- Մի անգամ ես անցնում էի
Շանշենի խորը առվակով և դիտում էի, թե ինչպես է փոխադրողը վարում
լաստանավը։ Նա այնքան հմտորեն էր վարում, որ ինձ թվաց, թե նա մարդ չէ, այլ՝
ամենակարող Աստված։ Ես վերջինիս հարցրեցի, թե արդյոք հնարավոր է սովորել
այդպես կառավարել լաստանավը: Նա պատասխանեց, որ հնարավոր է, եթե մարդը լավ
լողորդ է և ջրասուզակ, ապա միանգամից կհասնի կատարելության։ կարո՞ղ եք
բացատրել, թե ինչ իմաստ կա նրա խոսքերի մեջ, - մի օր Յան Հոյը հարցրեց
Կոնֆուցիուսին։
- Լավ լողորդներն արագ են սովորում կառավարել
նավը, քանի որ չեն վախենում ջրից։ Նրանց համար ծովը նման է ցամաքի, իսկ
նավով շուռ գալը նույնն է, ինչ գյուղացին ընկնի թամբից, իսկ հետո էլ վեր
բարձրանա։ Ջուրը բարձրացնում և իջեցնում է նրանց, իսկ նրանք հնազանդվում են
ալիքներին, չեն վախենում նրանցից ու գիտեն, որ ինչ էլ որ լինի, նրանք միշտ
էլ կարող են ջրի երես բարձրանալ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։
Պատկերացրեք, որ նետաձգության մրցույթ է ընթանում։ Բոլորն ուզում են ցույց
տալ իրենց ներուժը։ Եթե պարգևն արծաթե գավաթ է, ապա նետաձիգները կկրակեն
իրենց ուժերի ներածին չափով, իսկ եթե գավաթը ոսկուց է, ապա վերջիններս
կկորցնեն իրենց գլուխները և կկրակեն կույրի պես։ Ինչո՞ւ նույն մարդիկ
տարբեր կերպ իրենց կդրսևորեն: Շատ պարզ է, երբ վերջիններս մտածում են
թանկարժեք վարձատրության մասին, ձեռքերը չեն ենթարկվում։ Արվեստը երկու
դեպքերում էլ նույնը կլինի, բայց երկրորդի դեպքում ուշադրությունը
կկենտրոնացվի արտաքին իրերի վրա։ Արտաքին իրերին ուշադրություն դարձնողը չի
կարող ներքուստ հմուտ դառնալ, - պատասխանեց Կոնֆուցիուսը։
Կայքը կրթական հարթակ է, որտեղ կարող եք գտնել բազմաժանր և տարաբնույթ հետաքրքիր նյութեր․․․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՁԵՐ ՆԵՐԱՇԽԱՐՀԻՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
ՄԵԾ ՊԱՀՔ
Անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական նորմերի անվանդական կարգի խախտումներին փոխ...

-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Ալֆրեդ Սաութվիկը ծնվեց 1826թ․ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում, ԱՄՆ։ Մասնագիտությամբ նա շոգենավերի ինժեներ էր, ատամնաբույժ, ինչպես նաև գյո...
-
Վաղուց, շատ վաղուց մի մեծ գրադարան է այրվում, և միայն մեկ հին ձեռագիր է մնում գրադարանից։ Այդ ձեռագիրը շատ երկար տարիներ մնում է գրախանութի ...
No comments:
Post a Comment