Սպասքը ևս պետք է գիտակցաբար լվանալ։ Իմ կարծիքով, սպասք լվանալը տհաճ է թվում մինչև լվանալու գործընթացի սկիզբը։ Լվացարանի դիմաց կանգնելով, թեւերդ քշտելով և ձեռքերդ տաք ջրի մեջ մտցնելով՝ հասկանում ես, որ սպասք լվանալն իր հաճելի կողմն ունի։ Ես ժամանակ եմ հատկացնում յուրաքանչյուր սպասքի պարագաների լվացմանը, զգում եմ լիովին ջրի տաքությունը և գիտակցում եմ իմ ամեն շարժումը: Ես գիտակցում եմ, որ եթե արագացնեմ սպասք լվանալու գործընթացը, ես իմ հատկացրած ժամանակը չեմ ապրի և ավելին, տհաճություն կզգամ: ՉԷ որ կյանքի ամեն րոպեն կամ վայրկյանը հրաշք է։ Հրաշք է նաև սպասքի ու իմ գոյությունը և այն աշխատանքը, որ ես կանգնած անում եմ այդ պահին։
Կայքը կրթական հարթակ է, որտեղ կարող եք գտնել բազմաժանր և տարաբնույթ հետաքրքիր նյութեր․․․
ԻՆՉՊԵՍ Է ՈՒՍՈՒՑԻՉ ԶԵՆԸ ԼՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՔԸ
Եթե ես չուրախանամ սպասքը լվանալիս և ցանկանամ արագ վերջացնել այդ գործընթացը, որպեսզի քաղցրավենիք ուտեմ, դա ևս ինձ չի երջանկացնի։ Պատառաքաղը ձեռքս առնելով՝ կսկսեմ մտածել, թե ինչ եմ անելու օրվա մյուս մասը, և չեմ զգա ճաշկերույթի ողջ բերկրանքն ու համը, էլ չեմ խոսում հաճույքի մասին։ Ապագային վերաբերող մտքերով տարված՝ չեմ կարողանա ապրել ու վայելել ինձ շնորհված ներկա պահը։
Ամեն գիտակից միտք, ամեն մի գիտակից գործողություն դառնում են աստվածային։ Այդ պահին է, որ հասկանում ես, որ աստվածայինի ու ֆիզիկական աշխարհի միջև չկա ոչ մի սահմաններ։ Այո, խոստովանում եմ, որ բավականին երկար եմ լվանում սպասքը, բայց ամեն պահ ես բերկրանք եմ ապրում։ Սպասք լվանալը և՛ գործընթաց է, և՛ արդյունք։ մենք լվանում ենք ոչ միայն մաքրություն ապահովելու նպատակով, այլ նաև հենց գործընթացի համար, որը ստիպում է ամեն վայրկյան զգալ առկա կյանքն ամբողջ ոգով։
Subscribe to:
Post Comments (Atom)
ՖՐԱՆՉԵՍԿՈ ՉԻՐԻԼՈՅԻ ՊՈՄՈԴՈՐՈՅԻ ՄԵԹՈԴԸ (գրքի համառոտագիր)
Ֆրանչեսկո Չիրիլոյի մասին Ֆրանչեսկո Չիրիլոն Բեռլինում գործող Չիրիլո խորհրդատվական ընկերության գործընկեր է: Նրա ընկերությունը տրամադրում է գոր...
-
Մարդու մասին Չէ որ ազատ մարդու հոգին ձգտում է ելք գտնել ցանկացած իրադրությունից, այն դեպքում, երբ ստրուկի հոգին միայն խղճալիորեն տրտնջում է․...
-
Հին հայկական ազգային օրացույցով տարին ունեցել է 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30 օր տևողությամբ։ Արևադարձային տարվան հարմարեցնելու համար լրացվել ...
-
Ռազմական, քաղաքական և պետական գործիչ Ցեղակրոնի գաղափարախոսության և շարժման հիմնադիր Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնայի...

No comments:
Post a Comment