1884թ․ փոխադրվել է Կ․ Պոլիս և աշխատել որպես հյուսն։
1890թ․ դարձել է հայդուկային խմբերի ղեկավար։
1894-96թթ․ Տարոնում ու Սասունում կռվել է թուրքական զորքերի դեմ։
1901թ․ ժողովրդական հերոսի համբավ է վաստակել Մշո Առաքելոց վանքի պաշտպանության մարտերում։
1902-1904թթ․ կռիվներ է մղել Տարոնում, Սասունում, Վասպուրականում։ Հաղթել է Գոմերի գյուղի մոտ տեղի ունեցած կռվում։
1905-1914թթ․ Հիմնականում ապրել է Բուլղարիայում։ Եղել է Թբիլիսիում, հանդիպել հայ գործիչների հետ, Եղել է Շվեյցարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, զենք ու զինամթերք հայթայթել հայկական հայդուկային խմբերի համար։
1912-1914թթ․ Բուլղարիայում հայկական կամավորական զորամասի կազմում որպես վաշտի զորապետ մասնակցել է Բալկանյան պատերազմին։
1914թ․ եկել է Թբիլիսի, նշանակվել հայկական կամավորական ջոկատի հրամանատար։ Ջոկատն աչքի է ընկել Աշնակի, Սարայի, Մոլլա Հասանի, Բուրդաղիմեոսի վանքի, Բաշկալեի, Հայոց ձորի, Աղթամարի, Կարճըկանի, Դատվանի, Մուշի, Վարդենիսի, Արճեշի, Բերկրի-Կալեի և հատկապես՝ Դիլմանի ճակատամարտերում։
1918թ․ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը հունվարին նրան շնորհել է գեներալ-մայորի կոչում։ Փետրվարին նշանակվել է Էրզրումի պաշտպանության ղեկավար։
Ապրիլին նշանակվել է հայկական առանձին հարվածային զորամասի հրամանատար։ Պաշտպանական կռիվներ մղելով՝ նահանջել է Սարիղամիշ-Կարս- Ալեքսանդրապոլ ուղղությամբ, ապահովելով հազարավոր արևմտահայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան։
Հունիսին հասել է Նախիջևան, այն հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժանելի մասը։
1919թ․ հիասթափվելով հայ ժողովրդի նկատմամբ Անտանտի տերությունների քաղաքականությունից, չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ, զենքն ու ունեցվածքը հանձնել է կաթողիկոսին և մեկնել արտասահման։
1922-1927թթ․ ապրել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։
1927թ․ օգոստոսի 31-ին վախճանվել է Ֆրեզնոյում։
1928թ․ աճյունը փոխադրվել է Փարիզ և ամփոփվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը։
2002թ․ փետրվարին Զորավար Անդրանիկի աճյունը հողին հանձնվեց Եռաբլուրում։
Կրթություն
Սովորել է Շապին-Գարահիսարի Մուշեղյան վարժարանում։
Անձնական տվյալներ
Ծնվել է 1865թ․ Շապին-Գարահիսարում, արհեստավորի ընտանիքում։
No comments:
Post a Comment