Գյուղում մի ծերունի էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից։ Միշտ մռայլ էր, անընդհատ բողոքում էր կյանքից ու միշտ վատ տրամադրություն ուներ։
Որքան երկար էր ապրում, այնքան ավելի էր չարանում և ավելի թունավոր էին դառնում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից, քանի որ նրա դժբախտությունը դարձել էր վարակիչ։ Նրա կողքին երջանիկ լինելը անբնական ու վիրավորանքի պես բան էր դարձել։ Վերջինս դժբախտության զգացում էր առաջացնում շրջապատող մարդկանց մեջ։
Բայց մի օր, երբ ծերունին դարձավ ութսուն տարեկան, անհավատալի բան տեղի ունեցավ։ Անմիջապես հասարակության մեջ տարածվեց <<Ծերունին այսօր երջանիկ է, ոչ մի բանից չի դժգոհում, ժպտում է, նույնիսկ դեմքը թարմացել է>> լուրը։
Ամբողջ գյուղը հավաքվեց ծերունու շուրջը։
- Ի՞նչ է պատահել քեզ, - գյուղացիներից մեկը հարցրեց վերջինիս:
- Առանձնապես ոչինչ։ Ութսուն տարի ես երջանկություն էի փնտրում․ անօգուտ էր: ՀԵտո որոշեցի ապրել առանց երջանկության և պարզապես վայելել կյանքը: Այդ է պատճառը, թե ինչու եմ հիմա երջանիկ, - պատասխանեց ծերունին։
ԲԱՐՈՅԱԽՈՍԱԿԱՆԸ
Մի՛ փնտրիր երջանկություն, պարզապես վայելիր կյանքը։
Կայքը կրթական հարթակ է, որտեղ կարող եք գտնել բազմաժանր և տարաբնույթ հետաքրքիր նյութեր․․․
ԳՅՈՒՂՈՒՄ ԱՊՐՈՂ ԾԵՐՈՒՆԻՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
ՖՐԱՆՉԵՍԿՈ ՉԻՐԻԼՈՅԻ ՊՈՄՈԴՈՐՈՅԻ ՄԵԹՈԴԸ (գրքի համառոտագիր)
Ֆրանչեսկո Չիրիլոյի մասին Ֆրանչեսկո Չիրիլոն Բեռլինում գործող Չիրիլո խորհրդատվական ընկերության գործընկեր է: Նրա ընկերությունը տրամադրում է գոր...
-
Մարդու մասին Չէ որ ազատ մարդու հոգին ձգտում է ելք գտնել ցանկացած իրադրությունից, այն դեպքում, երբ ստրուկի հոգին միայն խղճալիորեն տրտնջում է․...
-
Հին հայկական ազգային օրացույցով տարին ունեցել է 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30 օր տևողությամբ։ Արևադարձային տարվան հարմարեցնելու համար լրացվել ...
-
Ռազմական, քաղաքական և պետական գործիչ Ցեղակրոնի գաղափարախոսության և շարժման հիմնադիր Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնայի...

No comments:
Post a Comment