսուցչի տվեց նույն հարցը, թե արդյոք կա կյանք մահից հետո։ Շարունակաբար նույն հարցը լսելով՝ ուսուցիչը սկսեց ծիծաղել, սակայն պատասխան չտվեց։

- Ինչո՞ւ եք խուսափում հնչեցնել այդ հարցի պատասխանը, - հարցրեց ուսուցչին նրա աշակերտներից մեկը։

- Չե՞ք նկատում, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են միայն նրանք, որոնք չգիտեն, թե ինչ անեն նրանց շնորհված կյանքի հետ, - ժպտալով պատասխանեց ուսուցիչը:

-Ուսուցիչ, միգուցե իսկապես ասեք, թե արդյոք մահից հետո կյանք կա, թե ոչ, - հարցրեց համառորեն աշակերտներից մեկ ուրիշը։

- Իսկ կա՞ կյանք մահից առաջ, - մի քանի րոպե լռելուց հետո ժպտալով եզրափակեց ուսուցիչը:

No comments:

Post a Comment

ՖՐԱՆՉԵՍԿՈ ՉԻՐԻԼՈՅԻ ՊՈՄՈԴՈՐՈՅԻ ՄԵԹՈԴԸ (գրքի համառոտագիր)

Ֆրանչեսկո Չիրիլոյի մասին Ֆրանչեսկո Չիրիլոն Բեռլինում գործող Չիրիլո խորհրդատվական ընկերության գործընկեր է: Նրա ընկերությունը տրամադրում է գոր...