ԻՄ ՄԱՍԻՆ

 ՍԽՏՈՐՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ


 ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ուսուցիչ    

     

ForArmenians էջի հիմնադիր, թարգմանիչ, բովանդակության պատասխանատու                          

 Աշխատանքային գործունեություն՝            

2021թ․ ի վեր –  դասավանդում է անգլերեն լեզու։ 

2013 – 2020թթ․ - աշխատել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ԱԻՆ) ԱԻ քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչությունում: 

2012թ. - Ռոբերտ Բոշի հիմնադրամ <<Թեոդոր Հոյս Քոլլեգ>> ծրագրի <<Համատեղ քաղաքացիական կրթություն>> (JCE) նախաձեռնության շրջանակներում մշակել և իրականացրել է <<Դու ես պատասխանատուն քո իսկ շենքի համար>> կրթական ծրագիրը: Հանդիսանում է JCE նախաձեռնության շրջանավարտ: 

2009- 2011թթ. – աշխատել է <<Տեղական ինքնակառավարման զարգացմանն աջակցող տեղեկատվական Կենտրոն>> ՀԿ-ում` որպես համակարգող և գրավոր թարգմանիչ: ՀԿ-ի կողմից հայտարարված տենդերի մրցույթին հաղթող ճանաչվելու արդյունքում մշակել և իրականացրել է <<Կյանքի շեմին>> փոքր դրամաշնորհային կրթական ծրագիրը: 

Կրթություն՝ 

2016թ. ավարտել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ճգնաժամային կառավարման ֆակուլտետը և ստացել Տնտեսագիտության մագիստրոսի աստիճան ճգնաժամային կառավարում մասնագիտությամբ (թեզ՝ <<Ճգնաժամային կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններում>>): 

2010թ. – Ավարտել Է Լորիս Քալաշյանի անվան Հայկական բաց համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը, ստացել Բանասիրության և Մանկավարժության բակալավրի աստիճան անգլերեն լեզվի մասնագիտությամբ: 

Դասընթացներ՝

 2018թ. մասնակցել է Հնդկաստանի Նոյդա քաղաքում Ձեռներեցության և փոքր բիզնեսի զարգացման ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող Ինքնազբաղվածության խթանման և հմտությունների զարգացման դասընթացավարների դասընթացին (TT-PSESD) և ստացել դասընթացավարի միջազգային վկայական: 

2017թ. մասնակցել է Չինաստանի Նանկին քաղաքում Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության (WMO) կողմից կազմակերպվող Զարգացող պետությունների երկրաշարժային աղետների հրատապ փկրարարական աշխատանքների սեմինար-դասընթացին: 

Լրացուցիչ տվյալներ՝

 Ծնվել է 1989թ. մայիսի 5-ին, Երևան ք․: Տիրապետում է անգլերեն (գերազանց) և ռուսերեն (լավ) լեզուներին: Նախասիրություններն են՝ երաժտություն, ֆիթնես, գրքեր, ֆիլմեր, յոգա, մեդիտացիա և զբոսանք: Ուսումնասիրում է քրիստոնեություն, հինդուիզմ, բուդաիզմ, հուդաիզմ։ Նախընտրելի առաջնորդներն են Գարեգին Նժդեհը, Մահաթմա Գանդին, Մայր Թերեզան, Հենրի ֆորդը, Ուորն Բաֆետը և այլք։

No comments:

Post a Comment

ՌԱՅԱՆ ՀՈԼԻԴԵՅ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՀԵՆՍԼՄԵՆ՝ ԱՄԵՆՕՐՅԱ ՍՏՈԻՑԻԶՄ (ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ)

Հունվար՝ Պարզություն   Մտածիր թե ինչը կարող ես դու փոխել և ինչը՝ ոչ։  Փետրվար՝ Կիրք և հույզեր  Վերահսկիր քո հույզերն այնպես, որ դու կարողանա...