ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀԱՅ ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ

 


Գերմանուհի Մագդա Նեյմանը իր 1899թ․ <<Հայերը>> նշանավոր աշխատության մեջ առանձին գլուխ է նվիրել Նապոլեոն Բոնապարտի հայազգի համահարզ, այնուհետև նրա փեսա, Նեապոլի թագավոր և համայն Ֆրանսիայի մարշալ Ժոաշեն Մյուրատին, կայսեր թիկնապահ մամլուքներ Ռոստանին և Պիեռին։
Մյուրատի հայրը՝ արցախցի Մուրադյանը, նամակագրական կապ ուներԱմստերդամի հայերի հետ և որոշեց գնալ Եվրոպա, որ առևտրական կապեր հաստատի։ Մեկնելիս նա իր հետ վերցրեց պատանի որդուն՝ Հովակիմին։ Երթուղին անցավ Աստրախան, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Լայպցիգ, Վիեննայի քաղաքներով։ Վիեննայում նա բացեց պանդոկ։ Հովակիմը դարձավ մարկյոր՝ բիլիարդի սպասավոր, սովորեց գերմաներեն ու ֆրանսերեն։ Հետո անցան Ֆրանսիա, հաստավեցին Բաստիդ քաղաքում, բայց Հովակիմը շուտով գնաց Փարիզ, Մյուրատ անունով մտավ հեծելագնդերից մեկը, արագ առաջադիմեց և 5-րդ տարում կոնվենտի կողմից գեներալի աստիճան ստացավ, հետո նշանակվեց եգիպտական արշավանքի հեծելազորի հրամանատար՝ Բոնապարտի ղեկավարությամբ։ 1800թ․ Մյուրատն ամուսնանում է Նապալեոնի քրոջ՝ Կարոլինա Բոնապարտի հետ։ 1804թ․ դառնում է Ֆրանսիայի մարշալ։ 1808թ․ ճնշել է Մադրիդի ապստամբությունը և դարձել Նեապոլի թագավոր։ Մասնակցել է նապոլեոնական բոլոր պատերազմներին։ 1815թ․ պարտվել է Իտալիայում, ձերբակալվել Կալաբրիայում և գնդակահարվել ավստրիական ռազմական դատարանի վճռով։
Մյուրատը գրվել է Իոաշիվ, Յոախիմ, նույնիսկ հայկական ձևով՝ Հովակիմ։ Նա ծնունդով Արցախի Կրկժան գյուղից էր։ Երբ Նապոլեոնի զորքը գրավել է Մոսկվան, մարշալ Մյուրատը մարդիկ է ուղարկել իր հայ ծանոթներին գտնելու։
Նրանցից մեկի անունը Պիեռ էր՝ Պետրոս, իսկ ազգանունը եղել է Ապրեսով, մյուսի անունը՝ Ռուստամ կամ Ռուստան, Ռոստան, ազգանունը՝ Խաչատրյան։ Վերջինս ծնվել է 1780թ․ Թբիլիսիում՝ Հովհան Խաչատրյանի ընտանիքում։ Կահիրեում, Ալեքսանդրիայում հաստատված հայերի երեխաները երբեմն հայտնվում էին մամլուքների շարքերում։ Այդպիսիք էին Պետրոսը և Ռուստամը։ 1799թ․ Բուրգերի մոտ տեղի ունեցած ճակատամարտում եգիպտացիները պարտվեցին։ Քրիստոնեական արյունը հորդեց տղաների մեջ և նրանք նետվեցին հաղթող ֆրանսիացիների գիրկը։ Նրանց ներկայացրին Մյուրատին, որն էլ տեղեկացրեց Բոնապարտին։ Ու երկու հայորդիները դարձան Բոնապարտի շքախմբի անդամ, պահպանելով մամլուքի իրենց կոչումը և հանդերձանքը։


ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ (ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ)



