ԼՌՈՒԹՅՈՒՆ

Մի մարդ եկավ անապատում ապրող վանականի մոտ։


Նա հարցրեց վերջինիս. <<Ի՞նչ է ձեզ սովորեցնում առկա լռությունը>>։

Ջրհորից ջուր հանող վանականն իր հյուրին պատասխանեց. <<Նայիր այս ջրհորի հատակին: Ի՞նչ ես տեսնում։>>


Մարդը նայեց ջրհորի մեջ և պատասխանեց․ <<Ես ոչինչ չեմ տեսնում>>:

Վանականը որոշ ժամանակ անշարժացավ, իսկ հետո նորից դիմեց հյուրին. <<Նայիր հիմա։ Ի՞նչ ես տեսնում ջրհորի մեջ>>:

Մարդը նայեց և ասաց. <<Հիմա իմ կերպարն եմ տեսնում ջրի մեջ>>։

Վանականը բացատրեց. <<Երբ ես դույլը գցեցի ջրի մեջ, այն ալեկոծվեց: Այժմ ջուրը հանգիստ է։ Լռության մեջ նույն է կատարվում, մարդը գտնում է ինքն իրեն>>։

No comments:

Post a Comment

ՄԵԾ ՊԱՀՔ

Անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական նորմերի անվանդական կարգի խախտումներին փոխ...