Գերմանուհի Մագդա Նեյմանը իր 1899թ․ <<Հայերը>> նշանավոր աշխատության մեջ առանձին գլուխ է նվիրել Նապոլեոն Բոնապարտի հայազգի համահարզ, այնուհետև նրա փեսա, Նեապոլի թագավոր և համայն Ֆրանսիայի մարշալ Ժոաշեն Մյուրատին, կայսեր թիկնապահ մամլուքներ Ռոստանին և Պիեռին։
Մյուրատի հայրը՝ արցախցի Մուրադյանը, նամակագրական կապ ուներԱմստերդամի հայերի հետ և որոշեց գնալ Եվրոպա, որ առևտրական կապեր հաստատի։ Մեկնելիս նա իր հետ վերցրեց պատանի որդուն՝ Հովակիմին։ Երթուղին անցավ Աստրախան, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Լայպցիգ, Վիեննայի քաղաքներով։ Վիեննայում նա բացեց պանդոկ։ Հովակիմը դարձավ մարկյոր՝ բիլիարդի սպասավոր, սովորեց գերմաներեն ու ֆրանսերեն։ Հետո անցան Ֆրանսիա, հաստավեցին Բաստիդ քաղաքում, բայց Հովակիմը շուտով գնաց Փարիզ, Մյուրատ անունով մտավ հեծելագնդերից մեկը, արագ առաջադիմեց և 5-րդ տարում կոնվենտի կողմից գեներալի աստիճան ստացավ, հետո նշանակվեց եգիպտական արշավանքի հեծելազորի հրամանատար՝ Բոնապարտի ղեկավարությամբ։ 1800թ․ Մյուրատն ամուսնանում է Նապալեոնի քրոջ՝ Կարոլինա Բոնապարտի հետ։ 1804թ․ դառնում է Ֆրանսիայի մարշալ։ 1808թ․ ճնշել է Մադրիդի ապստամբությունը և դարձել Նեապոլի թագավոր։ Մասնակցել է նապոլեոնական բոլոր պատերազմներին։ 1815թ․ պարտվել է Իտալիայում, ձերբակալվել Կալաբրիայում և գնդակահարվել ավստրիական ռազմական դատարանի վճռով։
Մյուրատը գրվել է Իոաշիվ, Յոախիմ, նույնիսկ հայկական ձևով՝ Հովակիմ։ Նա ծնունդով Արցախի Կրկժան գյուղից էր։ Երբ Նապոլեոնի զորքը գրավել է Մոսկվան, մարշալ Մյուրատը մարդիկ է ուղարկել իր հայ ծանոթներին գտնելու։
Նրանցից մեկի անունը Պիեռ էր՝ Պետրոս, իսկ ազգանունը եղել է Ապրեսով, մյուսի անունը՝ Ռուստամ կամ Ռուստան, Ռոստան, ազգանունը՝ Խաչատրյան։ Վերջինս ծնվել է 1780թ․ Թբիլիսիում՝ Հովհան Խաչատրյանի ընտանիքում։ Կահիրեում, Ալեքսանդրիայում հաստատված հայերի երեխաները երբեմն հայտնվում էին մամլուքների շարքերում։ Այդպիսիք էին Պետրոսը և Ռուստամը։ 1799թ․ Բուրգերի մոտ տեղի ունեցած ճակատամարտում եգիպտացիները պարտվեցին։ Քրիստոնեական արյունը հորդեց տղաների մեջ և նրանք նետվեցին հաղթող ֆրանսիացիների գիրկը։ Նրանց ներկայացրին Մյուրատին, որն էլ տեղեկացրեց Բոնապարտին։ Ու երկու հայորդիները դարձան Բոնապարտի շքախմբի անդամ, պահպանելով մամլուքի իրենց կոչումը և հանդերձանքը։
No comments:
Post a Comment