1884թ․ փոխադրվել է Կ․ Պոլիս և աշխատել որպես հյուսն։
1890թ․ դարձել է հայդուկային խմբերի ղեկավար։
1894-96թթ․ Տարոնում ու Սասունում կռվել է թուրքական զորքերի դեմ։
1901թ․ ժողովրդական հերոսի համբավ է վաստակել Մշո Առաքելոց վանքի պաշտպանության մարտերում։
1902-1904թթ․ կռիվներ է մղել Տարոնում, Սասունում, Վասպուրականում։ Հաղթել է Գոմերի գյուղի մոտ տեղի ունեցած կռվում։
1905-1914թթ․ Հիմնականում ապրել է Բուլղարիայում։ Եղել է Թբիլիսիում, հանդիպել հայ գործիչների հետ, Եղել է Շվեյցարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, զենք ու զինամթերք հայթայթել հայկական հայդուկային խմբերի համար։
1912-1914թթ․ Բուլղարիայում հայկական կամավորական զորամասի կազմում որպես վաշտի զորապետ մասնակցել է Բալկանյան պատերազմին։
1914թ․ եկել է Թբիլիսի, նշանակվել հայկական կամավորական ջոկատի հրամանատար։ Ջոկատն աչքի է ընկել Աշնակի, Սարայի, Մոլլա Հասանի, Բուրդաղիմեոսի վանքի, Բաշկալեի, Հայոց ձորի, Աղթամարի, Կարճըկանի, Դատվանի, Մուշի, Վարդենիսի, Արճեշի, Բերկրի-Կալեի և հատկապես՝ Դիլմանի ճակատամարտերում։
1918թ․ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը հունվարին նրան շնորհել է գեներալ-մայորի կոչում։ Փետրվարին նշանակվել է Էրզրումի պաշտպանության ղեկավար։
Ապրիլին նշանակվել է հայկական առանձին հարվածային զորամասի հրամանատար։ Պաշտպանական կռիվներ մղելով՝ նահանջել է Սարիղամիշ-Կարս- Ալեքսանդրապոլ ուղղությամբ, ապահովելով հազարավոր արևմտահայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան։
Հունիսին հասել է Նախիջևան, այն հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժանելի մասը։
1919թ․ հիասթափվելով հայ ժողովրդի նկատմամբ Անտանտի տերությունների քաղաքականությունից, չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ, զենքն ու ունեցվածքը հանձնել է կաթողիկոսին և մեկնել արտասահման։
1922-1927թթ․ ապրել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։
1927թ․ օգոստոսի 31-ին վախճանվել է Ֆրեզնոյում։
1928թ․ աճյունը փոխադրվել է Փարիզ և ամփոփվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը։
2002թ․ փետրվարին Զորավար Անդրանիկի աճյունը հողին հանձնվեց Եռաբլուրում։

Կրթություն
Սովորել է Շապին-Գարահիսարի Մուշեղյան վարժարանում։

Անձնական տվյալներ
Ծնվել է 1865թ․ Շապին-Գարահիսարում, արհեստավորի ընտանիքում։

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ



Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային՝ հայոց ազգի օրեր, ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը։ Բարեկենդանը տևում էր երկու շաբաթ, անմիջականորեն հաջորդելով Ս․ Սարգսին և ավարտվելով մեծ Պահքով։ Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների, հրապարակային խնջույքների, կերուխումների, կատակների, ուրախության երկու շաբաթ, որոնց ընթացքում հասարակական հարաբերությունների, ընտանեկան բարքերի, հասակային խմբերի մինչև այդ ընդունված, առօրեական նորմերը գլխիվար են շուռ գալիս․ ժուժկալությունը փոխարինվում է անհագուրդ ուտել-խմելով, երիտասարդների սովորութային իրավունքով պարտադրված զուսպ, ենթակայական դիրքը տարիքավորների առաջ փոխարինվում է նրանց վարք ու բարքի համեմատական ազատությամբ, փոխվում են սոցիալական դերերը և այլն։

