ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

<<Ես ձեզ գիտելիքներ եմ տվել, սակայն երջանկությունը յուրաքանչյուրն ինքը պետք է գտնի>>, - ասաց ուսուցիչը դպրոցի շրջանավարտներին։


<<Ուսուցիչ, երջանկությունը միշտ արագ է ավարտվում>>, - առարկեց շրջանավարտներից մեկը:

<<Աշխարհում կա երջանկության միայն մեկ անսպառ աղբյուր, ով գտնում է այն, երջանիկ է լինում իր ողջ կյանքի ընթացքում>> ,- պատասխանեց ուսուցիչը։


Շրջանավարտները հրաժեշտ տվեցին և խոստացան երեք տարի անց վերադառնալ, որպեսզի ուսուցչին պատմեն իրենց որոնումների մասին։

Ժամանակը արագ անցավ:

Առաջին շրջանավարտը չվերադարձավ, այլ միայն նամակ ուղարկեց ուսուցչին, գրելով հետևյալը․ <<Ես գտա երջանկության աղբյուրը, դա իշխանությունն է: Ես հաջողությամբ բարձրանում եմ իշխանության աստիճաններով և հույս ունեմ, որ կհասնեմ ամենավերին աստիճանին>>։

Երկրորդ շրջանավարտը նույնպես գրություն ուղարկեց ուսուցչին՝ գրի առնելով, որ Երջանկության աղբյուրը հարստությունն է։

Երրորդ շրջանավարտը ոչինչ չուղարկեց, բայց ուսուցիչն իմացավ, որ նա ուժեղ ռազմիկ է դարձել և զորքով մեկնել է՝ ուրիշ երկիր գրավելու։

<<Իմ աշակերտը, ըստ երևույթին, որոշել է ուժի օգնությամբ նվաճել իր երջանկությունը>>,- տխրությամբ մտորեց ուսուցիչը։

Միայն չորրորդ աշակերտը վերադարձավ ուսուցչի մոտ և ասաց, որ նա բժիշկ է դարձել։

<<Ես շրջում էի Երկրով մեկ, որպեսզի բուժեմ մարդկանց։ Արդյունքում մարդիկ ապաքինվում էին և ավելի էին երջանկանում դրանից։ Եթե մարդկանց երջանկություն պարգևեք, այն երբեք Ձեզ չի լքի>>,- ավելացրեց շրջանավարտը։

<<Դու հասկացար ամենակարևորը, իմ թանկագին աշակերտ,- ուրախությամբ բացականչեց ուսուցիչը: — Երջանկության անսպառ աղբյուրը բարիք գործելու մեջ է։ Մարդը որքան շատ է քաղում նման աղբյուրից, այնքան ավելի երջանիկ է դառնում։>>

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...