ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի օր երեք եղբայր տեսան Երջանկությանը՝ նստած փոսի մեջ:


Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին և Երջանկությունից փող խնդրեց։ Երջանկությունը նրան փող ընծայեց և վերջինս երջանիկ հեռացավ։

Մյուս եղբայր խնդրեց մի գեղեցիկ կին: Անմիջապես ստացավ իր ուզած կնոջը ու փախավ նրա հետ՝ երջանկությամբ լի:




Երրորդ եղբայրը թեքվեց փոսի վրա։

-Ի՞նչ է քեզ պետք, - հարցրեց երջանկությունը։

-Իսկ քեզ Ի՞նչ է պետք, - հարցրեց երրորդ եղբայրը։

- Ինձ հանիր այստեղից, - ասաց Երջանկությունը: Եղբայրը ձեռքը մեկնեց և Երջանկությանը փոսից հանեց, իսկ հետո շրջվեց ու հեռացավ։ Եվ երջանկությունը հետևեց վերջինիս:

No comments:

Post a Comment

ՄԵԾ ՊԱՀՔ

Անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական նորմերի անվանդական կարգի խախտումներին փոխ...