Բարեկենդանի երկշաբաթվա տոնական ուտելիքների մեջ նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը։ Ամենօրյա գործածության մեջ էին տավարի, ոչխարի, թռչնեղենի մսից պատրաստվող զանազան ճաշատեսակները, կաթնասերը, մածունը, խաշիլը, խմորեղենները։ Առաջին օրերին պատրաստվում էր մեծ քանակությամբ գաթա, հալվա։ Նույնանման ճաշատեսակների պատրաստումը պարտադիր չէր Հայաստանի բոլոր գավառների համար։ Կային տեղեր, որ գերապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնված և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին։ Շատ էր թռչնեղենը։ Կային ընտանիքներ, որտեղ տասնյակից ավել հավեր, հնդկահավեր, սագեր էին մորթվում։ Դրանք լցոնվում էին բրնձով, չամիչով, շագանակով խորովում, տապակում, ուղղակի խաշում էին։ Պարտադիրը սակայն խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և որը երկու շաբաթ շարունակ պատրաստվում էր բոլոր տներում։ Բարեկենդանի առավոտից երեկո տևող խնջույքները մեծ մասամբ տեղի էին ունենում բացօթյա։ Չնայած ձմռան ցրտերին, դրանց մասնակցում էին շատ շատերը․ խնջույքի սեղանից հեռանում էին ցանկացած պահի, միանում էին ուրիշները։ Երբեմն մի վայրում կեսօրին մասնակիցների մի կազմով սկսած խնջույքը կարող էր ավարտվել բոլորովին ուրիշ կազմով, ընդ որում մասնակիցների դիրքը, տարիքը կարող էր շատ խառը լինել։ Մասնակիցներից շատերը խնջույքի սեղանին ավելացնում էին խորտիկների իրենց բաժինը։ Բարեկենդանի ուտելիքների տեսականու քանակը նույնպես կարևորվում էր։ Դրանց թիվը գնալով աճում էր։ Այսպես, եթե երեքշաբթի պարտադիր երեք տեսակ ուտելիք պիտի լիներ սեղանին, հինգշաբթի՝ հինգ, շաբաթ՝ յոթ, կիրակի օրը դրանց թիվը հասնում էր տասներկուսի։ Այնքան էին ուտում, որ Բարեկենդանին երբեմն անվանում էին Փորեկենդան։ Վերջին օրը երեկոյան, կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից խաշած ձու՝ ասելով․ <<բերաններս փակում ենք սպիտակ ձվով։ Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու>>։ Քանի որ պետք է սկսեր Մեծ Պահքը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ։ Որոշ տեղերում, սակայն, Բարեկենդանի վերջին օրը կրակ չէին վառում, կերակուր չէին եփում։ Մարդիկ հավաքում էին Բարեկենդանյան խնջույքից մնացած մսեղեն-յուղեղեն ուտելիքները և հավաքվում գերդաստանի գլխավոր տանը, որտեղ էլ կայանում էր վերջին խնջույքը․ ահա հենց այս տներում էլ միայն վառվում էր օջախը՝ բարեկենդանյան վերջին ձվածեղը պատրաստելու համար։ Բոլորը միասին երեկոյան վայելում էին այն՝ ձվածեղով փակելով բերանները, ստանում գերդաստանի մեծերի օրհնությունը ու ցրվում տները։
Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարիքային ու հասարակական տարբերությունները։ Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին։ Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի հորդուն ուրախությանը։ Ուրախ պարերը, որ Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին, հարսանիքներին իրենց շուրջն էին հավաքում բոլոր երիտասարդներին։ Բայց միայն երիտասարդները չէ, որ մասնակցում էին պարերին։ Բարեկենդանյան պարերը իրենց շրջապտույտի մեջ էին առնում կանանց ու տղամարդկանց, ընդհուպ մինչև զառամյալ ծերերը։ Պարերը սկսվում էին հենց առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով։ Պարում էին ինչպես զուռնա-դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին։ Պարերգերը բազմաթիվ էին, տարբեր ազգագավառներում երգվում էին տարբեր բարբառներով, բայց բոլորը, որպես կանոն, սիրային բովանդակության։ Օրոցօր շատանում էին պարերը, բայց հատկապես վերջին շաբաթ-կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական։ Ամենուր այդ օրերին թաղամասերը, նույնիսկ ամբողջ գյուղերը շղթայվում էին կլոր պարախմբերով։ Զանգեզուրում այդ ժամանակ առաջնորդը զանազան ձևեր էր անում, օր․՝ ծափ էր տալիս, պպզում էր, իր տրեխը հանում, զանազան կենդանիների ձայներ հանում և այլն։ Պարողները նույնությամբ կրկնում էին նրա արածները, իսկ պարի առաջնորդը խստությամբ հսկում էր նրանց վրա և ճիպոտով խփում՝ եթե սխալ կամ ուշ էին կատարում։ Կեսարիայում կիրակի օրը ծեր մարդիկ ձեռք ձեռքի տված գյուղով շրջելով ու շատանալով՝ կպարեին։ Իսկ Ակնում այդ նույն օրը նշանավորվում էր 80-90 ամյա պառավ կանանց պարով, որը ուղեկցվում էր հատուկ այդ պարին բնորոշ պարերգով։
Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն խաղերն էին ու թատերական ներկայացումներն էին։ Հատկապես խաղերը, որոնց մասնակցում էին երեխաները, պատանիները, ծերերը, հարս ու աղջիկ, չափահաս կանայք ու տղամարդիկ։ Խաղերը տեղի էին ունենում թե տներում, թե բակերում և հրապարակներում։ Բարեկենդանին այս պատկերն ամենուր էր։ Խաղացողները շրջապատվում էին դիտորդներով, որոնք խրախուսում , ծաղրում, կատակներ էին անում խաղացողների հասցեին և հետո, իրենք փոխարինելով նրանց, ենթարկվում նույն կատակներին։ Խաղերը սովորաբար ավարտվում էին խնջույքներով։ Խաղերն ամենուր միատեսակ չէին, խաղում էին տվյալ վայրում առավել սիրված խաղերը, միատեսակը խաղացողներն էին, այն է խաղում էին բոլորը։ Եթե խաղերի ու խնջույքների ժամանակ երիտասարդները կամ նույնիսկ երեխաները կատակների ու ծաղրի մեջ չափն անցնում էին, մեծահասակների համար դառնում անհանդուրժելիորեն հանդուգն, և վերջիններիս փորձում էին կարգի հրավիրել, սաստել նրանց, ապա ստանում էին ավելի հանդուգն պատասխան։ Խաղերը, պարերը շարունակվում էին մինչև կեսգիշեր, երբեմն էլ՝ մինչև առավոտ։ Այդ գիշերային պարերին երիտասարդ սիրահարները ազատորեն միմյանց հետ պարում էին, խաղում։ Այսպես էր Բարեկենդանը, կլոր տարին ընտանեկան ու հասարակական բոլոր կաշկանդումներին անմռունչ ենթարկվողներն անգամ այդ օրերին դառնում էին ազատ ու ինքնագլուխ, ավելին, հաճախ այդ երկու շաբաթն ապրում էին կյանքի լիովին այլ հարթությունում, ուր չէին գործում սովորութային իրավունքով կարգավորված նորմերը։ Տղաներն այցելում էին աղջիկների հավաքատեղիները, աշակերտները տարվա ընթացքում կուտակված դժգողությունն ուսուցիչներին արտահայտում էին ծաղրակատակներով, որդիները հանդիմանում էին հայրերին և այլն, այդ ամենն արդարացնելով Բարեկենդանի ամենաթողության իրավունքով։ Ջավախքում երգերով ծաղրում էին երիտասարդների ու հարսների հոգին հանած պառավներին։ Զվարճախաղերին և թատերական ներկայացումներին մասնակցում էին և երեխաները, և մեծահասակները։ Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էին ընկնում դիմակավորված երեխաների խումբը։ Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը՝ մեծերի, երբեմն՝ ծաղրածուի։ Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ․ դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում։ Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե։ Մեծահասակների ներկայացումների սյուժեներն անշուշտ ավելի բարդ էին։ Նախ Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի տոնը, և այդ օրերին հայոց տարբեր ազգագավառներում հաճախ էին ներկայացնում Ավարայրի ճակատամարտի որևէ դրվագ։ Խումբը, օր․՝ բաժանվում էր հայերի և պարսիկների։ Ձիուն բազմած Վարդան զորավարը խրախուսող ելույթ էր ունենում, հավաքում իր զորքը և արշավում մյուս ծայրերից եկող զինված պարսիկների վրա։ Փայտե սրերով խաղացվում է ճակատամարտի տեսարան, որտեղ հայերը հաղթում են։ Հաջորդ դրվագում պարսիկների դերակատարները խեղճ են, դրանք քրքրված հագուստով, երեսները սևացրած գերիներ են, որոնց վրա քարեր են շպրտում, հայհոյում են, քաշքշում։ Ավարայրի ճակատամարտի հիշատակը մինչև 19-րդ դարի վերջը Բարեկենդանի հինգշաբթի օրը խաղերի կամ արարողությունների ձևով պահպանվել է Մոկսում, Վասպուրականում, Շատախում, Ռշտունիքում, Կարինում, Շիրակում և այլ գավառներում։ Դրանք կոչվել են տարբեր կերպ՝ Վարդան Մամիկոնյանի ցուցք կամ ցուցմունք, Վարդան Մամիկոնյանի ծես, Վարդանանց պատերազմ, Ավարայրի ճակատամարտ։ Ըստ 1909թ․ Վասպուրականում տեղի ունեցած ցուցքի, ժողովրդի մեջ մշակված է եղել գործողությունների որոշակի ծրագիր։ Նախապես հայտարարվել է ցուցքի կազմակերպման մասին։ Հրավիրվել են նախ բոլոր երիտասարդ տղամարդիկ։ Ցուցքը տեղի է ունեցել Իշխան գյուղում, գյուղապետի, վարժապետի, սրբազան հոր և ավագանիների խորհրդի ղեկավարի գլխավորությամբ։ Կատարվել է դերաբաշխում՝ Վարդանի, Ղևոնդ երեցի, Վասակի, նախարարների դերեր, հայ ու պարսիկ զինվորներ։ Որոշ մարդիկ տարիներ շարունակ այդ դերերը կատարելով ունեցել են համապատասխան հագուստ։ Պատրաստվել են դրոշակներ, զինանշաններ, վահաններ, գլխազարդեր և այլն։ Դերեր են ստանձնել նաև ողբասաց կանայք։ Ներկայացում—ատերազմը սկսվել է երթով՝ դեպի եկեղեցի, երթը գլխավորել է Ղևոնդ երեցը, որի աջ կողմից քայլել է Վարդանը, ձախից՝ Վասակը, նրանց ետևից՝ զինվորները, ապա՝ պատվավոր քաղաքացիները, արհեստավորները՝ իրենց դրոշներով և նշաններով։ Երթն ուղեկցվել է զուռնա-դհոլով, նվագել են ռազմական քայլերգեր կամ պարեղանակներ։ 1909թ․ Իշխան գյուղում ցուցքն ունեցել է ճակատամարտի ձև․ հայ և պարսիկ զինվորները սկսել են կռվել և նույնիսկ այնքան են տաքացել, որ նրանց բաժանել են որոշ դժվարությամբ։ Այնուհետև խաղի մեջ են մտել ողբասաց կանայք, որոնք կատարել են որոշ թաղման ծեսեր։ Արդյունքում այս ամենն ավարտվել է պարերով, որոնց մասնակիցները, սակայն դարձյալ տղամարդիկ էին։ Ընդ որում երբեմն այս պարերը գլխավորել են՝ պարագլուխ են կանգնել կամ հոգևորականները, կամ Ղևոնդ երեցի դերակատարը։ Այս ծիսական պարերին հաջորդել են մրցախաղերը՝ ձիարշավը, մականախաղերը և այլն։ Ավելի ուշ Վարդանանց պատերազմի հիշատակման արարողությունը սկսեցին կազմակերպել դպրոցները, որտեղ այն վեր ածվեց միջոցառման, որի ընթացքում արտասվում էին, երգում և միջոցառում ավարտվում էր բեմի վրա կատարվող թատերական ներկայացումով։ Երկու խմբերի բաժանված և կռիվ-պատերազմ նմանակող ներկայացումներն ընդհանրապես բազմազան էին և կային բազմաթիվ տեսարաններ, որոնք ներկայացնում էին պատերազմի վերաբերյալ ժողովրդական պատկերացումները։ Դրանք վկայում են այն մասին, որ պատերազմն ընկալվել է որպես անմիտ, անիմաստ դաժանություն։ Այս թեմայով ներկայացումներն ավելի հաճախ կոչվում էին Շահ-շահ կամ Ղոչուն-ղոչուն։ Երգերով ու միմոսություններով հասնում էին կողքի գյուղը, որտեղ նրանց կազմ ու պատրաստ սպասում էին նույնպիսի մի խումբ։ Դհոլ-զուռնան ազդարարում էր կռվի սկիզբը և խմբերը միմյանց վրա էին գնում՝ խրախուսելով յուրայիններին, ծաղրելով դիմացիններին։
Այս օրերին շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր, օր․՝ խնամախոս գնալու ներկայացում։ Առավել տարածված թատերախաղերից էին իրենց իրականության ծաղրի ցանազան դրսևորումները։ Սոցիալական տարբերությունների և ամուսնության թեման ևս Բարեկենդանյան սիրված խաղերից էր ամենուրեք։ Շատ խրախուսելի էր նոր սցենարներով նոր թատերախաղեր ստեղծելը։ Եթե դրանք հաջողվում էին, արագորեն տարածվում էին, լրացվում նոր մանրամասներով, երբեմն էլ անճանաչելիորեն փոխվում։ Իսկ որոշ հաջողված կամ զավեշտական իրավիճակներ դառնում էին նոր երգերի թեմաներ։ Բարեկենդանյան ներկայացումների ժամանակ փակ թեմաներ, անձեռնմխելի անձեր չկային։ Հոգևորականները նույնքան, որքան աշխարհակալները, ենթարկվում էին Բարեկենդանյան ընդհանուր տրամադրությանը։ Նախ խաղերը շոշափում էին նրանց կյանքի առանձին ելևէջներ, ապա՝ թատերախաղը կատարվում էր նաև վանքերի ներսում, վանականների մասնակցությամբ, օր․՝ ուխտավորների տեսարանը։
Բարեկենդանյան ուրախությունները, խաղերը, երգերը, ներկայացումները կատարվում էին նաև վանական միաբանություններում։ Նվագածուները անարգել վանքեր էին թափանցում, զվարճացնում վանականներին, որոնք այդ օրերին դուրս էին գալիս միաբանության համար սովորական լռության և խիստ ենթակարգության շրջանակներից։ Այդ օրերին վանքերում հնչող երգերը խիստ աշխարհիկ էին։ Արթնանում էին վանականների սրտերի առավել զգայուն լարերը, աշխարհիկ կյանքի հիշողություններից առավել քնրականները, նուրբերը։ Այս օրերին էր, որ վանականները երգում էին չնաշխարհիկ, զգայուն, անձկագին երգեր, որոնցում արտահայտվում էր նրանց հոգու խորը թաքնված անրջանքները, երազներն ու պատկերները։ Հաճախ եպիսկոպոսն ինքն էր խրախուսում կատակներն ու զվարճահանդեսները, պարգև խոստանալով առավել սրամիտներին։ Վանքերում այս օրերը կոչվում էին Աբեղաթողի օրեր, և վերջին օրն այստեղ կատարվում էր Աբեղաթողի ծեսը կամ ներկայացումը։
Բարեկենդանին շատ էին կատարվում պարերգեր, երբ խումբն ինքը երգում էր և նույն երգի մեղեդու տակ պարում։ Նույնիսկ տխուր, սրտաճմլիկ երգեըը Բարեկենդանին կարող էին դառնալ խմբապարերի հարմար երգեր։ Բազմաթիվ էին տղաների ու աղջիկների դեմ-դիմաց կանգնած պարող խմբերի խմբապար պարերգերը, երբ երգի քառյակները երգվում էին մերթ աղջիկների, մերթ տղաների խմբի կողմից։ Հաճախ այդ երգերի բառերը հանպատրաստի էին՝ համապատասխանելով դիմացի խմբի երգի բառերին՝ որպես պատասխան, բայց կային նաև շատ տարածված պարերգեր։ Բարեկենդանի օրերին առավել տարածված խաղերից էին, բացի ձնագնդին ու պահմտոցին, լախտախաղերը, ճոճախաղերի բազմաթիվ տեսակները, գնդակախաղերը, փայտախաղերը և այլն։
Բարեկենդանի ավարտից հետո կյանքը մտնում էր ոչ թե առօրեական, այլ չափազանց խստակեցության շրջան։

ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 Անդորրա – Միությունն ուժ է։ Փորձիր ինձ ձեռք տալ։

Ավստրիա – Համաշխարհային գերիշխանությունն Ավստրիային է պատկանում։ Ավստրիան ներկայումս նշանաբան չունի։
ԱՄՆ- Բոլորս միասին՝ մեկ ամբողջություն։ Հավատում ենք Աստծուն։
Անտիլյան կղզիներ – Համաձայն ենք ազատությանը։
Աֆղանստան – Աստված, թագավոր, հայրենիք, նշանաբան է եղել 1980թ․ առաջ։
Բահամյան կղզիներ – Ծովահեններին դուրս շպրտելուց հետո առևտուրը վերականգնվում է։ Պահպանվել, աճել ու զարգանալ միասին։
Բելիզ – Ծաղիկները բացվում են ստվերում։
Բերմուդյան կղզիներ – Ճակատագրի կեռմաններում։
Բիրմա – Երջանկությունը ներդաշնակ կազմակերպված կյանքի մեջ է։
Բոլիվիա – Աստված, պատիվ հայրենիք։
Բոտավանա – Թող թափվի անձրևը։
Բրազիլիա – Կարգուկանոն և առաջընթաց։
Բուրկինա Ֆասո – Հայրենիք կամ մահ։ Մենք կհաղթենք։
Բուրունդի – Միություն, աշխատանք, առաջընթաց։
Գաբոն – Միություն, աշխատանք, արդարություն։
Գրենադա – Խավարին հաջորդում է լույսը։
Դոմինիկյան Հանրապետություն - Աստված, հայրենիք, ազատություն։
Եգիպտոս- Լռություն և համբերություն, ազատություն, սոցիալիզմ, միություն։
Եմեն – Հոգի, արյուն՝ հանուն Եմենի։
Եթովպիա – Եթովպիան ամենից առաջ։
Զամբիա – Միայն մեկ Զամբիա, միայն մեկ ազգ։
Թաիլանդ – Հայրենիք, կրոն, թագավոր։
Իսլանդիա – Ազգը ստեղծվել է օրենքով։
Իսրայել – Հարություն։
Իսպանիա – Մեկ ամբողջություն, մեծ և ազատ։
Լիբանան – Իմ հայրենիքը միշտ իրավացի է։
Լիբերիա – Ազատության սերը մեզ այստեղ հասցրեց։
Լիխտենշտեյն – Աստված, իշխան, հայրենիք։
Լյուքսեմբուրգ – Մենք ուզում ենք մնալ այն, ինչ ենք։
Կայմանյան կղզիներ – Աստծո ստեղծած ալիքների վրա։
Կանադա- Օվկիանոսից օվկիանոս։
Կուբա- Հայրենիք կամ մահ, մենք կհաղթենք։
Հոնդուրաս – Ազատ, ինքնիշխան, անկախ։
Հունաստան- Իմ ուժը ժողովրդիս մեջ է։ Ազատություն կամ մահ։
Հունգարիա – Ամբողջ իշխանությունը ժողովրդին։
Հնդկաստան – Ճշմարտությունը կհաղթանակի։
Հորդանան – Կառուցենք մեր երկիրը և ծառայենք մեր ազգին։
Մալի – Մեկ ժողովուրդ, մեկ նպատակ, մեկ հավատ։
Մեծ Բրիտանիա – Աստված և իմ իրավունքը։
Մեքսիկա – Ավելի բարձր և ավելի հեռու։
Մոնակո – Աստծո օգնությամբ։
Նեպալ – Ճշմարտությունը միշտ կհաղթի։ Քաղցր է և պատվաբեր մեռնել հանուն հայրենիքի։
Նիկարագուա – Աստված, հայրենիք և պատիվ։
Նորվեգիա- Ամենինչ Նորվեգիայի համար։
Նիդեռլանդներ – Ես կպահպանեմ։
Նոր Զելանդիա – Միշտ շիտակ։
Շվեդիա – Հանուն Շվեդիայի՝ ժամանակի ոգուն համաքայլ։
Շվեյցարիա – Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար։
Պակիստան – Միություն, հավատ, կարգուկանոն։
Ռոդեզիա – Որ արժանի լինի իր անվանը։
Սաուդյան Արաբիա – Միակ Աստվածն Ալլահն է, Մուհամեդը նրա մարգարեն է։
Սենեգալ- Մեկ ժողովուրդ, մեկ նպատակ, մեկ հավատ։
Սվագիլենդ – Մենք մի ամրոց ենք։
Սիրիա – Միություն, ազատություն, սոցիալիզմ։
Վիետնամ – Անկախություն, ազատություն, երջանկություն։
Չիլի – Բանականության կամ ուժի միջոցով։
Չինաստան – Հաստատակամություն արժանապատվության մեջ և իդեալիզմ՝ անկախության մեջ։
Քենիա – Բոլորս միասին՝ առաջ։
Ֆրանսիա – Ազատություն, հավասարություն, եղբայրություն։

ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ)

Հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի


Ծնվել է 1964թ․ Թուրքիայի Բիթլիսի նահանգի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում։
1891թ․, խուսափելով թուրքական հետապնդումներից, գնացել է Կոստանդնուպոլիս, ապա Ռումինիա, Բաթում։
1895թ․ վերադարձել է Արևմտյան Հայաստան և իր կազմակերպած ֆիդայիների խմբով Բիթլիսում, Խլաթում ու Սասունում, պաշտպանել բազմաթիվ հայկական գյուղեր։
1898թ․ հոկտեմբերի 20-ին Բաբշեն գյուղի կռվից հետո ապաստանել է Սասունում։


1898թ․ նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել վերջինիս, սակայն մինչև վերահաս մահն իր զինակիցների հետ շարունակել է մարտը պաշարված Գելիեգուզանում։ Այդ ընդհարման ժամանակ զոհվել են որդին, երկու եղբայրները, գերվել վիրավոր կինը՝ Սոսեն։
Նրա գլուխը թաղված է Բաղեշի Ս․ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում։ Նրա սխրանքների մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հուսել։ Քաջագործությունների համար կոչվել է նաև Նեմրութի հսկա կամ Նեմրութի ասլան։

ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ

Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվ...